Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկել են Եվրոնյուզի հետ համագործակցությունը և անելիքները` միտված Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը

Հոկտեմբեր 11,2023 15:18

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոնյուզի միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայնին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի զարգացման ղեկավար Մարտին Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Եվրոնյուզի միջազգային վաճառքների գծով տնօրեն Կյել Սթայն

Եվրոնյուզի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մի շարք միջոցառումներ լուսաբանելու նպատակով, որոնց թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը:

🖇Հանդիպման սկզբում կողմերը խոսել են Եվրոնյուզի գործունեությանը և առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցերից։

Այնուհետև քննարկել են համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում հնարավոր փոխգործակցությունը և հետագա անելիքները, որոնք միտված կլինեն Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031