Օրվա լրահոսը
Մահացել է Տիգրան Կարապետյանը
Մահացել է ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Այս մասին 24News-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից: Ավելի վաղ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա գտնվում էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին։ Տիգրան Կարապետյանը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել
Հայ ժողովուրդն իր հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ այսօր ևս կկարողանա հաղթահարել առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական
Արարատ Միրզոյանն ու Քերըն Դոնֆրիդը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:
ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն արձանագրություն են ստորագրել Նպատակն է արդիականացնել մաքսային ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտը
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն
Դատարանի որոշման հետ համաձայն չենք եւ այն, վիճարկել ենք Վերաքննիչ դատարան. Արամ Օրբելյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը արգելանքից հանելու մասին
Դատարանը կայացրել է որոշում՝ արգելանքը վերացնելու մասին եւ 3 ժամ հետո տեղի է ունեցել օտարում:
44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Արշակ Կարապետյան
ՊՆ-ում քննարել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Աննա Թերքոթ-Աստվածատրյան. «Բաքվի ջարդերից հետո էլ տեղեկություն չկար, թե քանի հայ է զոհվել, քանի բնակարան է թողնվել այնտեղ»
«Արցախյան պատերազմ 2020, կորուստներ, մարտահրավերներ եւ դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության ներկայացման ժամանակ Aravot.am-ը զրուցեց այդ հետազոտության նախաձեռող «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ հայ գրող, իրավաբան, Վեսթբրուք բնակավայրի քաղխորհրդի անդամ Աննա Թերքոտ-Աստվածատրյանի հետ: -Տիկին Աստվածատրյան: Ինչպե՞ս ծագեց նման նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը: -Ինքս 90-ականների սկզբին Բաքվից փախստական եմ ու գիտեմ դա ինչ է: Վերջին տասը
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով հետագա արդյունավետ համագործակցության
Շվեյցարիան աջակցում է Հայաստանի հակակոռուպցիոն ջանքերին
Կարեն Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՆԱՏՕ-ն պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել խնդրի լուծմանը
Փաշինյանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Վարչապետը շնորհավորել է պարոն Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային
Մուշեղ Բաբայանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար
ՀՀ վարչապետի որոշումը ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին 2021 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար՝ ազատելով նրան Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ նախագահն ու ԵԽ գլխավոր քարտուղարը անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին եւ հետպատերազմյան իրավիճակին
Հոկտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրացել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 20-ամյակը՝ կարեւորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ
Միրա Անտոնյան. «Ընտանիք առ ընտանիք մտնում էինք պատերազմից տուժած արցախցիների կացարաններ եւ փաստաթղթավորում նրանց բոլոր կորուստները»
Հաջորդը՝ բազան հավաքելուց հետո մենք փաստաթղթավորել ենք բոլոր անհատական կորուստները՝ տունը, անասնագոմը, մեքենան, վարելահողը, կոմբայնը, որ վարկով է վերցրել, մի խոսքով, ամբողջը, որպեսզի միջազգային իրավական ատյաններում դատական պրոցեսներ սկսելիս այդ մարդկանց իրավունքները պաշտպանվեն:
Աթենք ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին․ ՀՅԴ
ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Հոկտեմբերի 21-22-ը ում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համագումարը, որին հրավիրված են մասնակցելու 47 անդամ երկրների եւ դիտորդի կարգավիճակով կազմակերպությունների ներկայացուցիչներ (ընդհանուր 62 երկրների խորհրդարաններ): Ստրասբուրգում կազմակերպելու փոխարեն այս տարվա համագումարն անցկացվում է Աթենքում` Հունաստանում 1821-ի հեղափոխության 200-ամյա հոբելյանի առթիվ: Հայրենի մամուլից տեղեկացանք, որ համագումարին մասնակցելու նպատակով Աթենք է
«Բալասանյան դաշինքը» մերժե՞լ է ՔՊ-ի առաջարկը․ Կուլիսային հետաքրքիր զարգացումներ Գյումրիում
Հնչել է նաև առաջարկ փոխատեղվելու․ Գյումրու քաղաքային ղեկը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին հանձնելու, իսկ «Բալասանյան դաշինքի» քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանին՝ Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրելու։
