Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Համեմատելով իրավիճակը 2020-ի սեպտեմբերի հետ, թե ինչպիսի նախադրյալներ կային այն ժամանակ՝ պատերազմը սկսելու համար, կարող ենք ասել, որ կան նման հանգամանքներ»․ Բորիս Նավասարդյան

Նոյեմբեր 03,2023 14:36

«Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորություն կամ բարենպաստ իրավիճակ կօգտագործի հերթական հաղթանակներին հասնելու համար։ Նման քաղաքականություն մենք տեսնում ենք վերջին երեք տարիների ընթացքում»,-փաստմանը՝ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր դրոշի ահազանգ է հայտարարել ՀՀ-ի համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժման հնարավորության հետ և հարցին՝ այդպիսի հավանականություն տեսնո՞ւմ եք, «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» հաղորդման ընթացքում այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի միջավայր է ձևավորվում հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ, և ինչպիսի զսպող հանգամանքներ կան կամ բացակայում են, որ մենք իրականում պատկերացնենք Բաքվի մտադրությունները:

«Այսօր, համեմատելով իրավիճակը 2020-ի սեպտեմբերի հետ՝ ինչպիսի նախադրյալներ էին ստեղծվել այն ժամանակ՝ պատերազմը սկսելու համար, կարող ենք ասել, որ կան նման հանգամանքներ։ Առաջին հերթին ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իսրայելի վրա, շարունակում է ուշադրությունը մնալ Ուկրաինայի պատերազմի վրա։ Բնականաբար, մեր տարածաշրջանը ուշադրության տեսակետից բավականին զիջում է։ Դա արձակում է մեր հակառակորդի ձեռքերը։ Մյուս կողմից շատ կարևոր է, թե ինչպիսի տրամադրվածություն կա ադրբեջանական հասարակությունում, ինչքանով այնտեղ պատերազմ սկսելու պահանջը կա: Այս առումով համեմատել 2020-ի հուլիս- սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը և այս ժամանակահատվածը՝ դժվար է։ Այսօր ճնշումն իշխանությունների վրա այնքան մեծ չէ, որ այն շտապողականությամբ ագրեսիվ գործողություններ իրականացնի։ Իլհամ Ալիևն ունի նաև այլ եղանակներ ցույց տալու, որ ինքը հետևողականորեն պատժում է հայերին։ Հայերին պատժելու պահանջը մնում է ադրբեջանական հասարակության մեջ և շատ լայն արտահայտված է։ Նա կարողանում է  անմիջական էսկալացիան փոխարինել՝ երկաթյա բռունցք տեղադրելով Ստեփանակերտում և դրոշների վրա քայլելով և այլն»։

Ըստ Բորիս Նավասարդյանի՝ այսօր կարևորագույն խնդիրը ՀՀ-ի համար մնում է ամրապնդել դիրքերը սահմաններում և ի վերջո իրականացնել այն անհրաժեշտ գործողությունները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն մեր բանակն ու պաշտպանական հնարավորությունները․ «Երկրորդ տեղում են դիվանագիտական ջանքերը։ Այստեղ կարծես ունենք բավականին բարենպաստ իրավիճակ։ Եթե խոսքն Արևմուտքի մասին է, ապա այն քննադատության ալիքը, որ բարձրացել էր  այս տարվա սեպտեմբերին ե′ւ ԱՄՆ-ում, ե′ւ ԵՄ-ում, թեպետ մի փոքր ավելի թույլ է դարձել, բայց լիովին չի վերացել, և դա է այն պատճառը՝ ինչու Ադրբեջանը հետևողականորեն հրաժարվում է Բրյուսելի հանդիպումից։ Ամեն դեպքում Ադրբեջանը հույս ունի, որ կկարողանա չեզոքացնել այն մեղադրանքները և քննադատությունը, որ կա իր հասցեին և գալ բրյուսելյան հանդիպման արդեն զրոյական կետից։ Այսինքն՝ ինչ եղել է, եղել է, հիմա խոսում ենք հետագա պայմանավորվածությունների մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930