Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել․ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն

Հոկտեմբեր 28,2023 14:48

Հոկտեմբերի 27-ին, ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու և նորխարբերդցի 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում էլ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն:

Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:

Նրանք ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031