Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երեք գրոսմայստերներ մասնակցում են վետերան շախմատիստների աշխարհի առաջնությանը

Նոյեմբեր 03,2023 14:20

Իտալիայի Տերրասինի քաղաքում ընթանում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Աշոտ Նադանյանը եւ Ռաֆայել Վահանյանը:

Արտաշես Մինասյանը

Աշոտ Նադանյանը

Ութերորդ տուրից հետո 50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը 5,5 միավորով ընթանում է 9-րդ տեղում: Նա մեկ միավոր է զիջում առաջատարին: Իսկ ահա Աշոտ Նադանյանը 5,0 միավորով առայժմ 17-րդն է:

Ավագ վետերանների պայքարում (65 տարեկանից բարձր) Ռաֆայել Վահանյանը վաստակել է 6,0 միավոր ու ընթանում է մրցաշարային աղյուսակի իներորդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930