Օրվա լրահոսը

Ի՞նչ կա – չկա

«Ո՞նց ես-ո՞նց չես», «ի՞նչ կա-չկա». սովորություն դարձած պարզ ու անմեղ հարցեր, որ հանդիպելիս տալիս ենք մեկմեկու: Պատասխանն էլ հարցի պես կարճ է ու անմեղ` «Շնորհակալություն, լավ» կամ «Ողջ լինես, առանձնապես` ոչինչ չկա»: Բայց, արդյոք, դրանք բուն իմաստով հարցեր են, պատասխանի կարոտ հարցեր: Հայկական հեքիաթներն էլ ռացիոնալ մտածողությամբ չմեկնաբանվող «նախերգ» ունեն` «Լինում է – չի լինում…»,

«Արարատ 73»-ի հաղթանակը պետության, սերունդների, պրոֆեսորների, բոլորի կողմից մտածված բանաձեւի արդյունքում ստեղծված հաղթանակ էր»

Կայացավ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արարատ 73» գրքի շնորհանդեսը։ Պատմական հաղթանակից 50 տարի անց նույն օրը «Newmag»-ը ներկայացնում է անվանի մարզական մեկնաբան, լրագրող Սուրեն Բաղդասարյանի հեղինակային գիրքը՝ «Արարատ 73, հայկական ֆուտբոլի ոսկեդարը»։ «Մեր հաղթանակները ոչ միայն անցյալում են եղել, այլ նաեւ մեր խորին համոզմամբ եւ հավատով՝ ապագայում էլ լինելու

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց․ Տիգրան Աբրահամյան

Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն միտված Հայաստանի մոտեցումներն ու տեսակետները

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ

Ո՞վ կսպասեր, որ 2018-ին դռներ ու դարպասներ բացող, փողոցներում շրջող, քաղաքացիներին ընդունող այս երիտասարդները բյուրոկրատիայի եւ ոչ թափանցիկ գործելաոճի առումով կգերազանցեն բոլոր նախկին իշխանություններին․ «Հրապարակ»

Իսկ ՀՀ պատմության մեջ, կարծես, ընդամենը նման մի դեպք է եղել. 2008-ի մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանն է ընտրվել յուրայինների ներկայությամբ` առանց լայն հանրության մասնակցության:

Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը»

«Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Մենք, հայրենիքի ամեն կտորը հանձնելուց ու ծանր զոհեր տալուց հետո, մնում ենք ռեստորանային հասարակություն. Վահե Հովհաննիսյան

Իսկ մյուս կողմից մենք գտնվում ենք ազգային փլուզման և ազգային դեգրադացիայի չդադարող պրոցեսում։ Ու այստեղ առանց վարանելու պետք է ասել, որ Նիկոլը միակ մեղավորը չէ, որովհետև Արցախը հանձնելուց հետո պետական համակարգից չեղավ գոնե մեկ հրաժարական, նրան շարունակում են դիմել «մեծարգո»-ով, և երկրում մոլեգնում է անարժանապատվության և անտարբերության մթնոլորտը, որը խիստ էպիզոդիկ ընդմիջվում է պարտադրված սգով։

Փույա Հոսեյնի․ Փորձը ցույց է տվել, որ միայն հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի դեպքում, որ Ադրբեջանը կանգ չի առնում եւ դրանք հաշվի չի առնում․ «Հրապարակ»

Իհարկե՝ լավ է, որ այդ գնահատականները հնչում են, որ նշում են ցեղասպանության վտանգի տակ լինելը, բայց բավարար չէ։ Բավարար կլիներ, եթե ավելի հստակ եւ ավելի ուժեղ գործիքակազմերով կարողանային ճնշել Ադրբեջանին։

Պարզ է, թե ինչպիսին է լինելու մեր ազգային հավաքականի ապագան. հետո գալու են ֆեդերացիայի ղեկավարներն ու ասեն… «Ժողովուրդ»

Այս հավաքականն անցած տարի 7:0 պարտվել է Նորվեգիային, 4:0՝ Իռլանդիային, եւ 2:5 հաշվով ավարտել է խայտառակ պարտությունների շարքը Բելառուսի հավաքականի դեմ խաղում:

