Օրվա լրահոսը
Եղեգնաձորի ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։ Քննարկվել են Վայոց ձորի մարզում Կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՀՀ նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-78-Ա որոշումը. Դավիթ Խաչատուրյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- նշված է հրամանագրում: Նախագահի
Խաչանուշ Հակոբյան․ «Ես սովորական հայ կին եմ, որն ունի իր վախերը, սակայն այժմ՝ այսքան տարիներ ի վեր, գնում եմ մամոգրաֆիկ հերթական հետազոտության առանց վախենալու»
Ամենամյա հետազոտությունները կանանց համար վստահության ու հանգստության երաշխիք կարող են լինել։
«Եթե Հայաստանը պիտի «խաչմերուկ» դառնա, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական բախումների, զոհերի և կորուստների քանակը էլ ավելի է մեծանալու». Արմեն Աշոտյան
Փաշինյանի կողմից հորինված նոր խաղալիքը՝ «խաղաղության խաչմերուկը», արդեն արժանացել է բազմաթիվ բովանդակային և վերլուծական քննադատություններին։ Նիկոլական մտքի հերթական տոքսիկ արգասիքը արտաքին շուկաներում ի սկզբանե խոտանված «ապրանք» է, ուստի այդ ցնորքի հիմնական սպառումը իրականացվում է կրկին ներքին լսարանի շրջանակներում։ Ի հավելումն արդեն հնչած փաստերին և փաստարկներին, որոնք արտացոլում են փաշինյանական ԽԽ-ի ցնդաբանությունը, ներկայացնեմ ևս երկուսը։ Հայտնի
Խաղաղապահների ռոտացիան ավարտվում է, զենքը և զինտեխնիկան ուղարկվել է Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար․ ՌԴ ՊՆ
aysor.am. ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի «անձնակազմի ռոտացիայի ավարտի» մասին։ «Ավարտվում է խաղաղապահ առաքելության անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,- նշված է ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Աշխատանքային տոնավաճառ՝ արցախցիների համար
Երևանում անցկացվեց Artsakh Career Expo աշխատանքային տոնավաճառը, որին մասնակցեցին 54 կազմակերպություններ տարբեր ոլորտներից։
Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է
Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Ղարիբաշվիլին իր տիկնոջ հետ ներկա է գտնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողությանը, որը կազմակերպվել էր Վրաստանի թուրքական դեսպանատանը։ Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Թուրքիան և Վրաստանն ունեն ամուր կապեր։ «Վրաստանը և Թուրքիան կապող դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի
Կադիրովը հրամայել է կրակել անկարգությունների հնարավոր մասնակիցների վրա
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուժայիններին հրահանգել է ծայրահեղ կոշտ միջոցներ կիրառել անկարգությունների հնարավոր մասնակիցների դեմ, այդ թվում հրազենի կիրառմամբ,: Կադիրովը նման հայտարարությամբ հանդես է եկել Դաղստանում անկարգությունների ֆոնին: «Եթե մեզ մոտ գեթ մեկ հոգի մասնակցի չարտոնված անկարգությունների, կալանավորեք և բանտարկեք կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ, իսկ դրանից հետո, եթե մարդը չի կատարում օրենքի պահանջը,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։ Քառօրյա ժողովի
Ղարաբաղի հայերը չեն մոռացվի. Եվրամիությունն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը
Եվրահանձնաժողովը 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավոորումը Հայաստանում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսքի: Ըստ հաղորդագրության՝ նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանվածներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 10.45 միլիոն եվրոյի օգնության մասին, այսպիսով 2023թ. մարդասիրական ընդհանուր օգնությունը կկազմի շուրջ 12 միլիոն եվրո: «Ղարաբաղի հայերը չեն մոռացվի։ Քանի որ ձմեռ է գալիս,
ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին
Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
«Մենք պետք է միայն հայկական Արցախ գնանք։ Եթե այլ կերպ, դա հնարավոր չէ»․ Արցախցիները՝ իրենց՝ ՀՀ-ում աշխատանք գտնելու և ապագայի մասին
Արցախցիների համար կազմակերպված Artsakh Career Expo աշխատանքային տոնավաճառի ընթացքում մեզ հետ զրույցում պատմեցին՝ ինչ դժվարություններ են հաղթահարում, ինչ ծրագրեր ունեն։
Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը
Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է հայ և իրանցի գործարարների միջև կազմակերպված բիզնես համաժողովին
«Ֆեյսբուքում հրապարակում են տվյալ, սկսում են մեղադրել՝ ո՞նց եղավ, որ մեր կողքի երկրում բենզինի գինն այսքան է». Գեղամ Գեւորգյանը՝ բենզինի շուկայի մասին
2018-ից սկսած՝ շատ կարեւոր մի պրոցես է տեղի ունենում՝ ՀՀ-ում էականորեն փոխվել է դերակատարների ծավալն այդ շուկայում, դա եւս փաստ է, կարող եք հանգիստ ստուգել եւ այդ պրոցեսը չի բերել առաջին, երկրրոդ տեղ ներմուծողի վերացման, շուկայից դուրս գալու, մենք արհեստական ճանապարհով ինչ-որ մեկին չենք մտցնում ու հանում շուկայից, թողնում ենք, որ շուկան ինքը աշխատի:
Էլեն Խաչիկյանը դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրիի
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային օնլայն մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
