Օրվա լրահոսը
«ՀՀ-սփյուռք անջրպետը հաղթահարելու միակ ճանապարհը միասնական շահերն են»․ Արամ Աբրահամյան
Ասել, որ ունենք վերջնական որոշում, այդպես չէ, բայց գլխավոր գաղափարը սփյուռքի հայաստանակենտրոնությունն է
ԱՄՆ դեսպանի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները
Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին
Խաղաղ կարգավորում` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա. Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հնարավորության մասին
Արցախի ԱԳՆ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին – Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ։ – 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության
«Սեւան Քոչարյանը, որտեղ որ աշխատել է, քցել է բոլորին». «դիզվառելիքի գործով» նիստի ժամանակ հայտարարեց վկա Յաշա Խաչատրյանը
«Սեւանը չէր կարող այդպիսի վառելիք բերել, քանի որ պարսկական էր բերում միշտ»
Քննարկվել են նաև ՔԿՀ-ներում կիրառվող սարքավորումների ձեռքբերմանն առնչվող հարցեր, այնպիսի համակարգի ներդնման, որ կբացառի անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը: Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման
«Հայաստանը եւ հայությունն այսօր ճգնաժամ են ապրում»․ Ռիչարդ Ազարնիա
Երբ նման իրավիճակներ են բաժին հասնում, նորմալ՝ օրենքով ամրագրված մեթոդները գուցե չեն հերիքում
Սանոսյանը դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։ Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը: Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների
Հետմահու պարգևատրվեցին 2022թ.սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները
Սույն թվականի մարտի 9-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողակարգը: Արարողակարգին ներկա էին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի
«Ընդհանրապես անթույլատրելի է դատավորներին ավազակներ անվանելը՝ նույնիսկ Հայաստանում». Զարուհի Նախշքարյանը՝ Կարեն Անդրեասյանի հայտարարությունների առիթով
Ըստ Զարուհի Նախշքարյանի՝ եթե ինքը չքննադատեր, միգուցե իր ներկայությունը դատական համակարգում հանդուրժվեր:
Արցախից ահազանգում են՝ խանութները դարձյալ դատարկվում են. «Ազատություն»
«Բայց ո՞ւմ են վճարում, ռո՞ւսին, թուրքի՞ն… չգիտենք»։
Արարատում և Գյումրիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում
Արարատ, Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 27-ից մարտի 5-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Գյումրիում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդանում՝ փետրվարի 27-ից մարտի 1-ը, Վանաձորում՝ փետրվարի 27-ին և 28-ին, մարտի 2-ին, 3-ին և 5-ին։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում, իսկ Վարդենիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ ՀՀ ՊՆ
Քննարկվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մարտի 2-ին հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի ղեկավար Քրիստինե Մարգարյանին եւ ծրագրի փորձագետ Արմեն Խուդավերդյանին: Ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ն իրականացրել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային իրավունքի, ներառյալ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտում օրենքով սահմանված
«Եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունենար մեկի «ջեբը գցելու», ապա ապրիլի 9-ից հետո վարչապետ չէր առաջադրվի». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը գործի է դնում նույն սցենարը, ինչը կիրառել էր 44-օրյա պատերազմում
Կենտրոնում և Նոր Նորքում ազոտի մթնոլորտային օդում երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երևանում մթնոլորտային օդի որակը. մարտի 2-8-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին և 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին և 8-ին։
«Հետզհետե ՌԴ-ի մոտեցումներն ավելի են մերձենում Անկարայի և Բաքվի մոտեցումների հետ». Բորիս Նավասարդյան
Ըստ Բորիս Նավասարդյանի ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից կան վերացական ցանկություններ, բայց ոչ քաղաքական կամք խաղաղության հասնելու համար:
