Օրվա լրահոսը
Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին
Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Փոխվարչապետ Տիգրան
Խաղաղությունից խոսելը դեռ չի նշանակում, որ թշնամիդ քեզ արդեն «ապրելու իրավունք է տվել». Արտակ Զաքարյան
Խաբե՞ց ԱՄՆ-ն հայ ժողովրդին: Անշուշտ խաբեց: Որտեղ է գրված, որ ռուսները կարող են խաբել, իսկ ամերիկացիներն ու եվրոպացիները` ո՞չ:
«Համայնքը որոշել է, որ մենք պետք է հանդես գանք «Armenian brandy» աշխարհագրական տեղանունով». Վահան Քերոբյան
Եղոյանն ասաց, որ պետք է որակի հսկողություն լինի. «Մարդիկ պիտի հաստատ իմանան, որ իրենք խմում են այն, ինչ կա պիտակի վրա»:
«2013-ին հիշում եմ, թե ինչպիսի մեծ աշխատանք էր տարվել, ինչպես էր Զոհրաբ Մնացականյանն աշխատում Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ». Սոնա Ղազարյան
Նախարարը նշեց, որ այժմ ՀՀ-ից ԵՄ արտահանվում է մոտ 488 մլն դոլարի ապրանք՝ սննդամթերք, տեքստիլ ապրանքներ, ընդ որում՝ բարդ տեքստիլ ապրանքներ, արդյունաբերական ապրանքներ, օրինակ՝ ալյումինի ֆոլգա, արտահանում ենք հանքաքար, գինի:
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող
«Խաղաղության խաչմերուկի» կայացումը արտաքին գործերի նախարարության քաղաքական առաջնահերթություններից է լինելու 2024թ.-ին. Միրզոյան
չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի երեք-չորս օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա որևէ ալեկոծություններ չառաջացնի տվյալ երկրի սկսած ներքաղաքական կյանքից, ավարտած տնտեսական, սոցիալական համակարգերում
Հրապարակվել են աշխարհի առաջնությանը մասնակցող հայաստանցի սամբիստների անունները
Նոյեմբերի 10-ից 12-ը Երեւանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականները կմասնակցեն ընդլայնված կազմերով: Մրցագորգ կմտնեն հետեւյալ մարզիկները. Մարզական սամբո. 58 կգ՝ Տիգրան Կիրակոսյան, 64 կգ՝ Նարեկ Դալլաքյան, 71 կգ՝ Արամ Աղաջանյան, 79 կգ՝ Բորիս Շատվերյան, 88 կգ՝ Վահագն Չալյան, 98 կգ՝ Արսեն Խանջյան, գերծանր քաշ՝ Հակոբ Առաքելյան: Մարտական սամբո. 58 կգ քաշային կարգ՝ Մխիթար Մխիթարյան,
ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոց է սահմանել Գլեբ Տրոցենկոյի նկատմամբ, որը հանդիսանում է ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը. «Փաստինֆո»
Փաստինֆո. ԱՄՆ պետքարտուղարությունը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը, որի մեջ ներառվել են նաեւ նոր գործարարներ։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել նաեւ գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։ «Պետդեպարտամենտը [սև] ցուցակում ավելացնում է հետևյալ անձին <…>՝ կապված Ռուսաստանի Դաշնության տնտեսության տեխնոլոգիական հատվածում իր աշխատանքի կամ նախորդ աշխատանքի հետ՝ Գլեբ Ռոմանովիչ Տրոցենկո»… հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Բացի
Հոկտեմբերին 58 դեպքով արձանագրվել է առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ավելի քան 29 մլն դրամի ապրանքի տեղափոխում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 58 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 29.620.464 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է
Տիգրան Աթանեսյանն Արմեն Աշոտյանի անունից դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ
Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակությունն են և ծաղր իրավաբանության հանդեպ:
«Բացի ՌԴ-ից, այլ երկրների հետ էլ ունենք տարաձայնություններ, Եվրամիությունից շատ դժգոհ ենք վիզաների հարցով»․ ԱԳ փոխնախարար
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ հարցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Սյունիքում հյուպատոսություն բացել։ Նա ասաց, թե ինչ ուղերձ է դա պարունակում։
Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը ՌԴ-ն համարում է ցուցադրական հակառուսական ժեստ. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը և ՀՀ-ի հետ համաձայնագրերով ստանձնած պարտավորություններն ակնհայտ չկատարելը նույն տրամաբանությամբ ի՞նչ է:
Կարեն Խաչանովը հերթական հաղթանակն է տարել Փարիզում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է առաջ շարժվել Փարիզում ընթացող միջազգային մրցաշարում: Երրորդ շրջանում Խաչանովը 4:6, 6:4, 6:2 հաշվով առավելության է հասել մեկ այլ ռուսաստանցու՝ Ռոման Սաֆիուլլինի նկատմամբ: Դիմակայությունը տեւել է 2 շամ 9 րոպե: Քառորդ եզրափակչում Խաչանովը ուժերը չափելու է Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)-Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Համեմատելով իրավիճակը 2020-ի սեպտեմբերի հետ, թե ինչպիսի նախադրյալներ կային այն ժամանակ՝ պատերազմը սկսելու համար, կարող ենք ասել, որ կան նման հանգամանքներ»․ Բորիս Նավասարդյան
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ դիվանագիտական դաշտում կարծես ունենք բավականին բարենպաստ իրավիճակ։
ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով նիստ՝ Երևանում
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի հակամենաշնորհային/մրցակցային մարմինների ղեկավարները: Բացման խոսքով հանդես են եկել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը և Հայաստանի
«ԵՄ-Վրաստան հարաբերությունների ընթացքից է կախված լինելու, թե ինչ հարաբերություններ կարող է Հայաստանն ունենալ Եվրամիության հետ»․ Արման Եղոյան
«Մեր նպատակն է հնարավորինս զարգացնել հարաբերությունները ու գործընկերությունը Եվրամիության եւ անդամ երկրների հետ»,- ասաց ԱԳ փոխնախարարը։