«Հյուսիս-հարավ» ծրագրի համար 2024-ին նախատեսված է 42,5 մլրդ դրամ․ Գնել Սանոսյանը պարզաբանեց, թե երբ կավարտվի շինարարությունը
«Այսինքն՝ մենք տրամադրված ենք «Հյուսիս-հարավը» իրականացնել, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նախարարը։
Տիգրան Աբրահամյանը ՔԿՀ-ում հանդիպել է Գրիգորի Խաչատուրովի և Մամիկոն Ասլանյանի հետ
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Մամիկոնը դեռ բրոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերպման նկատառումներով: Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի,
Զավեշտ է, երբ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է՝ Հայաստանն ամենառաջատարն է՝ IT ոլորտը high-tech-ից չտարբերելով. Սուրեն Պարսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը Սա ուղղակի զավեշտ է, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյան չի տարբերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը(IT) բարձր տեխնոլոգիաներից (high-tech), սակայն հայտարարում է, որ Հայաստանն ամենառաջատարն է:
Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում նոյեմբեր ամսից փոփոխություններ կլինեն
Արցախցիների համար նախատեսված «40+10» հազար դրամ ծրագրից օգտվելու կարգը նոյեմբեր ամսից կփոխվի. այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Այն անձինք, ում կեցության հարցը հօգում է Հայաստանի Հանրապետությունը, ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այլեւս: Դրանք այն անձինք են, ովքեր բնակվում են պետական համ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում:
«ԵՄ-ում, ցավոք, չկա միասնական կոնսենսուս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ». Վիկտոր Ռիխտեր
Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները եւ կարծում է, որ ուժի կիրառումը չպետք է անհետեւանք մնա
Զանգվածային ցույցերի 33-ամյա մասնակցի կողմից ոստիկանին հարվածելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է 2023թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների մասնակից 33-ամյա տղամարդու կողմից ոստիկանի օրինական մասնագիտական գործունեությանը միջամտելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վաղարշապատ քաղաքի բնակիչը,
«Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության ոլորտը մրցակից չունի»․ Հակոբ Արշակյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր լավ ցանկություններն ունեն գին։
Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում. Թագուհի Թովմասյան
Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան դա անում են հրապարակավ, մարդիկ՝ լուռ: Ընտրության հարց է, եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է: Իբրեւ փոքրիկ հաշվետվություն, տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային
Ծեծկռտուք ու դանակահարություն գիշերային Գյումրիում․ կան ձերբակալվածներ
Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու Հովսեփյան փողոցի տնակներից մեկում։ Այս փողոցում է գտնվում Գյումրու տարածքային հարկային տեսչությունը։ Տարածքում գիշերային հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել դանակահարության մասին։ Ոստիկանները բացահայտել են, որ գիշերը ժամը 02․00-ի սահաններում թաղի տղաների մասնակցությամբ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել այդ փողոցում։ Վիճաբանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության «Կումայրի»
«Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, անկլավների հարցը կդիտարկվի այդ համատեքստում»․ Գնել Սանոսյան
«Մենք տարբեր ռիսկեր քննարկում ենք, բայց ամեն ինչ չէ, որ պետք է խոսել ու բարձրաձայնել»,- ասաց ՏԿԵ նախարարը։
«Խայտառակ իրավիճակ է, սա անթույլատրելի է ու անարդար է». Պատգամավորները բողոքում են «Վեոլիա ջրից»
Պապոյանն արձագանքեց. «Ես ձեզ դեպքերով կներկայացնեմ, իրականում խայտառակ իրավիճակ է: Մասնավորապես, կարող են հաշիվներ գալ մարդկանց, ասենք, 2010 թվականից սկսած, երբ գյուղի այդ հատվածում վերջին անգամ ջուր եղել է 1989 թվականին: Չգիտես ինչու, որոշել են, որ 2010-ից պետք է գյուղ մտնող ամբողջ ջուրը բաժանեն մարդկանց ու տրամաբանությունը, երբ ասում ես՝ ջուր չի եղել, ասում են՝ դե հիմա ինչ-որ տեղից վերցրել ես, չէ՞, թեկուզ դույլով, ուրեմն պետք է վճարես, սա՝ մեկ խայտառակություն:
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. փոխըմբռնման բազմակողմ հուշագիր է ստորագրվել
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը: «Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների
Կրթաթոշակի մրցույթ Արցախի ուսանողների համար
Հոկտեմբերի 31-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։ Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ: Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում
Եթե արցախցիներին չինտեգրենք Հայաստանի աշխատաշուկայում՝ գնաճ կլինի․Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հարկավոր է ներգրավել արտադրության ոլորտում, որպեսզի բարիք ստեղծեն, եւ շատ կարեւոր է, որ այդ մարդկանց պոտենցիալն օգտագործվի հենց կապիտալ ներդրումների ծրագրերում
«Դասային աստիճանի իջեցում» կարգապահական տույժ՝ դատախազի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:















