Քննարկվել են նաեւ գործատուի կողմից աշխատավարձի ուշացման կամ չվճարման դեպքում իրավական հետեւանքները
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մարտի 2-ին հանդիպել է Հայաստանի ներդրումային խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի ընթացիկ եւ առաջիկա անելիքները: Քննարկվել են նաեւ գործատուի կողմից աշխատավարձի ուշացման կամ չվճարման դեպքում իրավական հետեւանքները, վարչական պատասխանատվությանն առնչվող իրավակարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ հեռավար աշխատանքի մասին վերջերս
Էրդողանին վիրավորելու համար Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Ermenihaber. Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ: Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։ Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա: Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ
Ես զգուշացնում եմ, եթե հանկարծ այդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երևանի կենտրոն. ՊՆ նախկին շենքի բնակիչ
Ինչո՞ւ են բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով ու ինչո՞ւ է ոստիկանությունը բանալիները բաժանելուց ուլտիմատում դնում: Ոստիկաններն ասում են. դու գնա շենքի մուտքում կամ դրսում քնի, մի արի վրանի տակ, թե չէ՝ վրանը կհավաքենք: Ես զգուշացնում եմ, եթե հանկարծ այդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երևանի կենտրոն:
Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում. ցուցադրություն «Թեքեյան» կենտրոնում
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։ Ցուցադրված են սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական այլ իրեր՝ շուրջ երկու հարյուր աշխատանք, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։ Նրանց
«Մտահոգ մարդկանց թիվը 112 000 է․ իրավիճակը բարդ լուծումներ է պահանջում»․ Արթուր Ալավերդյան
Սահմանել ենք 15 նպատակներ՝ ՀՀ-ի եւ հայկական աշխարհի համար, եւ գործընթացին հազարից ավելի նախաձեռնողներ են մասնակցել
«Կանչել ենք ՀՔԾ՝ ասել են, այս ամենի գինը ընդամենը մեկ-երկու ստորագրությունն է». Աննա Մկրտչյանը՝ «դիզվառելիքի գործի» մասին
«Ոչ ոք թույլ չի տալու, որ իրենք ավելի շատ կտրտեն ու ծախեն այս երկրից, ինչը որ Նիկոլին ավելի շատ փող ու թիկնազոր կբերի»
Գարեգին Երկրորդը և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին
Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորեց հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը: Հայոց Հովվապետն ուրախությամբ արձանագրեց, որ
Կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը կանխվել է
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան։ Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը
Մեծամորում բացվել է Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն
ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։ «Ողջունելի է, որ այս
Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Տոյվո Կլաար
Մեծապես անհանգստացած եմ վերջին մահաբեր բախումներով և կրակոցների մասին նոր հաղորդումներով:
Հեռակառավարվող թռչող սարքի միջոցով ՔԿՀ արգելված իրերի փոխանցումը կանխվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մարտի 7-ի հերթական շրջայցի ժամանակ՝ մոտավորապես ժամը 23:50-ի սահմաններում, նկատել են, որ հիմնարկի մասնաշենքերից մեկին է մոտենում հեռակառավարվող թռչող սարք: Մոտենալով տվյալ մասնաշենքին՝ սարքը վայր է գցել դեղին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կասկածելի առարկա: Ծառայողների կողմից հայտնաբերված փաթեթում առկա են եղել 2
Անպայման պիտի փոխհատուցի. դու ո՞վ ես, գաս ապրանքս տշես, կնիկդ էլ ավտոյից իջնի, նկարի. առեւտրականը՝ ՔՊ-ական պատգամավորին
Չգիտեմ՝ սա պատգամավորի արած բա՞ն է: Նորմալ, խելքը գլխին մարդը նման բան կանի՞ ու ասի՝ լավ եմ անում, որ պատգամավոր ես, ուրեմն կարող ես լավ անե՞լ. Արթուր Հակոբյան
«Զարգացումը չի կարող կայանալ, երբ մարդկության կեսի հնարավորություններն ու իրավունքները սահմանափակ են». Նարեկ Մկրտչյան
Հայաստանը, լինելով ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, սոցիալական և տնտեսական զարգացման հիմքում կարևորում է գենդերային բաղադրիչի ներառումը