Օրվա լրահոսը
Գրիգոր Մինասյան. Արդարադատության ոլորտում ծրագրերը կատարվել են 89-90 տոկոսով
2022 թվականին շարունակվել են բարեփոխումները դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկադիր կատարման, քրեական արդարադատության, քրեակատարողական պրոբացիայի եւ մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Ձեռք
«Մաքսազերծել չեն կարողանում». տեսչական մարմինը կքննարկի պեստիցիդ ներմուծողների առաջարկները
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը: Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն,
«Չէ, ես ոչ մի տեղ չեմ հեռանում»․ Ռուստամ Բադասյան
Նա չի ստացել նաեւ ՄԻՊ պաշտոնում առաջադրվելու առաջարկ։
Հրազդանում գողության և պարեկային ծառայողի կողմից գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք
ՔԿՀ-երում հոգնել են իրավիճակից և ցանկանում են աղմուկ բարձրացնել. փաստաբան
Իմ պաշտպանյալներից մեկը, որը դիմել էր իր խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, սակայն երբ իրեն հայտնել էին, որ դատավորը Շիրակի մարզից տեղափոխվել է այլ դատարան, ինչի հետևանքով իր խափանման միջոցի փոփոխման հարցը չի լսվելու, անձը հայտարարեց, որ հացադուլ կհայտարարի:
Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը, քննարկել շրջափակմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը: Բելգիայի
«Տեղյակ ենք մտահոգությունների մասին՝ կապված քաղաքական հնարավոր միջամտության մասին դատական համակարգում, լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ որոշակի սահմանափակումների մասին». Մարինա Կալյուրանդ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը հայտարարեց՝ ես ևս մեկ անգամ կարևորում եմ դատական համակարգի անկախության և մամուլի ազատության ապահովումը:
«Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է». կբարելավվեն արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ
Օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունները միտված են բարելավելու արբիտրաժին առնչվող որոշ իրավակարգավորումներ, զարգացնելու արբիտրաժի ինստիտուտը, շտկելու օրենսդրական թերությունները. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում: «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ինչը բխում է Կառավարության հնգամյա ծրագրից, ինչպես նաեւ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,- ընդգծել է Կառավարության
Արմեն Գրիգորյանը և «Ռասմուսեն Գլոբալ»-ի հիմնադիրը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին
Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենին: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ:
Քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղիով ընթացող էլեկտրագնացքի վրա
Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս: Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։ ՀԿԵ -ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային
«Նախկինների հետ մեզ համեմատելու բոլոր փորձերն ապարդյուն են»․ ՔՊ պատգամավոր
2018թ․-ին հռչակված հեղափոխական արժեքների մեջ է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը
Հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները. «Մեդլայն Կլինիկ»-ը՝ քրեական վարույթի վերաբերյալ
«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար:
Անդրադարձել են պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ: Նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը: Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրած իրավական ուղղություններով աջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց
Վահե Հովհաննիսյան. Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը
Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։
«ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագիրը» դրվելո՞ւ է հանրաքվեի»․ Գրիգոր Մինասյանի պարզաբանումը
Կարելի է սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկել այդ հարցը
Ոստիկանության տեսանյութը՝ Գևորգ Պետրոսյանի մասին․ «Հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման և սպառնացել է պարեկներին»
Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի
Հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չի համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Մարուքյանն արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը
Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի:
«Իրեն կարծես թե այս գործն առնչվում է»․ Գրիգոր Մինասյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
