Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

Հոկտեմբեր 31,2023 22:20
datavor

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-78-Ա որոշումը.

Դավիթ Խաչատուրյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Նաիրա Հովսեփյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Նաիրա Հովսեփյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-77-Ա որոշումը.

Նաիրա Հովսեփյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր»,- ասված է հրամանագրի տեքստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031