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է հասել լաստանավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ․ նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել․ «Ազատություն»
21-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աղմկահարույց ձերբակալությունից շուրջ երեք շաբաթ անց դատախազությունը նրան առաջադրեց ևս մեկ մեղադրանք՝ պետական սահմանի ապօրինի հատում։ Քննիչները ներկայացրել են ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձած նախկին առաջնորդի երթուղու մանրամասները։ Վրաստանի դատախազությունը պնդում է, որ քաղաքական գործիչը Վրաստան է հասել լաստանավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ․ մեղադրանք
Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին։ Դեսպանին բարեմաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի և Ֆրանսիայի դեսպանատան միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ և արդյունավետ փոխգործակցություն։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ
Գյումրու 56-ամյա բնակիչը, վիճաբանելով մոր հետ, փորձել է խեղդամահ անել վերջինիս․ ՔԿ
2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին: Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից
Մեկնարկել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը: Փոխնախարար Թումանյանցը բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներկայության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին սերտ համագործակցության համար: Քրեական և Քրեական
«Կրթության շնորհիվ պետք է զարգանանք և փորձենք հասնել մեր նախանշած նպատակներին»․ Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը
Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր բուհում հրավիրվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները: Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ 20 տարի առաջ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ավստրիայի մի
Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում
Գորիսի զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով հետմահու պարգևատրված, ենթասպա Արսեն Մալինցյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա են գտնվել զոհվածի հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ՏԻՄ և Սյունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Արսեն Մալինցյանի մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ
ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը, Կենտրոնական բանկի ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Մասնակիցներին նախ ողջունեց Հայկ Սարգսյանը՝ նշելով,
«Եթե ես լինեի՝ գոնե համարձակություն կունենայի գրել մի փաստաթուղթ՝ հրաժարական». Սեյրան Օհանյանը՝ ներկայիս իշխանության տեղում լինելու մասին հարցի առիթով
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ մեկ տարի է անցել, բայց իրողություններին գնահատական չեն տվել:
Իրանի դեսպանատան արձագանքը Ալիևի հայտարարությանը․ Շատ երկրներ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի պայքարի մասին․ «Արմենպրես»
Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին: «Ի պատասխան հոկտեմբերի
Կարմիր գրքում գրանցված կենդանու ապօրինի որս Արցախում
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված բնակչի կողմից նույն քաղաքին հարակից տեղամասում իր անվամբ գրանցված որսորդական ողորկափող հրացանով ԱՀ տարածքում որսն ամբողջովին արգելված և ԱՀ կարմիր գրքում գրանցված մեկ հատ Հնդկական վայրենակերպ ապօրինի որսալու և պետությանը զգալի չափի գույքային վնաս պատճառելու դեպքի
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 5 հանգստյան օրերը որպես աշխատանքային օրեր սահմանելու դեպքում ՀՀ-ում ՀՆԱ-ն կավելանա 123 մլրդ դրամով
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: Ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ
Գործադիրն առաջարկում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում: Գործադիրն առաջարկում է համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները:
Գանձագողության, գանձախուզության դեպքեր՝ Կոտայքի մարզում
2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պատասխանատուներն արձանագրել են գանձագողության, գանձախուզության երեք դեպք։ Հերթական՝ թվով 4-րդ դեպքը հուշարձանների պահապաններն արձանագրել են երեկ՝ շրջայցի ընթացքում։ Մեղրաձոր համայնքում գտնվող հանրապետական նշանակության Ամրոց հուշարձանի տարածքում անհայտ անձինք երկու փոս են փորել։ Ամիսներ առաջ Մեղրաձորի մեկ այլ Ամրոց հուշարձանի տարածքում ևս նմանատիպ դեպք էր գրանցվել։ «Պահպանության


















































