Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում. «Հայաստան»

Հոկտեմբեր 21,2021 11:18

«Հայաստան» դաշինքի՝ ամիսներ շարունակ ակնհայտ ապօրինի կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանն օրերս ազատ է արձակվել։ Երեկ դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Արթուր Սարգսյանը։

Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկում չի հանդիպել մի իրավիճակ, երբ ընդդիմադիր երեք պատգամավոր առանց անձեռնմխելիության հաղթահարման հայտնվեն անազատության մեջ։ Կարևորելով այն, որ տևական ապօրինի կալանավորումից հետո Արթուր Սարգսյանն այլևս օբյեկտիվորեն կարող է իրացնել իր պատգամավորական մանդատը, մյուս կողմից պետք է ընդգծենք, որ ընդդիմադիր ևս երկու պատգամավոր՝ Արմեն Չարչյանը եւ Մխիթար Զաքարյանը, շարունակում են խայտառակ ապօրինի եղանակով մնալ անազատության մեջ։

Այս ամիսների ընթացքում մեր կողմից ձեռնարկվող գործողությունները եղել եւ լինելու են շարունակական և չենք կարող չարձանագրել, որ այս խայտառակ ապօրինությունները տեղի են ունենում միջազգային կառույցների լռության պայմաններում։

«Հայաստան» դաշինքի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031