Լրահոս
Օրվա լրահոսը

Առինջում թալանել են դատավորի եղբոր տունը. հափշտակել 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր. Shamshyan.com

Հոկտեմբեր 16,2023 13:42

Shamshyan.com. Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան 1-ին փողոցի տներից մեկից գողություն է կատարվել:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42-ամյա Դավիթ Հակոբյանին, որը «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է: Տնից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031