Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վրաստանի վարչապետի՝ Թուրքիան տարածաշրջանի հիմնական խաղացողներից մեկն է

Հոկտեմբեր 31,2023 20:35

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Ղարիբաշվիլին իր տիկնոջ հետ ներկա է գտնվել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողությանը, որը կազմակերպվել էր Վրաստանի թուրքական դեսպանատանը։

Շնորհավորական ուղերձում նշվում է, որ Թուրքիան և Վրաստանն ունեն ամուր կապեր։

«Վրաստանը և Թուրքիան կապող դեր են խաղում Եվրոպայի և Ասիայի միջև։ Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տրանսպորտը և էներգետիկան, կմնան շարժիչ ուժ  Միջին միջանցքով մեր երկրների միջև հարաբերությունների խորացման համար։ Ուրախ եմ, որ մեր երկրները հավատարիմ են տարածաշրջանային էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Թբիլիսի-Էրզրում նախագծերը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Հավասարապես կարևոր է նշել, որ մեր համագործակցությունն անգնահատելի է ոչ միայն փոխադարձ տնտեսական ձեռքբերումների, այլ նաև մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման համար՝ հատկապես հաշվի առնելով անվտանգության ներկայիս տագնապալի իրավիճակը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»,- նշել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ 100 տարվա ընթացքում Թուրքիան դարձել է հիմնական քաղաքական և տնտեսական խաղացողներից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում։

Աղբյուր`    Ermenihaber.am/Anadolu.com.tr/ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031