Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի պետանվտանգության ղեկավարի հետ․ քննարկվել է Հայաստանի հետ երկխոսության խթանումը

Հոկտեմբեր 31,2023 15:38 Share

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագի օղլիի հետ։ Նշվում է, որ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանումը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով։

Բուրիչը հիշեցրել է, որ յուրաքանչյուրը, ով ապրում է Եվրոպայի Խորհրդի տարածքում, իրավունք ունի լիարժեք օգտվելու մարդու իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։

Նշվում է նաև, որ ադրբեջանցի պաշտոնյան ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ մարդու օրգանների առևտրի դեմ պայքարի կոնվենցիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել