Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը՝ Վիրահայոց թեմում

Հոկտեմբեր 09,2021 22:47

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2021 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 9-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով:

Տոնական տրամադրություն էր տիրում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը: Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, որի ժամանակ արժևորվեց Սբ. թարգմանիչ Վարդապետների` Սուրբ Մեսրոպի, Սահակ Պարթևի, Եղիշեի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում, անդրադարձ կատարվեց հայ գրերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին: Տեր Նշան վարդապետը Եկեղեցին, լեզուն և մշակույթը անվանեց ազգի ինքնությունը պահպանելու գլխավոր երաշխիքներ և ներկաներին հորդորեց տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, սերունդներին փոխանցել մեր մեսրոպատառ ոսկեղենիկ լեզուն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդի նախագահությամբ, արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնին տասնամյա հոբելյանի կապակցությամբ, երախտիքի խոսքեր ուղղեց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին և բարերար Սաակովների ընտանիքին, ում նախաձեռնությամբ և հետևողական ջանքերով ստեղծվել և արդեն մեկ տասնամյակ շարունակ կենտրոնը արժանապատվորեն կատարում է մայրենի կրթության և ազգային մշակույթի տարածման նվիրական առաքելությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031