Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ամիրխանյանը վիրավորված է․ ցանկացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի հետ՝ որեւէ մեկը չի արձագանքել․ «Հրապարակ«

Հոկտեմբեր 14,2023 10:25

Որպես մշակույթի գործիչ՝ Երեւանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը չի զգում պետության կողմից հարգանք ու պատվարժան վերաբերմունք։ Ասում է՝ ապրում է մի երկրում, որտեղ մարդիկ զբաղված են ինքնագործունեությամբ։ «Ում ինչ պետք է, որ կողմ պետք է՝ ձգում է։ Ամեն ինչ ու բոլորին ուզում են ենթարկեցնել իրենց։ Թափթփված ենք ապրում, գաղափար, միտք չունենք, ինձ այս ամենը մտահոգում է շատ։ Մեր հերթական քայլը կորսված է, աշխարհն ուզում է մեզ կործանել, իրականում բարեկամ չունենք, իսկ մենք դրանից եզրակացություններ չենք անում, ամեն մեկս ապրում ենք մեր հետաքրքրություններով։ Ես վաղուց այլեւս ոչ մի բանով չեմ հետաքրքրվում, այն բանից հետո, երբ կորցրի մեր երկրում ստեղծած իմ գործերը»։

Նա վիրավորված է․ ցանկացել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի հետ՝ ինչ-որ հարցերի հետ կապված, որեւէ մեկը չի արձագանքել։ «Կործանվեց մեր մշակույթի նախարարությունը, քանդվեց Կոնսերվատորիան՝ կորան սկզբունքները։ Քանդեցին նաեւ իմ ու Ակսել Բակունցի կողմից 40 տարի առաջ ստեղծված երաժշտական քոլեջը։ Մենք խնդիր ունեինք նոր տաղանդներին ուսանել, որպեսզի տարերային կյանքով չապրեին։ Այդ քոլեջն էլ քանդվեց, եւ ոչ մի կարեկցանք, եզրակացություն չեղավ։ Մարդ արարածը մեր երկրի մեջ անպաշտպան է»,- հավելեց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031