Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականացրել են Հրազդանի նախկին քաղաքապետի եւ նրան փոխկապակցվող եւս երկու անձանց մի 20 տարվա կյանքի ֆինանսական վերլուծություն եւ գտել, որ այսինչ, այնինչ էպիզոդներում ապօրինի գույք կա»․ փաստաբան

Հոկտեմբեր 16,2023 13:56

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված երկու անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի սկզբում պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց գործով որպես տնտեսագետ ներգրավել Աշոտ Ստեփանյանին, սակայն միջնորդությունը դատարանը մերժեց:

Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն Aravaot.am-ին ասաց, որ այսօր վերջապես նախնական դատական նիստերն ավարտվեցին, գործի նախապատրաստումը համարվեց ավարտված եւ հաջորդ նիստում արդեն կսկսվի ապացույցների գնահատման փուլը:

«Իսկ ինչ վերաբերում է տնտեսագետ ներգրավելու մեր միջնորդությանը, դա մեր կարծիքով՝ անհրաժեշտ էր հավասարության սկզբունքը պահպանելու առումով: Դատախազությունը այս գործով ներգրավել է այդպիսի մի մարդու: Եվ տնտեսագետի կարիք, իրոք, կա, որովհետեւ այս գործով իրականացրել են Հրազդանի նախկին քաղաքապետի եւ նրան փոխկապակցվող եւս երկու անձանց մի 20 տարվա կյանքի ֆինանսական վերլուծություն եւ գտել, որ այսինչ, այնինչ էպիզոդներում ապօրինի գույք կա: Օբյեկտիվորեն, այդ փաստաթղթերից ոչ դատավորը կարող է հասկանալ, ոչ հայցվորը, ոչ էլ մենք, որովհետեւ մենք իրավաբան ենք եւ ոչ թե տնտեսագետ: Իսկ գործում բազմաթիվ դրվագներ կան՝ կապված բանկային շարժերի եւ գույքի հետ, ինչը տնտեսական վերլուծություն է պահանջում եւ դրանց ապացույցները դրվում են մեր՝ պատասխանող կողմի վրա»-ասաց փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին, ժամը 10:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031