Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 20,2021 23:35

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։

Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։

Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։

Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։

Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031