«Նորմալ է, որ մարդն ունի իր պատկերացումն ու դժգոհությունը»,-կարծում է արդարադատության նախարարը
«Ես մեկուկես տարի է՝ ԳԱԱ նախագահն եմ, այդ ընթացքում որևէ պատվեր որևէ գերատեսչությունից չենք ստացել»
Սույն թվականի մարտի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ինստիտուտների տնօրենների հանդիպումը Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին գիտության և կրթության ոլորտների զարգացման հեռանկարները, ակադեմիական և ԲՈՒՀ-ական գիտության ինտեգրման հնարավոր տարբերակները։ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց․ «Աշխարհում չկա մոդել, որը կիրառելի
Կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը. Մարիամ Խալոյանը վկայություն է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ
Պահանջում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին, կիրառել 907 Բանաձևը և առաջ մղել խաղաղության գործընթացը
«Խաղաղությունը չի կարելի կառուցել շրջափակումների, ճնշումների և ծայրահեղ առավելապաշտական մոտեցումների վրա». Մարինա Կալյուրանդ
Մարինա Կալյուրանդ. «Հպարտ եմ, որ այն դեպքում, երբ Պուտինի Ռուսաստանն ամբողջ աշխարհին անապահովություն է բերում, ԵՄ-ն ի վիճակի եղավ դառնալ Հարավային Կովկասում խաղաղության համար անկյունաքարային դերակատար»:
Օրենսդրական այս փոփոխությամբ պաշտոնական տեղեկատվությունը մերժելու նոր հիմքեր են ստեղծվում. հայտարարություն
Ստացվում է, որ պետական կառույցներում շրջանառվող գրեթե յուրաքանչյուր փաստաթուղթ, նույնիսկ եթե այն որևէ գաղտնիություն չունի, կարող է բնութագրվել որպես «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն» պարունակող։
Մի՞թե սրանք էթնիկ զտումներ չեն. Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բահրեյնում մասնակցում է Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, որը նվիրված է խաղաղության եւ անվտանգության հարցերին: Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում է 136 երկրից ավելի քան 1700 պատվիրակ, ելույթ են ունենալու վեց տասնյակից ավելի խորհրդարանների ղեկավարներ: Համաժողովն ընդգրկում է Միջխորհրդարանական միության
«Ոսկի սերմեր». ԵՊՀ 16 ուսանող արժանացել է դրամական պարգևների և հավաստագրերի
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի: Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վարդան Ամալյանի, Էրիկ Գևորգյանի, Վաչագան Մանուկյանի, Վահագն Թումասյանի, Ռուբեն Համբարձումյանի և եզդի հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների նպատակն է խրախուսել երիտասարդ մասնագետներին՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։ Ծրագիրը գործում է ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի,
Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել. Փաստաբան
Շիրակի մարզի դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը: Նրանք պնդում են, որ դատավորների հաճախակի փոփոխությունների պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են, արդյունքում՝ դատարանների վերջին մեկ տարվա աշխատանքը գրեթե 70% անարդյունավետ է եղել:
Աշխատանքային այցով Մոսկվայում են ՀՅԴ ներկայացուցիչները
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Մարտի 12-ին այցը մեկնարկել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպումով, ապա Արմեն Ռուստամյանը եւ Իշխան Սաղաթելյանը մասնակցել են Մոսկվայում ՀՅԴ հիմնադրաման 133-րդ ամյակին նվիրված միոջացառմանը։ ՀՅԴ
Ադրբեջանը նախատեսում է առաջիկայում «վերաինտեգրման» օրակարգով հանդիպում անցկացնել Արցախի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է հանդիպումն անցկացնել առաջիկա օրերին Բաքվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը
ՀՀ կառավարության տեղեկատվությամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ
«Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի, բայց մեզ որեւէ բան չպետք է պարտադրել դրա փոխարեն»
Խորհրդարանական ընդդիմությունն ի թիվս այլ խնդիրների՝ դատապարտում է Թուրքիայի հետ երկխոսության ՀՀ իշխանությունների օրակարգը՝ փաստելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր նախապայմաններն ու պայմանները կատարվել են ու կատարվելու են։ Իրավիճակի մասին «Առավոտ»-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ։ -Պարոն Մանուկյան, եթե 2020թ.-ի պատերազմից հետո ՀՀ-ում տեղի ունեցած լիներ իշխանափոխություն եւ եթե այն տեղի ունենա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում, 16-17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 13-ի և 18-ի