Օրվա լրահոսը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել
Հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի
Վարչապետի որոշումը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ասատուր Վարդանյանին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Վարոս Սիմոնյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով
Ճեղքել պատերազմի խավարը, լույս դառնալ ու լուսավորել մտերիմների սրտերը. Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գառնիկ Անտոնյանը 21-ամյակը նշեց երկնքում
Զորակոչվել է 2019 թ., թշնամու դեմ կռվել Մարտունիում, Ջրականում, Վարանդայում, Հադրութում, ղեկավարել է Մարտունի 3-ի լեգենդար 3-րդ վաշտի մարտական գործողությունները: Նա ընկել է հանուն հայրենիքի նոյեմբերի 1-ին ավիացիոն հարվածից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:
Չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում. «Հայաստան»
Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։
Կարսի փաստաթուղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերուն. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Միջազգային իրաւունքի տեսանկիւնէն թէ՛ Մոսկուայի, թէ՛ Կարսի պայմանագրերը անօրինական գործարքներ են եւ չեն կարող իրաւական ուժ ունենալ: Զանոնք կնքող կողմերէն և ոչ մէկը այդ օրերուն կը հանդիսանար միջազգային իրաւունքի ենթակայ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք. ունենք մահվան 32 դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է:
1996թ-ից սկսած՝ մարտ- ապրիլ ամիսներին ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բարձրանում են գովազդային վահանակներ` ներկայացնելով Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը
Անոնցմէ մէկն ես եմ, հօրս կողմէն, հօրեղբայրս կախաղան հանուած, հորաքոյրս թոքախտի զոհ՝ գաղթի ճամբուն, մօրս կողմէն ամբողջ ընտանիքը դէպի Տէր Զօր անվերադարձ կորսուած ու ես գաղթականի զավակ. Երբ մեր հայրերն ու մեծ հայրերը ունեցած են տուն, այգի, արօտ, իսկ մենք մնացած ենք կարօտ չոր հացի, թիթեղէ հիւղերու տակ, սրսփալով անձրեւի ջուրէն ու դողդղալով ճեղքերէն սուլող քամիներէն: Աս բոլորը ապրուած իրականութիւն են, պարզ ու յստակ։
ԵՄ երկրներն առայժմ չեն ճանաչում ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին տրվող հավաստագրերը. հույս կա, որ գործընթացը կավարտվի հոկտեմբերի վերջին. JAMnews
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով՝ ARMED-ն արդեն ամբողջությամբ ավարտել է EU digital covid certificate համակարգի հետ ինտեգրման տեխնիկական աշխատանքները, հիմա սպասում են Եվրամիության պատասխանին
Թշնամին որտեղ ներխուժել է մայիսի 12-ին, նույն դիրքերում կանգնած են. Կութի գյուղապետ. «168 ժամ»
«Իրենց մեքենաների շարժը մենք տեսնում ենք գիշերով, երբ լույսերը վառած բարձրանում են դիրքեր, իսկ ցերեկով դա տեսանելի չէ, գիշերով այդ լույսերից ենք իմանում, որ տեխնիկա են բարձրացնում դիրքեր»,- նշեց Սիմա Չիտչյանը:
Ցանկանում են համոզել հանրությանը, թե իբր ադրբեջանցիները չեն ամրապնդվում ՀՀ տարածքում. «Փաստ»
ՊՆ-ն նշում է, թե ադրբեջանցիները դիրքային ամրապնդման ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացնում: Ստացվում է՝ իրականացնում են, բաց ոչ ակտիվ: Սակայն ՊՆ-ն այդպես էլ չի հերքում, որ խոսքը ՀՀ տարածքի մասին է:
Թե ինչու ընտրողը հունիսի 20-ին վստահեց իշխող ուժին, իսկ մի քանի ամիս անց մերժում է նրան. «Հրապարակ»
Բայց ամեն ինչ սահման ունի, գուցե համբերության բաժակն է սկսել լցվել` դե ինչքա՞ն կարելի է շոուներ սարքել, խաբել, տեղերում նորմալ աշխատող համայնքապետերին բռնել:
Այլեւս կո՞ղմ եք օտարալեզու դպրոցներին
Այն ժամանակ հասարակական լայն շարժում կար՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»: Ինչպես եւ շատ այլ դեպքերում, այն ժամանակվա ակտիվիստներն այժմ դարձել «պասիվիստներ» եւ, զբաղեցնելով հարմարավետ աթոռներ, կա՛մ ձայն չեն հանում, կա՛մ էլ արդարացնում են այն, ինչի դեմ պայքարում էին՝ «դե, հիմա լրիվ ուրիշ Հայաստան է» ոչ այնքան համոզիչ փաստարկով:
«ԱՄՆ-ի լարած կուկլան», «Էս կասկածելի արգենտինացին». քաղվածք Իրանի մամուլից
«Արմանե Մելլի» օրաթերթի մեկնաբանն իր հոդվածում Հայաստան բառի փոխարեն երկու անգամ օգտագործել է Երևան բառը, ոչ մի տեղ չի հոլովել Ղարաբաղ, Արցախ կամ Հայաստան բառերը, միայն գրել է «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» նախադասությունը։ Յոթ անգամ օգտագործել է Ադրբեջան անվանումը, հինգ անգամ համեմելով Հանրապետություն բառով։ Թերթը հայտնի է իր բարեփոխական հակումներով։
Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Արման Սարգսյանի մատնանշած գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ. «168 ժամ». «168 ժամ»
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հենց ինքն էր բացահայտ հայտարարել՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություն:
Մահացածի մասին միայն ճշմարտություն
Հետագայում ինքս դառնալով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բարձր էի գնահատում Վանոյին, որպես հետաքրքիր, խելացի, հումորով անձնավորության։ Շատ հիշողություններ ունեմ այդ շրջանում Վանոյի հետ կապված։ Նաև հիշում եմ նրա ՀՀՇ վարչության նախագահ լինելու շրջանը։ Նա թողնում էր բավականին ինքնուրույն գործչի տպավորություն, երբեք իր կարծիքը չէր պարտադրում, լսում էր բոլորին։ Անկեղծորեն եմ ասում, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներից ամենաշատ ցավն ապրում եմ Վանոյի համար, որ չդիմացավ գայթակղությանը և դավաճանեց շարժման գաղափարներին։
