Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի հայերը չեն մոռացվի. Եվրամիությունն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը

Հոկտեմբեր 31,2023 19:30

Եվրահանձնաժողովը 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավոորումը Հայաստանում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից մարդկանց  զանգվածային հոսքի: Ըստ հաղորդագրության՝ նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանվածներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 10.45 միլիոն եվրոյի օգնության մասին, այսպիսով 2023թ. մարդասիրական ընդհանուր օգնությունը կկազմի շուրջ 12 միլիոն եվրո:

«Ղարաբաղի հայերը չեն մոռացվի։ Քանի որ ձմեռ է գալիս, Հայաստանում տեղահանվածները կբախվեն հավելյալ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031