Օրվա լրահոսը
«Խայտառակ իրավիճակ է, սա անթույլատրելի է ու անարդար է». Պատգամավորները բողոքում են «Վեոլիա ջրից»
Պապոյանն արձագանքեց. «Ես ձեզ դեպքերով կներկայացնեմ, իրականում խայտառակ իրավիճակ է: Մասնավորապես, կարող են հաշիվներ գալ մարդկանց, ասենք, 2010 թվականից սկսած, երբ գյուղի այդ հատվածում վերջին անգամ ջուր եղել է 1989 թվականին: Չգիտես ինչու, որոշել են, որ 2010-ից պետք է գյուղ մտնող ամբողջ ջուրը բաժանեն մարդկանց ու տրամաբանությունը, երբ ասում ես՝ ջուր չի եղել, ասում են՝ դե հիմա ինչ-որ տեղից վերցրել ես, չէ՞, թեկուզ դույլով, ուրեմն պետք է վճարես, սա՝ մեկ խայտառակություն:
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. փոխըմբռնման բազմակողմ հուշագիր է ստորագրվել
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը: «Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների
Կրթաթոշակի մրցույթ Արցախի ուսանողների համար
Հոկտեմբերի 31-ին, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, ԵՊԲՀ ուսանող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Կիմ Խաչատրյանի հիշատակի օրն է։ Ի հիշատակ հավատավոր ընկերոջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարում է Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ: Մրցույթին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանության հետևանքով ուսումը շարունակում
Եթե արցախցիներին չինտեգրենք Հայաստանի աշխատաշուկայում՝ գնաճ կլինի․Մարտին Գալստյան
Կենտրոնական բանկի նախագահի ներկայացմամբ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հարկավոր է ներգրավել արտադրության ոլորտում, որպեսզի բարիք ստեղծեն, եւ շատ կարեւոր է, որ այդ մարդկանց պոտենցիալն օգտագործվի հենց կապիտալ ներդրումների ծրագրերում
«Դասային աստիճանի իջեցում» կարգապահական տույժ՝ դատախազի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, նույնաբնույթ արարքների կատարման համար «խիստ նկատողություն» ստանալուց հետո, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոններն ու աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:
Փաշինյանը և դեսպան Սքվեչինսկին անդրադարձել են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը: Անդրադարձ է
«Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանաշինություն իրականացնելու քննարկումներ կան»․ Գնել Սանոսյան
Սանոսյանն ասաց, որ իրականում կարիք չկա, որ անհատները տարբեր նախաձեռնություններով աջակցության ծրագրեր իրականացնեն արցախցիների համար։
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում ուսումնասիրության արդյունքում վերականգնվել է շուրջ 500 միլիոն դրամ. ՊՎԾ
Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սաֆյան անցուղում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սաֆյան անցուղում: Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան
Կարեն Խաչանովը մեկնել է Փարիզ եւ հաղթանակով մեկնարկել միջազգային մրցաշարում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայից մեկնել է Փարիզ եւ արդեն հասցրել հանդես գալ ապագա օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մեկնարկած ATP Rolex Paris Masters մրցաշարում: Խաչանովը մեկնարկային խաղում 1 ժամ 24 րոպեում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով հաղթել է ավստրալացի Մաքս Պերսելին: Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է սերբ Լասլո Ջերե եւ ֆրանսիացի Լյուկ վան Աշ
«Ես այս 10 մլրդ-ի հետեւից գնալու եմ, հարցումներ եմ ուղարկելու». ԲՏԱ նախարարի պատասխաններից ԱԺ-ում դժգոհ են
Հակոբ Արշակյանն էլ հարցրեց՝ նախորդ տարի նախատեսված էր վերապատրաստել 6000 մարդու, 5625 մարդ է վերապատրաստվել, 2024-ին նախատեսում եք 6000-ի փոխարեն վերապատրաստել 1400 հոգու, ի՞նչն է երեք անգամ եւ ավելի կրճատման պատճառը: Նախարարը պատասխանեց, որ հետաքրքրություն չկար:
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին՝ պաշտոնում նշանակվելու առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի Սլովակիայի հետագա առաջընթացին: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա բարեկամական
«Մարգարայի անցակետում կահավորման աշխատանք է կատարվում, չեմ կարող ասել, թե հայ-թուրքական սահմանը երբ կբացվի»․ ՏԿԵ նախարար
ՏԿԵ նախարարն ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Վրաստան, որտեղ ներկայացրել են տարածաշրջանում խաղաղության հասնելու իրենց տեսլականը։
Փակ կլինեն փողոցներ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարով պայմանավորված
2023 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում մեծահասակների և դպրոցականների համար միաժամանակ մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին
«Իսկ դուք չե՞ք շտապում, որ խաղաղություն լինի, ուզում ենք խաղաղություն լինի, որ արհավիրք չլինի»․ Գնել Սանոսյան
Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ «հայկական խաչմերուկը» փոխեցին եւ անվանեցին «խաղաղության խաչմերուկ»։
Մեր շախմատիստները անկայուն խաղ են ցուցադրում Մեն կղզում