Ստացվում է, որ պաշտոնյաները խիստ կամավոր սկզբունքով, բոլորը միասին հանկարծ որոշել են իրենց գլխավերևում փակցնել Փաշինյանի նկարը. «Փաստ»
Վարչապետի աշխատակազմից նշյալ չորս հարցին ստացել ենք աննախադեպ «սպառիչ», «համապարփակ», «հարցերի տեղիք չտվող» այսպիսի պատասխան. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նման կարգ սահմանված չէ»:
Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. Թագուհի Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում այս միջադեպի վրա: Ոստիկանական գիշերային կոշտ գործողությունները որքանո՞վ են իրավաչափ: Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. գուցե վաղն էլ այս գործով ծառայողական քննություն նշանակեք: Բայց նկատելի է, որ դեպքերի կրկնության և շարունակականության վրա քննությունները դրականորեն
Հպարտություն է, երբ միջազգային ամենահեղինակավոր մակարդակներում հայտարարվում է ՀՀ ՄԻՊ-ի «A» կարգավիճակի, որևէ մեկից կախում չունենալու, իսկական անկախ լինելու և երկրում ունեցած առանցքային դերի մասին. Արման Թաթոյան
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի քանի օր առաջվա զեկույցից մեջբերում. «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «A» կարգավիճակ ունեցող Օմբուդսման և Մարդու իրավունքների ազգային հաստատություն է՝ մարդու իրավունքների և սահմանադրական օրենքով իր կարգավիճակին վերաբերող մյուս ոլորտներում երկարատև փորձով: Այս հաստատությունը՝ որպես իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցերում առանցքային դերակատար, կարող է առանցքային դեր ունենալ Հայաստանում
«Շարունակենք կառուցել, շենացնել եւ հզորացնել մեր եւ ձեր Կապանը». Գեւորգ Փարսյան. (Ֆոտոշարք, տեսանյութ)
«Շանթ դաշինքը» քարոզարշավը մեկնարկեց Կապանի մշակույթի կենտրոնում
Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան
Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։
«Ուզում են ֆինանսավորվել հայտնի քաղաքական գործչից կամ քաղաքական ուժերից, բայց ներկայանալ որպես անկախ, այդպես չի լինում, չի կարելի, բարոյական չէ». Աշոտ Մելիքյան
Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այն լրատվամիջոցը, որն իրեն պատասխանատու եւ որակյալ է համարում, այստեղ որեւէ խնդիր պետք է որ չտեսնի, որովհետեւ եթե գործող պրակտիկան ենք նայում, տեսում ենք, որ ԶԼՄ-ն փորձում է թաքնվել անանուն աղբյուրի հետեւում եւ որեւէ պատասխանատվություն չկրելով՝ տարածում է ապատեղեկատվություն կամ ֆեյք լուր: Մենք այդ ամեն ինչը տեսնում ենք»:
Հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին: Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է Համահայկական երիտասարդական դիմադրություն
Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։ Նկատի ունենալով, թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները, ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է
«Ինչու չկանգնեցրիր պատերազմը», «Սա՞ էր քո զրոյական կետը». Երիտասարդները հարցեր ունեն կառավարությանը
«Երիտասարդի Ձայնը» նախաձեռնությունը այսօր Երևանի փողոցներում բողոքի ակցիա է իրականացրել։ «Ինչու չկանգնեցրիր պատերազմը», «Սա՞ էր քո զրոյական կետը, 500 զոհ=5 մլրդ», «Գերիները քեզ ներեցի՞ն» նմանատիպ գրվածքներով պաստառներով նախաձեռնության անդամները ակցիա են իրականացրել տարբեր փողոցներում։ Երիտասարդները հարցեր ունեն կառավարությանը։ Նրանք նշել են, որ ակցիաները շարունակական են լինելու։ Երիտասարդի Ձայնը
Կայացել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը. դիտարկվել են տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համանախագահությամբ կայացել է եռակողմ աշխատանքային խմբի նիստը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են
Հերոսների մահը չեն լալիս, նրանց փառաբանում են. Գագիկ Գինոսյան
Հոկտեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Ստեփանյանի հիշատակին: «Կարին» ավանդական երգի-պարի խմբի լուսանկարչի մահվան տարելիցին նվիրված միջոցառման կազմակերպիչները հենց «Կարին»-ի անդամներն էին՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Միջոցառման սկզբում ներկայացվեց Կարեն Բաղդասարյանի «Հարութը» ֆիլմը. լուսանկարներ, տեսանյութեր հերոսի անձնական արխիվից, նրա հարազատների ու ընկերների պատմությունները հերոսի մասին: Հարազատների
Աստծո կամոք որը ճիշտ ու բարի է՝ կլինի․ Դավիթ Դանիելյան (ֆոտոշարք, տեսանյութ)
Կապանում մեկնարկեց քարոզարշավը
Մի խումբ երիտասարդներ ցավակցական հեռագիր են հղել Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Ցավակցական հեռագիր Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ
Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում․ Բորիս Նավասարդյան. «Ա1+»
«Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում, իսկ թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք։ Հակառակ դեպքում որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է գնար այդ քայլին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանից 5 գերիների վերադարձին։ Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե


















































