Օրվա լրահոսը

Թյուրքական կողմը մեկ անգամ չէ, որ անտեսել է միջազգային հարթակը եւ մնացել անպատիժ. «Հայաստանի Հանրապետություն»

Թյուրքական կողմը թելադրելու է, որովհետեւ նա իրականում խաղաղություն չի ուզում։ Այն, ինչ ուզում է, զիջումներ են հայկական կողմից։

Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի

Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 29 վարակվածից 26-ը պատվաստված չէ, 3-ը` մեկ դեղաչափով: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած

Ալիևը ցույց տվեց, թե ինչ են հասկանում, երբ խոսում են հայերի հետ խաղաղ ապրելու մասին. «Փաստ»

Օրինակ՝ դա կարելի է համարել նրա պատասխանը Գերմանիայի կանցլեր Շոլցի հայտարարությանը, որը, ճիշտ է, հետո պաշտոնական կայքէջում «խմբագրվեց»

Դեր է կատարել հասունացող սկանդա՞լը՝ կապված թունաքիմիկատներ ներմուծողների հետ. ՍԱՏՄ պետի բոլոր տեղակալներն ազատվել են աշխատանքից. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին պաշտոնից ազատել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ժամանակավոր պաշտոնակատարներին՝ Արթուր Շատվորյանին, Նարեկ Հայրապետյանին եւ Գարիկ Սարոյանին։ Հունվարի 27-ին աշխատանքից անսպասելիորեն ազատվեց Գեորգի Ավետիսյանը։ Իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը, որը պաշտոնավարում է փետրվարի 7-ից, որոշել է յուրայինների հետ աշխատել։ Կամ էլ ՍԱՏՄ նախկին պետը՝ իր տեղակալների հետ միասին, ինչ-որ

Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է «զինաթափել և չեզոքացնել հայկական «անօրինական զինված խմբավորումները»

Գերատեսչությունը նաև նշում է, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` Հայաստանը շարունակում է սպառազինության մատակարարումն Արցախին, ինչպես նաև անձնակազմի հերթափոխը: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` «նման անթույլատրելի դեպքերն անհապաղ կանխելու համար ռուս խաղաղապահ զորամիավորումը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները»:

Վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ. Նեդ Փրայս

Անդրադառնալով բանակցությունների միջնորդներին` նա ասել է, որ իրենք նպատակ չունեն մրցել Մոսկվայի հետ, և իրականում ԱՄՆ-ը ոչ թե միջնորդ է, այլ երկու երկրների գործընկերը:

Արցախից ևս 9 բուժառու է տեղափոխվել ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ

9 բուժառու էլ, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

Ալիեւի հետ «երկխոսությունը» ինչի՞ շուրջ է

Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցում են, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորություննե՞րը Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորեց եւ կրակ բացեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետեւանքով զոհվեցին ոստիկանության երեք ծառայողներ: «Խաղաղության» օրակարգն ընթանում է Բաքվի` ուժով հայկական կողմին պայմաններ թելադրելու անշեղ պլանով: Ադրբեջանական

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային

Կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը

Մահացել է քաղաքական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ, 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ

ՔՊ-ականները շարունակում են բնակարաններ ձեռք բերել. «Հրապարակ»

ՔՊ-ականների բնակարանների ձեռքբերման կազմակերպական հարցերը կարգավորել է Սուրեն Պապիկյանը

Ռուսաստանը վերջին ադրբեջանական հանդգնությունից պետք է, կարծում ենք, հետեւություններ անի՝ համարժեք գնահատականներ տալով․ «Հայաստանի Հանրապետություն»

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին չդադարող լրահոսը խոսում էր պաշտոնական իրավիճակը հետեւողականորեն լարելու Բաքվի փորձերի մասին: Արցախի պաշտպանության բանակը տվել է համարժեք պատասխան, իսկ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ կթաքցնի իր կորուստները, սակայն էականը սա չէ: Արցախցու մարտական ոգուն ադրբեջանական զինուժի ղեկավարները քաջածանոթ են, թերեւս, միայն

Սա ամբողջովին գերմանական կողմի բացթողումն է: Հնդկաստանը որևէ կապ չունի. Գերմանիայի դեսպանը՝ արարողակարգի բացթողման մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը G20-ի նախարարական համաժողովին մասնակցելու համար ժամանել էր Հնդկաստան: Ինքնաթիռից իջնելու ժամանակ որևէ պաշտոնյա չկար, որպեսզի դիմավորեր պաշտոնյային:

Էքսկուրսիայի՞ են գնում պետբյուջեի հաշվին. ինչո՞ւ են Գերմանիա այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները. «Ժողովուրդ»

Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ

Հանել գլուխն ավազից

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետի՝ Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, բնականաբար, քննարկվում էր նաեւ Արցախի խնդիրը: Գերմանահայերի, ինչպես նաեւ այդ երկրում գտնվող հայաստանցիների մի մասը «ամբողջությամբ ողջունում էր կառավարության իմաստուն քաղաքականությունը»: Կար նաեւ քննադատություն: Եվ հետաքրքիր է, թե ինչ է վարչապետը պատասխանել այդ քննադատությանը: Փաշինյանն այն միտքն է հայտնել, որ Ղարաբաղյան հարցի շահարկումը մեզ, այսինքն՝

Կարեն Վարդանյանը մարտի 8-ի առթիվ 113 մլն դրամ է տրամադրել Լոռու 562 բազմազավակ մայրերի