Մեն կղզում ընթացող 2023 FIDE Grand Swiss մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված: Նախորդ օրը կայացած վեցերորդ տուրում Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ եւ 3,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 23-րդ եւ 29-րդ հորիզոնականներում: Անկայուն խաղ են ցուցադրում մեր տղաները: Հանգստից առաջ լավագույն արդյունք ունեն Հրանտ Մելքումյանը (լուսանկարում) եւ
«Այդ մի քանի օրվա խնդիրը, որն առաջացավ, արդեն չկա»․ Վահան Քերոբյանը՝ կոնյակի արտահանման խոչընդոտի մասին
«Մեզ համար շատ կարեւոր են Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները, եւ մենք այն զարգացնում ենք»,- ասաց Քերոբյանը։
Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։ Ակբան հիմնադրման պահից միշտ հետևողական է եղել հասարակության կայուն զարգացմանը, ինչի արդյունքում բանկը նպաստում է Հայաստանում սոցիալական և շրջակա միջավայրերի զարգացմանն ու պահպանմանը։ Արդյունքում, Ակբա բանկը նորարար լուծումներով անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական,
Կանադան և վերջինիս դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը․ CBC
Կանադան և վերջինիս դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղ ներխուժման հետ, ինչը հանգեցրել է ավելի քան 100 հազար էթնիկ հայի զանգվածային արտագաղթին Հայաստան։ Այս մասին գրում է CBC-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետի, որն այս մասին հայտնել է Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովին։ «Քննարկումներ են եղել․․․ շարունակական
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին:
Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել
«Փաստինֆո». Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Նաև նշվում է, որ վճարված
Երասխի գործարանի կառուցման վայրը փոխվել է, ըստ Քերոբյանի՝ խաղաղության բացակայությունը վանում է ներդրողներին
Ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ էր բացում Երասխ բնակավայրում կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատակիցների ուղղությամբ։
Վիվա-ՄՏՍ-ի ավելի քան 500 հազար բաժանորդ արդեն օգտվում է VoLTE ծառայությունից
Միացե՛ք Հայաստանում գործող միակ կոմերցիոն VoLTE ծառայությանը 4G/LTE տեխնոլոգիան չի սահմանափակվում բարձր արագությամբ ինտերնետ ապահովելով: 4G/LTE ցանցում կարելի է նաև օգտվել ձայնային որակյալ HD ծառայություններից։ VoLTE–ն կամ Voice-Over-LTE-ն («ձայն՝ LTE–ի միջոցով») 4G/LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է։ VoLTE-ի առավելությունը կայանում է նրանում, որ 4G ցանցի միջոցով զանգահարելիս կամ զանգ ստանալիս՝ բաժանորդը շարունակում է
ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի պետանվտանգության ղեկավարի հետ․ քննարկվել է Հայաստանի հետ երկխոսության խթանումը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագի օղլիի հետ։ Նշվում է, որ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանումը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով։ Բուրիչը հիշեցրել է, որ յուրաքանչյուրը, ով ապրում է Եվրոպայի Խորհրդի տարածքում, իրավունք ունի լիարժեք օգտվելու մարդու իրավունքներից
ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված այցեր Սյունիքում և Վայոց ձորում ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
Տեսակցությունների սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխանում սահմանված պահանջներին։
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Գրիպով և սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով մասնագետները հիշեցնում և հորդորում են հետևել այս կանոններին. ՀՀ առողջապահության նախարարություն
Նախկին դատապարտյալ. «Եկել եմ հացադուլի միջոցով դատախազության պատնեշը հաղթահարելու»
«Հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավորմամբ 2019 թվականին քր.օր. 205 հոդվածով դատապարտվել եմ հինգ տարվա ազատազրկման: Դատավճիռը չեմ վիճարկել, կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Ընդունել եմ մեղքս, զղջացել արարքիս համար եւ պարտավորվել եմ աշխատել պետության առջեւ պարտավորություններս կատարել»,- Aravot.am-ին ասաց այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած Արման Սարգսյանը: «Օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել
«Նախատեսվում է Ատոմակայանի գործունեության ժամկետը կրկնակի երկարացնել մինչեւ 2036 թվականը»․ Գնել Սանոսյան
Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը ներկայում ընթացքի մեջ է։
Ճշմարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են և վերջ. Շարմազանով
Եվ Դադիվանքը, եւ Ամարասը, եւ Ծիծեռնավանքը, եւ Գանձասարը, եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգեւոր կենտրոններն են:
Մեթյու Միլլեր․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է»
Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Համասը ահաբեկչական կազմակերպություն չէ» հայտարարությունից հետո որոշ սենատորներ հանդես էին եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ կարծիքների տարբերությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է։ Պետդեպի խոսնակի ընդգծմամբ, սա առաջին անհամաձայնությունը չէ Թուրքիայի ղեկավարության հետ և Թուրքիան


















































