Օրվա լրահոսը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հարգում է զոհվածների հիշատակը, կարեկցում ապրուստի միջոցները կորցրածներին
Մենք ևս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում այն բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին, բարեկամներին, հարևաններին և այլ մերձավորների։
Այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին
Մեր մտքերը նաև այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհ՝ այդ թվում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ
Խիստ մտահոգիչ է, որ պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանում լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլև սպառնում է ահագնացմամբ.
Ազգային աղետի այս գահավիժող ընթացքը կարող ենք հաղթահարել միայն ճիշտ դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, աջակցությամբ ռուս-թուրքական փակուղուց դուրս գալու և Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական ու կենսունակ ազգային պետություն դարձնելու ճանապարհով։
Արտակ Բեգլարյան․ Արցախում կարճաժամկետ առումով անվտանգային խնդիրները լուծված են, ինչը չի կարելի ասել երկարաժամկետի հեռանկարի մասին․ Sputnik Արմենիա
Արցախում կարճաժամկետ առումով անվտանգային խնդիրները լուծված են, ինչը չի կարելի ասել երկարաժամկետի հեռանկարի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով` քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է խոսել սպառնալիքի լեզվով, արկածախնդրություն է խոսել Արցախում անվտանգային խնդիրների լուծման մասին։ Նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայության
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա Արման Խաչատրյանը մահացել է․ նախկին պատգամավորի որդին դեռ հիվանդանոցում է․ Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակով ընդունված՝ Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 24-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանի հետ: Վերջինս նույնպես վնասվածքներ է ստացել: Ինչպես ավելի
Հեծանիվը (պատմվածք)
Փայլակը մանկուց երազում էր հեծանիվ ունենալ ու սուրալ նրա վրա բազմած, բայց այդպես էլ նրա երազանքը անկատար մնաց: Մի քանի անգամ փորձել էր ընկերոջ հեծանիվը վարել, բայց հիմա լավ չէր հիշում, թե ինչպես է վարել այն երեխա ժամանակ: Հեծանիվ վարել էր նաև այն ժամանակ, երբ ուսանողական տարիներին մեկնել էին Ուկրաինայի Կախովկա քաղաք կրթական պրակտիկայի: Բայց
Հայկ Մամիջանյան. «Ոչինչ չի կարող նշանակել մեր ժողովրդի, երկրի համակերպումը գրանցված արդյունքներին»
Ի հիշատակ 44-օրյա պատերազմում մեր հերոսների, մեր սուրբ նահատակների այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր ջահերով երթից ու մոմավառությունից առաջ «Պատիվ ունեմ» դաշինքի ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը Aravot.am-ին ասաց. «Վաղվանից սկսած, սուգի, բայց միեւնույն ժամանակ ցասումի 44-օրյակ պիտի լինի մեր պետության, մեր երկրի համար, որպեսզի այն մարդիկ, որոնք այս սուգի պատասխանատուն են ու մեղավորը, գիտակցեն,
«Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ Ստեփանակերտում․ «Արցախպրես»
«Արցախպրես» – Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։ Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ երկարություն ունեցող դրոշը։
Պարտությունը առաջ է բերում մեր՝ օրվա հրամայականը եւ բացարձակ առաջնահերթությունը. հայտարարություն
«Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը Լրանում է Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ՝ Ադրբեջանի հանցագործ կոռումպացված ռեժիմի քաղաքական որոշմամբ եւ վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սկսած՝ 44-օրյա պատերազմի տարելիցը։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ այս օրը սկսված աղետալի, հազարավոր լուսավոր կյանքեր խլած, պետական հայատյացությամբ պայմանավորված բազմաթիվ պատերազմական հանցագործություններով եւ էթնիկ զտումներով ուղեկցված պատերազմը Հայաստանի ինքնիշխանության
«Ժողովուրդ մը իր նահատակներով կը մեծնայ, կը հզօրանայ ու կը յաւերժանայ»․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս
ԱՐՑԱԽԵԱՆ 44-ՕՐԵԱՅ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹՈՎ ԿԱՏԱՐՈՒԵՑԱՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ 27 Սեպտեմբեր 2020-ը ճակատագրական եւ հայոց պատմութեան մէջ իր սեւ կնիքը դրոշմած թուական մը եղաւ։ Արդարեւ, անգամ մը եւս թուրք-ազերիական բարբարոսութեան ենթարկուեցաւ Արցախ աշխարհը, որուն հետեւանքով հայ ազգը տուաւ աւելի քան 5000 նահատակներ, 200-է աւելի գերեվարուածներ, հարիւրաւոր անհետ կորած հայորդիներ, ինչպէս նաեւ կորսնցուց հողային
«Հայր մերը գիտե՞ս». Ռոբերտ Քոչարյանի պահվածքը Եռաբլուրում՝ Տերունական աղոթքի ժամանակ
Ներկաները՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված պատգամավորները՝ Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը, բոլորը խաչակնքվեցին: Սեյրան Օհանյանը նույնիսկ բարձրաձայն սկսեց աղոթել: Իսկ Քոչարյանը ո՛չ աղոթքի սկզբում, ո՛չ վերջում չխաչակնքվեց, ասես անհաղորդ էր:
