Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյանը կշարունակի՞ պաշտոնավարել մինչև նոր ընտրությունները

2016 թվականի հոկտեմբերի 10-ին Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց այն ժամանակ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Քվեարկությունն անցավ բավականին թեժ մթնոլորտում,  իսկ Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն։ Այսօր լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման 5 տարին: Aravot.am-ը փորձեց Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվել, թե արդյո՞ք ինքը շարունակելու է պաշտոնավարել, մինչեւ կլինեն

Դիպուկահարի կրակոցից սպանված Արամ Տեփնանցի տրակտորի խցիկում նաև խաղաղապահ է եղել (տեսանյութ)

Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Մարտակերտի  55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցի սպանության դեպքի հետ կապված։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները

«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հոկտեմբերի 9-ին Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանում կայացավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ «Քարեր» (ռեժ․՝ Վինոթրաջ Պ․Ս․, Հնդկաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» (Դյոդո Համադի, Կոնգո/ Ֆրանսիա/ Բելգիա) ֆիլմը։

Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը՝ Վիրահայոց թեմում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2021 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 9-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով: Տոնական տրամադրություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագիչ Հայր

Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու․ ԱՀ ԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։ Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։ Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։ Խստորեն դատապարտում

Գեւորգ Ղարիբյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիայից վերադառնում է մեկ ոսկե մեդալով, որը նվաճեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Այսօր բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ընձեռվել նաեւ 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանին: Դրա համար նա պետք է հաղթեր Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ Ստեփան Մարյանյանին, սակայն իրադարձությունները հակառակ ուղղությամբ զարգացան եւ Գեւորգ Ղարիբյանը պարտվեց 1:3

«Ավրորա»-ի մրցանակն այսօր շնորհվել է Ջուլիեն Լուսենգեին

«Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիրն արժանացել է մրցանակի պատերազմի ժամանակ սեռական բռնության զոհերին օգնելու համար

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը. ԱԳՆ

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ

Դիլիջանում այսօր նշում են քաղաքի օրը

«Նույնիսկ այս ցուրտ եղանակը չխոչընդոտեց, որպեսզի մենք համախմբվենք և լծվենք գեղեցիկ ու բարեկարգ Դիլիջան ունենալու գործին։ Ես վստահեցնում եմ, որ նման միջոցառումները ունենալու են շարունակական բնույթ»։

«Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարի բացման արարողությունը և առաջին խաղը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ «Չեսմուդ» միջազգային բաց մրցաշարի բացման արարողությունը և առաջին խաղը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մահացել է Իրանի առաջին նախագահը

Այսօր՝ շաբաթ, վաղ առավոտյան Փարիզում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլ Հասան Բանի Սադրը։ Նա քառասուն տարի էր, որ տարագրվել էր Ֆրանսիա և մահացավ 88 տարեկան հասակում։ Նախագահը Սորբոնի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոկտոր էր։ Բանի Սադրը նշանավոր հոգևորականի զավակ էր․ հայր և որդի Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր և առաջին առաջնորդ Իմամ Խոմեյնիի զինակիցներից

Հանդիպում հացադուլի մեջ գտնվող, «Վանոյի գործով» անցնող ցմահական Արմեն Տեր-Սահակյանի հետ

Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ես եւ լրագրող Սյուզան Սիմոնյանը հանդիպեցինք սեպտեմբերի 27-ից հացադուլի մեջ գտնվող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հետ: Արմեն Տեր-Սահակյանն անազատւթյան մեջ է 1998թ.-ից, որից 21 տարին անցկացրել է «Նուբարաշենի» բանտում: Նա ինքն էր ցանկացել հանդիպել մեզ, քրեակատարողական ծառայությունն էլ համապատասխան ընթացակարգից հետո

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործուն քայլեր ձեռնարկել. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի հարակից տարածքում: Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքը և սադրիչ գործողությունները՝ միտված Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության շրջանում վախի մթնոլորտի ստեղծմանն ու Արցախի

Ալեքսանդր Լազարյանը ծանրամարտի պատանիների աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցահարթակում պայքարն սկսել էր 89 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը: Պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 134, 137 եւ 141 կգ ծանրաձողը՝ նա ցույց տվեց 4-րդ արդյունքը: Սակայն մեր ծանրորդն իրեն ավելի վստահ էր զգում հրում վարժությունում: Մեր ծանրորդը մոտեցումները սկսեց այն ժամանակ, երբ պոկումում լավագույն երկու արդյունքը

ԱՄՆ դեսպանն ուղիղ չի պատասխանել՝ դե՞մ է Զանգեզուրի միջանցքին թե՝ ոչ. Արման Բաբաջանյան

Քի Վեսթում Ռուսաստանն է ընդդիմացել միջանցքի գաղափարին

Խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետերը անհերքելի սպառնալիք են բնակիչների համար․ ԱՀ ՄԻՊ

Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի 1966թ․ ծնված բնակիչ Արամ Տեփնանցը։ Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի,