Հայաստանի երեք գրոսմայստերներ մասնակցում են վետերան շախմատիստների աշխարհի առաջնությանը
Իտալիայի Տերրասինի քաղաքում ընթանում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Աշոտ Նադանյանը եւ Ռաֆայել Վահանյանը: Ութերորդ տուրից հետո 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 5,5 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին: Իսկ ահա Աշոտ Նադանյանը 5,0 միավորով առայժմ 17-րդն է: Ավագ վետերանների պայքարում (65
Օտարվող անշարժ գույքի գինը պայմանագրերում արտացոլվել է փաստացի ստացած գումարից ավելի ցածր արժեքով. վնասը փոխհատուցելու նպատակով պետբյուջե է վճարվել 290 մլն դրամ
Հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթի շրջանակում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարվել 290 մլն դրամ գումար
«Վաղարշակ Հարությունյանի դիֆերամբները՝ Վիկտոր Կրիվոպուսկովին»
Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարվածին ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարգին մեծարել է Aravot.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի շնորհավորանքը՝ Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի 70-ամյա հոբելյանին: «Հարգելի Վիկտոր Վլադիմիրի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ անձամբ իմ անունից շնորհավորում են Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք
«Միջազգային հանրության կողմից Սյունիքի նկատմամբ հատուկ ուշադրությունը տեսնում ենք ամեն օր»․ ԱԳ փոխնախարար
Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին եւ Ադրբեջանի նախագահի՝ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելուն։
Որպես սկիզբ՝ հրաժարվել բոլոր իմիտացիաներից. Վահե Հովհաննիսյան
Որպեսզի սկսենք ճիշտ պատասխաններ գտնել խեղդող հարցերին՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան, առաջարկում եմ մտքում պատկերացնել հետևյալ սցենարը։ Մի օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։ Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր
«Ծրագիրն ուղղված է ժողովրդավարական հենասյուների ամրապնդմանը». ԿԸՀ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՄԹ կառավարության և IFES-ի հետ
Երևանի ավագանու ընտրությունները լավ օրինակ էին ՀՀ ժողովրդավարական գործընթացների հասունացման։
«Միաժամանակ փորձում ենք լուծել մեր այսօրվա անվտանգային հարցերը, բայց նաեւ երկարատեւ ներդրում ենք անում ՀՀ ապագայի համար»․ ֆինանսների նախարար
«Խոսում ենք «խաղաղության խաչմերուկի» մասին, բայց երբ երկաթուղու մասին պայմանավորվածություն լինի, այդ ժամանակ դա տեղ կգտնի մեր բյուջեում»։
Նախադեպային դիրքորոշում՝ իրավունքի չարաշահման հիմնախնդրի վերաբերյալ
ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննելով 9 տարվա ազատազրկման դատապարտված Ալեքսանդր Բաղդագյուլյանի, Արթուր Հարությունյանի վերաբերյալ գործը (մաքսանենգության գործ), նախադեպային որոշում է կայացրել: Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ/0060/01/19 որոշմամբ գնահատելով դատական վիճաբանությունների փուլում պաշտպանության կողմի վարքագիծը, հանգել է այն հետեւության, որ պաշտպանության կողմը կանխամտածված խոչընդոտներ է ստեղծել դատական քննությունը ձգձգելու նպատակով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պաշտպանական կողմի վարքագիծը՝
Team Energy․ Էլեկտրական մեքենայով ճամփորդություն՝ առանց լիցքավորման մասին մտածելու
3 նոյեմբերի, 2023 թ․ Երևան․ Էլեկտրական մեքենաների օգտագործումը Հայաստանում խթանելու և հեշտացնելու նպատակով Team Telecom Armenia-ն մեկնարկել է Team Energy նախագիծը։ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է ՀՀ ողջ տարածքում։ Արագ և գերարագ լիցքավորող AC ու DC լիցքավորիչները էլեկտրական մեքենաների սիրահարներին կօգնեն իրենց ճամփորդությունը դարձնել ավելի հեշտ, անխոչընդոտ ու հաճելի։ «Team
«Լաչառության մեջ մտնելու պատրաստ չեմ», «ձեզ հարց ենք տալիս, դուք գնում եք պիպետկայի կողմը, խնդիր կա՞», «պապանձվեք»․ լեզվակռիվ խորհրդարանում
Վիճաբանություն տեղի ունեցավ ԱԳ նախարարի Արարատ Միրզոյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի միջեւ։
Գերբեռնված բեռնատարների երթևեկը թույլատրելու համար կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ մեղադրվող 11 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
11 անձի վերաբերյալ քրեական վարույթով անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:
«Վստահ եմ՝ «Փարոսին» պետք է շնորհվի պետական կարգավիճակ»
Իր տեսակի մեջ աշխարհում միակ երգչախումբը նշում է հոբելյանը Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 5-ին կկայանա «Փարոս» կամերային երգչախմբի հիմնադրման հոբելյանական՝ 30-ամյակին նվիրված համերգ՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների։ Երգչախումբը հիմնվել է 1993թ.՝ Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնին կից եւ մինչեւ 2008թ. գործել է խմբավար Վաչագան Նավասարդյանի ղեկավարությամբ։
«Ադրբեջանական ախորժակը Արցախով գրգռվել է, եւ դուք չունեք որեւէ ռեսուրս՝ զսպելու դա․ մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում»․ Քրիստինե Վարդանյան
Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելին եւ անհամեմատ շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր իր ամենապայծառ երազում»։


















































