Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանեսյանը Գեղարքունիքի հումանիտար կայանում հետաքրքրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով

Հոկտեմբեր 11,2023 17:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր:

Նախարարն այցելել է մարզում տեղակայված հումանիտար կայան, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով, ծանոթացել բուժօգնության տրամադրման գործընթացին:

Անահիտ Ավանեսյանին ներկայացրել են նրանց` առողջության առաջնային պահպանման օղակում հավաքագրման գործընթացը:

Մինչ այս պահը Գեղարքունիքի բուժհաստատություններում հաշվառվել է մարզում հաստատված մեր հայրենակիցների շուրջ 50 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: