Օրվա լրահոսը
Ավինյան. «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ունի բոլոր նախադրյալները մեր երաժշտական սերուցքի հարթակը լինելու
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20
Բոլորիս համար Սյունիքը Հայաստանի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան
«Եվրոպական Միությունը Հայաստանի կողքին է, և լիարժեքորեն նվիրված է աջակցելու բանակցություններին»
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը
«Ռազմական գործողությունները սկսվելուց հետո հասկացել եմ, որ մենակ ենք։ Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում»,– ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Ես կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել ճշտել՝ Արցախում արդյոք կա՞ այլ թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ
Իսրայելն իր դիվանագետներին Թուրքիայից հետ է կանչում Էրդողանի հայտարարություններից հետո
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Իսրայելը Թուրքիայից իր դիվանագետներին հետ կանչելու որոշում է կայացրել: Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ելույթ էր ունեցել հաջակցություն պաղեստինցիների բազմահազարանոց ցույցի մասնակիցների առաջ: Նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ահաբեկիչ էր անվանել, Իսրայելին մեղադրել օկուպացիայի, իսկ Արևմուտքի երկրներին՝ պաղեստինցիների զանգվածային սպանության մեջ: «Հաշվի առնելով այն
Եվրոպայի չեմպիոնի «Աղասյան» ապրանքանիշը․ կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանի նոր նախասիրությունը (ֆոտոշարք)
Միջազգային կարգի սպորտի վարպետը նույնիսկ հարկ է վճարում
Էրդողանը մտադիր է Իսրայելին ռազմական հանցագործ հռչակել
«Մենք արցունք ենք թափել շատ տարածաշրջանների բնակիչների համար՝ Ղրիմից մինչև Ղարաբաղ, Բոսնիայից մինչև Քիրքուկ, Պաղեստինից մինչև Թուրքեստան, Աֆղանստանից մինչև Չեչնիա… Գազան ևս մեր հայրենիքի անբաժան մասն է»
Վլադիմիր Վարդանյան․ «ԱԺ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների վիճակագրություն չունեմ, իսկ «Հայաքվեն» մեր հանձնաժողովում կքննարկվի սահմանված ժամկետներում»
Ես որեւէ ժամկետ չեմ խախտելու այդ առումով, մենք ժամկետներով առաջնորդվելու ենք եւ որեւէ գործընթաց կիսատ չի մնա
Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան
Ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան
Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. հաստատվել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը
2020-2022թթ. եռակողմ համաձայնագրերի հիման վրա, որոնք ներառում են խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում
ՄԻՊ աշխատակազմը մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակում։ Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին, ԿԽՄԿ գործելակերպին և գործունեության հիմնական ուղղություններին ՀՀ-ում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար փոխանակվել խոցելի խմբերի կարիքները հասցեագրելու լավագույն փորձով։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը ՀՀ քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Խոր վշտով տեղեկացա 2023 թ-ի հոկտեմբերի 28-ին Կարագանդայի շրջանի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի մասին, որը հանգեցրել է հանքափորների մահվան։ Հայ ժողովրդի և անձամբ իմ
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: Երկհարկանի շենքը կառուցվել է 1980-ական
«Անցակետում թուրքերը մեզ ծաղրում էին՝ «Արայիկ Հարությունյանը շտե՞ղ ա», մարդասեր էին խաղում, ջուր ու շոկոլադ էին տալիս»
Քույրերն ասում են, որ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի թիրախում եղել են հիմնականում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։
Անահիտ Մանասյան. «Ստացել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի մասին տեղեկություններ»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է: «Շարունակում ենք իրականացնել մեր ամենօրյա ընթացիկ աշխատանքը, միևնույն ժամանակ, ունենք բռնի տեղահանված
Գեղամ Մանուկյան. «Միայն թշնամին կարող այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես՝ արցախցիների նկատմամբ»
Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։ Հերթական անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ, ոստիկանները մինչ այդ
