Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարճ ժամկետում կազմակերպել հյուրանոցներում ապաստանած մեր հայրենակիցների տեղափոխումը հիմնական բնակության վայրեր». խորհրդակցություն Տավուշի մարզպետի աշխատակազմում

Հոկտեմբեր 16,2023 14:30

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզպետի ու տեղակալի օգնականները։

Խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում հյուրընկալված մեր հայրենակիցների կեցության պայմանների հետ կապված, նրանց կարիքները հոգալու և առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։

Մարզպետը հանձնարարել է շարունակել կարիքների գնահատման աշխատանքները, հնարավորինս կարճ ժամկետում կազմակերպել հյուրանոցներում ու հյուրատներում ապաստանած մեր հայրենակիցների տեղափոխումը հիմնական բնակության վայրեր, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել բնականոն կյանքի, տեղավորվել աշխատանքի։ Հանձնարարվել է նաև հետևողական լինել սննդի բաշխման հարցում։

Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք այլ ընթացիկ հարցեր ևս։

Տավուշի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031