Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք ու դանակահարություն գիշերային Գյումրիում․ կան ձերբակալվածներ

Հոկտեմբեր 31,2023 17:35

Անցած գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Գյումրու Հովսեփյան փողոցի տնակներից մեկում։ Այս փողոցում է գտնվում Գյումրու տարածքային հարկային տեսչությունը։

Տարածքում գիշերային հերթապահություն իրականացնող պարեկային ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել դանակահարության մասին։ Ոստիկանները բացահայտել են, որ  գիշերը ժամը 02․00-ի սահաններում թաղի տղաների մասնակցությամբ մեծ վիճաբանություն է տեղի ունեցել այդ փողոցում։

Վիճաբանություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության «Կումայրի» բաժին են տարել երեք հոգու, տուժողին էլ շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Նրա  մոտ ախտորոշվել է «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով»։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ հիվանդը համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ոստիկանությունից լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Գործն ուղարկվել է  Շիրակի մարզային քննչական վարչություն:

Մեզ  տեղեկություններ հասան այն մասին, որ վճաբանությունը ծագել է աղջկա պատճառով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031