Լոռու մարզում հաշվառված է մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխա ունեցող նպաստառու 562 ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրել է Լոռու մարզում և մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, բազմազավակ մայրերից յուրաքանչյուրին միանվագ տրամադրել է 200 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 113 մլն դրամ:

Վիտամին A. կարևոր սննդանյութ կարմրուկի բուժման ժամանակ

Վիտամին A-ն ճարպալույծ վիտամին է, որն անհրաժեշտ է աչքերի, իմունային համակարգի, ընդհանրապես՝ առողջության և մարմնի գրեթե յուրաքանչյուր բջջի նորմալ աճի համար։ Այսօր վիտամին A-ին անդրադառնալը կարևոր ենք համարում՝ հաշվի առնելով կարմրուկի դեմ պայքարում այս սննդանյութի դերը, ինչպես նաև վիտամին A-ի անբավարարության հետ կապված ռիսկերը։ Վիտամին A-ն 2 հիմնական տեսակի է լինում՝ «Լիովին ձևավորված» վիտամին` հայտնի

Վիկտոր Մնացականյան. «Երևանը կանգնած է ոչ միայն պարզապես հասարակական տրանսպորտի հարցը լուծելու խնդրի առջև, այլև ամբողջ համակարգի արդիականացման մարտահրավերի առաջ»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանը կանգնած է ոչ միայն պարզապես հասարակական տրանսպորտի հարցը լուծելու խնդրի առջև, այլև ամբողջ համակարգի արդիականացման մարտահրավերի առաջ։ Թեև մետրոյի նոր կայարանի կառուցումը կարող է ակնհայտ լուծում թվալ, բայց հարկատուների գումարները հեշտ ծախսելուց առաջ, արժի մի քիչ էլ ժամանակակից մոտեցումներ ունենալ: Հեծանվուղերի,

Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը

«Sputnik Արմենիա». Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է հայտնի ռուս մարդկանց պատվին անվանակոչված երևանյան դպրոցների տնօրենների հետ։ Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ներկա պահին քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը։ Արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսաց լեզվով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով։

Կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը և մարտի 5-ի արյունոտ դիվերսիոն ներթափանցումը հիմնավորում են, որ կատարվողը ոչ հումանիտար, ոչ էլ բնապահպանական աղետ չէ, այլ բացահայտ Էթնիկ զտման և ցեղասպանության փորձ է, որը համընկնում է Հաագայի դատարանի կողմից 2005-ին սահմանած, նման իրավիճակների գնահատման 14 չափորոշիչներին։ Ինչպես

«Մինչեւ ե՞րբ պետք է սա շարունակվի, պարո՛ն Փաշինյան, դուք չե՞ք տեսնում, որ ինչ-որ չի ստացվում». Փաշինյանի պատասխաններից Գերմանիայի հայ համայնքը տարակուսել է

Aravot.am-ը հանդիպումից հետո զրուցեց պարոն Լուլուկյանի հետ՝ պարզելու, թե Փաշինյանի հետ հանդիպումից ընդհանուր առմամբ ինչ տպավորություն ունեցան, ինչքանով նրա պատասխանները գոհացրեցին:

Գնել Սանոսյանն ու դեսպան Քվինը քննարկել են էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում  համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։ Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար  և ընդգծել, որ պատրաստ է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ

«Փաշինյանի պատասխանները լուսնից իջած էին…Հերիք է աչքակապություն անեն, որ չենք խոսում, չի նշանակում՝ չենք հասկանում». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանի արձագանքը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ վարչապետի հանդիպումից:

Երկրաշարժները չեն լքում Թուրքիան

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02) Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ)

ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ

«Փաստինֆո». ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել երեկ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած դիվերսիայի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան։ «Մենք խիստ մտահոգված ենք Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին լուրով, որի հետևանքով կան տուժածներ։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի լուծման հրատապությունը։

«Արևմուտքին անհրաժեշտ է ցանկացած գնով տեղավորվել Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանին` ցանկացած գնով թույլ չտալ իր ազդեցության թուլացում». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Արցախում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան շարունակվող արտաքին քաղաքականության հետևանք է: Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի շահերի բախման վրա կառուցված արտաքին քաղաքականությունը, ցավոք անընդհատ բերելու է նմանատիպ մեծ ու փոքր բախումների: Յուրաքանչյուր անգամ զոհեր տալով` Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը`

Տողեր օրագրից դուրս

…Հիմա էլ ասում են, որ երջանկությունն ավելորդ է Արցախում։ Ասում են` նայելով հողին, այդ նույն հողից ծնված աչքերին, այդ նույն հողը գրկած ձեռքերին։ Երևի հողից գրավիչ ծովեր կան և երկիր` տաք ու խորը։ Սակայն ես չեմ բացահայտել։ Իմ երկիրը մնում է նույնը։ Փամփուշտը սրտի մեջ ապրող երկիր։ Բայց ահա պաշտոնական լրահոսում հայտնվում է հերթական ցավը։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կահիրե

Մարտի 7-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։

Ո՞վ է շահագրգիռ Գյումրու մանկական հիվանդանոցի օպտիմալացմամբ․ բուժանձնակազմը բողոքում է

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը մտադիր են միավորելու Գյումրի բժշկական կենտրոնին։ Կառավարության որոշում դեռ չկա, հարցը քննարկումների փուլում է, սակայն մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմը՝ 223 հոգի կտրականապես դեմ է այդ ծրագրի իրագործմանը, քանի որ, ըստ նրանց, հնչող պատճառաբանություններն անհեթեթ են և անհիմն։ Այսօր բուժանձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելու։ Նրանք

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30