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը և հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան:

Դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի 55-ամյա բնակիչը

Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում: Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է

Բաքուն պատրաստվում է 2023 թ․ Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք». Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է բացահայտ ստով և կեղծիքով, սադրանքներով ու երեսպաշտությամբ կերակրել տապալված հայ ժողովրդին, թքել մեր արժանապատվության ու ինքնության վրա՝ արդարացնել աններելին, ուրանալ մեր անցյալը՝ «հիմնավորելով», թե Շուշին հանձնվեց, որովհետև «դժբախտ էր ու դժգույն», որովհետև Շուշիում նախկինները «մի շենք էլ չէին կառուցել», Բաքուն պատրաստվում է

Տաթեւ Աբրահամյանն առաջին հաղթանակն է տարել ԱՄՆ առաջնությունում

Կանանց գրոսմայստեր, ամերիկաբնակ Տաթեւ Աբրահամյանը Սենթ-Լուիսում մեկնարկած շախմատի ԱՄՆ կանանց առաջնությունում մեկնարկային երկու անընդմեջ պարտությունից հետո երրորդ տուրում առավելության է հասել միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխի նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից բարձրացել է 9-րդ տեղ: Չորրորդ տուրում Աբրահամյանի մրցակիցը Սաբինա-Ֆրանչեսկա Ֆուազորն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շարունակվում են խստացված ստուգումները հանրապետության` թարմ մսի իրացման ցանցերում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը: Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության մասնագետների ու Երևանի և Սյունիքի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների թարմ միս-մսեղիքի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի

Արմեն Սարգսյանն այցելել է Վենետոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ-իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։ ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն

Պայմանագրային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից

Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սամուել Սեւյանը ԱՄՆ առաջնությունում բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում գրոսմայստեր Սամուել Սեւյանը երեք տուրից հետո 2,0 միավորով 12 մասնակցից կազմված մրցաշարային աղյուսակում Ֆաբիանո Կարուանայի, Ուեսլի Սոի եւ Ռեյ Ռոբսոնի հետ բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները: Հինգերորդ տուրում Սեւյանը խաղալու է գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Անհաջող օր՝ հայ ըմբիշների համար

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից պայքարի մեջ ներգրավված երեք ըմբիշները անհաջողության մատնվեցին նախնական գոտեմարտերի տարբեր փուլերում: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկում պարտվեց նորվեգացի մրցակցին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեր ըմբիշը նաեւ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն չունի: Նույն ճակատագրին արժանացավ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը ֆրանսիացի ըմբիշին հաղթելուց

«Ժամանակն է, որ փոխվենք. hարցերի և պատասխանների ժամանակն է». Արմեն Սարգսյանը Բոլոնիայի համալսարանում հանդես է եկել ելույթով

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բոլոնիայի համալսարանում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով քվանտային աշխարհի մասին իր նոր գրքի հիմնական թեզերը։ «Հուսով եմ՝ մի օր կկարողանամ հետ վերադառնալ այստեղ՝ գիտական դասախոսություն կարդալու և ներկայացնելու իմ տեսությունը, քննարկում ունենալու գիտնականների հետ: Սա միայն առաջաբանն է այն գրքի, որը նոր ենք ավարտել՝ ես և

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, որ վերջին տարիներին Հայաստանում  ընտրությունները տեղի են ունենում արդար և քաղաքացին ինքն է որոշելու, թե ով է լինելու իր համայնքի ղեկավարը

«Պետք է ոտքի կանգնենք և կառուցենք մեր Դիլիջանը: Ես տրամադրված եմ ձեզ հետ միասին կառուցելու այս քաղաքը: Կինոթատրոնը 30 տարի անց վերաբացվելուց հետո արդեն միշտ գործելու է և բաց է լինելու բոլոր այցելուների առաջ»:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր 10-ամյակը

Այս տարի՝ 2021թ․-ին Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ CWR-ը ստեղծվել և կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Հիմնադրամը 2010թ․-ին ստեղծելով CWR-ը նպատակադրել է պահպանել տարածաշրջանի հազվագյուտ ու էնդեմիկ կենսաբազմազանությունը, նպաստել Հայաստանում կենսաբազմազանության պահպանման առավել արդյունավետ կառավարմանը, բարելավել կենդանական և բուսական աշխարհի

Իրանը՝ որպես ՀՀ անվտանգության կայունացնող գործոն, ընդհանուր շահեր՝ Վրաստանի հետ. «Սպիտակ թուղթ»

Սկիզբը՝ այստեղ: Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները Իրան Իրանը, ինչպես մյուս պետությունները, սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գրավյալ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Այլապես, սակայն, Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտության մեջ Իրանը համարվել է չեզոք պետություն: Ոմանք նույնիսկ հույս են փայփայել, որ Իրանը կարող էր հավասարակշռել Թուրքիայի ազդեցությունը կամ հանդես գալ հայ ժողովրդի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031