Թադեւոս Ավետիսյան․ Եթե իշխանությունը նպատակ ունի, որ արցախահայությունն ամրանա մեր երկրում, շարունակի ապրել ու արարել Հայաստանում, պետք է լուծի երկու գլոբալ խնդիր․ «Փաստ»

Գնահատելու համար, թե արդյոք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության չափը բավարար է գոնե նվազագույն խնդիրները լուծելու համար, զրուցակիցն առաջարկում է դրանք համադրել Հայաստանում մեկ անձի հաշվով ամսական նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հետ: «Այն մոտ 80 հազար դրամ է: Մեկ անձի հաշվով դրանք նվազագույն ծախսեր են, որոնց մեջ ներառված չէ բնակարանի վարձակալության ծախսը: Հիմա, երբ մեկ անձին տրամադրվում է ամսական 50 000 դրամ, պետք է հասկանանք, որ դա նույնիսկ չի բավարարում բնակարանի վարձակալությանը և կոմունալ ծախսերին, եթե, օրինակ՝ վերցնենք չորս հոգանոց ընտանիքի հաշվով:

Մետաքսե Հակոբյան․ Արցախում պատրաստ էին քայլերի հանուն նրա, որ «այլեւս զոհեր չունենայինք ու կարողանայինք երկարաձգել այնտեղ մեր ապրելը»․ «Առերեսում»

«Խոսում են, թե ադրբեջանական կողմը առաջարկներ է արել, Արցախից ինչ որ մի անձի բան է փոխանցել։ Սա պարզ հաղորդում է հանցագործության մասին, ինքնախոստովանանք՝ գործակալ լինելու մասին»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ռոբերտ Ամիրխանյանը վիրավորված է․ ցանկացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի հետ՝ որեւէ մեկը չի արձագանքել․ «Հրապարակ«

Քանդեցին նաեւ իմ ու Ակսել Բակունցի կողմից 40 տարի առաջ ստեղծված երաժշտական քոլեջը։ Մենք խնդիր ունեինք նոր տաղանդներին ուսանել, որպեսզի տարերային կյանքով չապրեին։ Այդ քոլեջն էլ քանդվեց, եւ ոչ մի կարեկցանք, եզրակացություն չեղավ։

Գուրգեն Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ․ «Ժողովուրդ»

Ինքը այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաներ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, ինքնին Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար:

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» հրապարակման մասին

Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»:

Ով ոչինչ էր, դառնում է ամեն ինչ: Հետո՝ նորից ոչինչ

Ինչո՞ւ են մարդիկ ձգտում իշխանավոր դառնալ: Ինչո՞ւ է նրանց մոտ առաջանում իշխելու, «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» ասելու ցանկությունը: Հավանաբար, դրդապատճառները կարող են տարբեր լինել, բայց ինձ թվում է, որ առանց հոգեվերլուծության հնարավոր չէ խնդիրը հասկանալ: Հավանաբար, այդ մարդիկ իրենց մանկության տարիներին կուտակել են ինչ-որ նեղվածություններ, դժգոհություններ, որոնք հասուն տարիքում փորձում են հաղթահարել՝ հրահանգներ

Աննա Կոստանյան․ «Ադրբեջանի հետ համատեղ տանում են մի գործընթաց, որը եթե Ադրբեջանի շահերից է, ապա ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի շահերից է»․ «Առերեսում»

Նախագահի վրա մեղքը բարդելն էլի տրամաբանական է՝ իրենց տեսանկյունից, քանի որ իհարկե, քավության նոխազ պետք է սարքեն, որպեսզի մեղքի վեկտորներն իրենցից ուղղեն դեպի այն մարդը, որն այդ իրավիճակում համարձակվել է պատասխանատվություն ստանձնել

ԱՄՆ պետքարտուղար․ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում

Պարբերականն այս համատեքստում հիշեցնում է Ալիեւի խոսքերը, թե կյանքի են կոչելու «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ Հայաստանի ցանկությունից։

Իշխանությանը սատարողները թիրախ են դարձրել Արցախի խորհրդարանի 22 պատգամավորներին․ «Փաստ»

Կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ինչպե՞ս է Արթուր Չախոյանի նշած մահափորձը եղել հակառակ կողմի տեսանկյունից

Ուշադիր հետեւեք այդ գործով հայտնի տեսագրությանը, որտեղ հստակ երեւում է, թե ով, ում է հայհոյում, ով, ում է խոշտանգում, ում մոտ է գտնվում դանակ ու ով է ի վերջո գտնվում դանակահարված վիճակում, փաստաբան

«Ամեն ինչ պետք է անել՝ արցախյան գենոֆոնդը պահպանելու համար»․ Արսեն Ղազարյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության և նրանց ինտեգրացիայի հարցերն էին ընդգրկված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի՝ հոկտեմբերի 12-ին կայացած նիստի օրակարգում։ Օրեր առաջ ՀԱԳՄ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ իր անդամներին, Միությունից դուրս բոլոր հայաստանյան և սփյուռքահայ գործարարներին, ինչպես նաև արտասահմանյան գործընկեր կազմակերպություններին կոչ անելով գործուն մասնակցություն ունենալ Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքների վերացման,

Ջոն Գալագեր. Միացյալ Թագավորությունը մշտապես Հայաստանի կողքին է

Թագուհի Թովմասյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Ռուդոլֆ Գարբոյանը եւ Նարեկ Մանասյանը մտան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ

Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանն այս փուլում ուներ վեց ներկայացուցիչ, որոնցից եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին միայն 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, որը մեկ գլխով բարձր գտնվեց  մալթացի Ինձագի Հուբերից՝ յուրաքանչյուր ռաունդում մեկական անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը միավորներով առավելության հասավ

Արարատ Միրզոյանին է փոխանցվել Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշանը

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Ժամանակն է պատժամիջոցների լեզվով խոսել Ադրբեջանի հետ. Անդրե Ֆրիչե

Զարգացած ու ամուր տնտեսությունը հնարավորություն կտա հաղթահարել բոլոր խնդիրները. Գեւորգ Պապոյան

Բանակում վերջին 3 տարիներին ունենք ինքնավնասումների ու մահացության դեպքերի աճ. Անդրանիկ Եղոյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել են ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերի և կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրները, վարժական հավաքների գործընթացում անձանց իրավունքների վիճակը, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների

Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրած մարդը չի կարող Արցախի անունից բանակցել․ Սամվել Բաբայան. «Ա1+»

«Պետք է դիմենք դատարան և մինչև հունվարի 1-ը հասկանանք, Արցախը լուծարելու մասին այդ հրամանը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հետո մի կառույց ստեղծենք, որն Արցախից եկած մարդկանց խնդիրներով պետք է զբաղվի։ Այսօր Գագիկ Բաղունցն է Արցախի ԱԺ-ի փաստացի նախագահը, հանդիպել եմ նրա հետ և խնդրել, որ կազմակերպի դա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար

«Արցախից ձեռքերս դատարկ՝ հեռանում էինք, իսկ իրենք ծիծաղելով՝ հաջող էին անում»․43-ամյա տղամարդու հիշողությունները

Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կամ ինչպես առավել հայտնի է Գանձասարում ծնված 43-ամյա Աշոտ Լազարյանը, որն իր կնոջ ու երեք անչափահաս զավակների հետ ժամանակավոր բնակություն է հաստատել  Շիրակի մարզ Աշոցք խոշորացված համայնքի  Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում, Արցախից հեռանալիս՝ իր հետ վերցրել է ծննդյան ամենաթանկ նվերը՝ փայտյա նարդի, որի մի կողմում Գանձասարն ու Ղազանչեցոց եկեղեցին են, մյուսում՝

Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների

«Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն». ՀՀ ՄԻՊ

Բաքվում ընթացող Լաչինի միջանցքում ադրբեջանական ուժերի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվում են. X-ում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ անդրադառնալով Բաքվում Վագիֆ Խաչատրյանի գործով տեղի ունեցած դատական նիստին։ «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն»,– գրել է Անահիտ Մանասյանը՝ հրապարակելով այսօրվա դատական նիստից լուսանկար։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031