Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար․ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում

Հոկտեմբեր 14,2023 09:06

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցյալ շաբաթ մի խումբ օրենսդիրների զգուշացրել է, թե իր գերատեսչությունը դիտարկում է հնարավորությունը, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում։

Այս մասին գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով զրույցին քաջածանոթ երկու անձանց։ Ըստ այդմ․ «Հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցի ընթացքում օրենսդիրները Բլինքենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել  Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժման»։ Եվ Բլինքենը պատասխանել է, որ Պետքարտուղարությունը որոնում է հնարավորություն Ադրբեջանին պատասխանատվության կանչելու եւ չի ծրագրում երկարաձգելու համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին ռազմական օգնություն առաջարկել Ադրբեջանին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն  «տեսնում է հավանականություն, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել  Հայաստանի հարավային շրջաններ»:

Պարբերականն այս համատեքստում հիշեցնում է Ալիեւի խոսքերը, թե կյանքի են կոչելու «Զանգեզուրի միջանցքը»՝ անկախ Հայաստանի ցանկությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Պարոն պետքարուղար, ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորությունը քանի? տարի եք դեռ որոնելու, որ գտնեք։ Ես ինչքան հիշում եմ, պետքարտուղարությունը երկար ժամանակ դա անընդհատ որոնում էր, բայց պարզվում է, որ ակնհայտ լուծումները չեք տեսնում կամ չեք ուզում տեսնել
    և դեռ շարունակելու եք որոնել։ Այստեղից հետևում է, որ ձեր գործելաոճը.
    1. պարզ դեմագոգիա է,
    2. ձեր երկրի հայ համայնքի գլխի տակ փափուկ բարձ դնելու պրիմիտիվ և սովորական քաղաքականություն,
    3. ադրբեջանին կանաչ լույս տալու ազդանշան, որ նա իրեն ուզածն արագ անի, քանի դեռ պետքարտուղարությունը որոնումների մեջ է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031