Արսեն Բաբայան. «Դատավորներին կոչ եմ անում չմոռանալ, որ իրենք պարտավոր են լինել դատավոր»
Փաստաբան Արսեն Բաբայանն իր ՖԲ էջում գրում է. Անդադադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների: Քննչականը, ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները, միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման, առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական
Հայաստանի երկու ըմբիշ կգոտեմարտի բրոնզի համար
Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ ըմբիշներից 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եւ 97 կգ քաշային Հայկ Խլոյանն այսօր գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար, իսկ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դրա համար դեռ պետք է հաղթի սփոփիչ գոտեմարտում: Այսօր պայքարի մեջ ներգրավվելու
Հայաստանից լավագույնն առայժմ Հրանտ Մելքումյանն ու Հայկ Մարտիրոսյանն են
Մեն կղզում շարունակվող շախմատի Grand Swiss մրցաշարի երրորդ տուրից հետո Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը վաստակել են մեկական միավոր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի շախմատիստներից Հրանտ Մելքումյանը (լուսանկարում) եւ Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,0-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը՝ 1,5-ական միավոր: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը կորցրել է ընդամենը կես միավոր, Լեւոն
Գորիսում Արցախից տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրն է իրականացվում
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի` շինաշխատանքներն արդեն սկսված են։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Կարեն Խաչատրյանը կպայքարի եգիպտոսցի ըմբիշի հետ բրոնզե մեդալի համար։
Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել․ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն
Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:
Վադիմ Դուբնով․ «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և մնացած առասպելները տարածվում են Մոսկվայի օգնությամբ, սակայն դրանցից ոչ մեկն իրական չէ»
Դուբնովը գտնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններին ոչինչ չի սպառնում․ «Ընդհանուր առմամբ, պարզ է, որ աշխարհում ոչ ոք Երևանին անվտանգության երաշխիք չի տա։ Մոսկվան չի պատրաստվում կատարել այդ երաշխիքները և չի պատերազմի Ադրբեջանի հետ Հայաստանի համար, որպեսզի լուրջ խնդիրների մեջ չընկնի Թուրքիայի հետ։
ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի․ նրանք կալանավորված են
ՀՀ ոստիկանությունը հաղորդում է․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է քննչական բաժին: * ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների
Ինչպես անկլավ Քյարքին վերանվանվեց Տիգրանաշեն
Անվանակոչվել է 1990 թվականին Քյարքիի ազատագրման օպերացիայի ժամանակ զոհված Արարատի շրջանի Արմաշ գյուղից Տիգրանի անվամբ։
«Ոստիկանական բուրգը հանրապետությունում ամբողջությամբ փոխվում է»․ Նիկոլ Փաշինյան
«Այս բարեփոխումների առանցքային նպատակը հետևյալն է ՝ ՀՀ օրինապահ քաղաքացիները ամեն օրվա հետ պետք է իրենց ավելի պաշտպանված զգան, իսկ օրինախախտներն ամեն օր պետք է իրենց ավելի ու ավելի անհանգիստ զգան՝ այնքան ժամանակ, քանի դեռ սկզբունքային որոշում չեն կայացրել լինել ՀՀ օրինապահ քաղաքացի:
Հայաստանը կողմ քվեարկեց Գազայում հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին բանաձևին, որում քննադատվում են Իսրայելի գործողությունները խաղաղ բնակչության հանդեպ
Ադրբեջանն այս քվեարկությանը չմասնակցեց:
«Կամ Ադրբեջանը պետք է հեռանար պատմական թատերաբեմից կամ Հայաստանը. ու հիմա մենք հեռանում ենք»
«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը -Ձեզ համար սպասելի՞ էր Արցախի հանձնումն ու հայաթափումը: Ինչո՞ւ եւ ի՞նչ կատարվեց Ձեր կարծիքով: -Այո, ոչ միայն սպասելի էր, այլեւ գործնականում անխուսափելի։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան որեւէ այլ կերպ չէր կարող ավարտվել, քան Ադրբեջանին հանձնված ու շրջապատված Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Ոչ անպայման այս տարբերակով, բայց նման որեւէ
«Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի


















































