Լրահոս
Օրվա լրահոսը

«2013-ին հիշում եմ, թե ինչպիսի մեծ աշխատանք էր տարվել, ինչպես էր Զոհրաբ Մնացականյանն աշխատում Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ». Սոնա Ղազարյան

Նոյեմբեր 03,2023 15:55

ԱԺ եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց. «2013-ին ՀՀ-ն նախապատրաստվում էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր, հիշում ենք՝ ինչպիսի մեծ աշխատանք է տարվել, հիշում եմ ինչպես էր պարոն Զոհրաբ Մնացականյանը աշխատում այդ ուղղությամբ ու դա տեւեց տարիներ: Տնտեսական համագործակցության մասը շատ լավ կատարված էր: Այդ տնտեսական մասում առեւտրաշրջանառության հատված կար եւ կար, թե ինչ ապրանքների պահանջ մեզանից կարող է ունենալ ԵՄ-ն: Եթե չեմ սխալվում, ԵՄ-ն մեզանից մաքուր ջուր էր ուզում՝ շշալցված: Հիմա արդյոք այս պահին քննարկումներ կա՞ն, այդ պահանջը շարունակո՞ւմ է ակտուալ մնալ: Ի՞նչ ապրանքներ Հայաստանից կարող են ԵՄ գնալ»:

Քերոբյանը պատասխանեց, որ մեր ապրանքներն ունեն սերտիֆիկացման, որակի վերահսկման խնդիրներ: Նա նշեց, որ օրենսդրական կարգավորումներ են մտցրել. «2024-ի վերջին կամ 2025-ին Հայաստանի հավատարմագրման ազգային մարմինը կդառնա Եվրոպական հավատարմագրման մարմինների ընտանիքի անդամ, կգործի փոխճանաչելիության ինստիտուտը, որի արդյունքում ՀՀ-ից արտահանվող ապրանքները կարելի է ասել անխոչընդոտ կկարողանան մտնել եվրոպական շուկա»:

Նախարարը նշեց, որ այժմ ՀՀ-ից ԵՄ արտահանվում է մոտ 488 մլն դոլարի ապրանք, որն ընդգրկում է սննդամթերք, տեքստիլ ապրանքներ, ընդ որում՝ բարդ տեքստիլ ապրանքներ, արդյունաբերական ապրանքներ, օրինակ՝ ալյումինի ֆոլգա, արտահանում ենք հանքաքար, գինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930