Արվեստ գումարած գինի՝ Դիլիջանի ամֆիթատրոնում
Ներկայացված էին տավուշցի արվեստագետներն ու տավուշյան գինիները
Լուռ քայլերթ և մոմավառություն Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Դիլիջան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի և զոհված հերոսների ծնողների ուղեկցությամբ ծաղիկներ և մոմեր են դրվել զոհվածների գերեզմաններին։
«Համոզված ենք, որ Արցախը, Հայաստանը այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու». Ջահերով երթի մասնակիցները մտան Եռաբլուր
Միանալով երթին՝ մենք արձանագրում եք, որ կան դեռ շատուշատ հայորդիներ, ովքեր գիտակցելով մեր պետականության, մեր ժողովրդի առաջ ծառացած այս դժվարին կացությունը՝շարունակողն են այն պայքարի, որ դարերն ի վեր մղել են մեր փառապանծ նախնիները եւ շարունակեցին արցախյան վերջին պատերազմի մեր հերոսները: Համոզված ենք, որ Արցախը, Հայաստանը այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու:
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ջահերով երթին. «Հիշատակի երթը ունի այդ խորհուրդը՝ մենք ոտքի ենք կանգնելու, տեր ենք մեր երկրին»
Իշխան Սաղաթելանը նաեւ ասաց, որ իշխանությունը ի վիճակի չէ չեզոքացնել այն վտանգները, որոնք ծառացած են երկրի առաջ. «Մեր օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ կանխենք Հայաստանի թյուրքացումը, երկիրը պետք է դուրս գա այս վիճակից, պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ խոչընդոտ դա այսօրվա իշխանությունն է»:
Փորձագետները քննարկել են Քովիդ-19-ի հետ կապված ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները
Առողջապահության նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի համատեղ ջանքերով տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար-քննարկում: Պանելային քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարարության բժիշկ-համաճարակաբաններ, անկախ փորձագետներ, ոլորտի, ինչպես նաև զանգվածային մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: COVID-19-ի ապատեղեկատվության դեմ հակազդելու
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի
Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար․ սա էր Իլհամ Ալիևի ասելիքը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։ Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են. 1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝
Քովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին միֆերը (տեսանյութ)
COVID-19-ի դեմ պատվաստումների մասին միֆերը. մասնագիտական դիտարկումներ։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում
Հայկական բանակը և հայ ժողովուրդը Արցախյան գոյամարտում երբեք չեն պարտվել հակառակորդին․ Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին։ Հայկական բանակը և հայ ժողովուրդը Արցախյան գոյամարտում երբեք չեն պարտվել հակառակորդին։
Կանանց հավաքականը մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունում
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որի կազմում են Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, այսօր Իսպանիայի Սիտժես քաղաքում մեկնարկում է կանանց աշխարհի թիմային առաջնությունում: Մասնակցում են 12 թիմեր՝ Հայաստան, Ամերիկա-ՖԻԴԵ, Գերմանիա, Վրաստան, Հնդկաստան, Իսպանիա, Ղազախստան, Լեհաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ադրբեջան: Սկզբում թիմերը կբաժանվեն երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր
Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին
2021 Meltwater Champiwns Chess Tour Finals շախմատի մրցաշարում, որին մասնակցում են տասը ուժեղագույն շախմատիստներ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին տուրի չորս հիմնական պարտիաներում չկարողացավ պահպանել առավելությունը Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ (2:2), իսկ թայ-բրեյքում պարտվեց 1:2 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի
Ծանրորդները մեկնարկեցին Եվրոպայի ոսկե մեդալով
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է ընդհանուր առմամբ 17 մարզիկ- մարզուհիով: Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչեւ 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ եւ նվաճել է իր տարիքային
Կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում
ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի,
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990 քաղաքացու հետազոտություն, որից
Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում է տեղի ունեցել
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք
Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627
Իրանն արգելել է մասնավոր ընկերությանը փոխադրումներ իրականացնել Արցախ. դեսպան
Իրանի իշխանություններն արգելել են մասնավոր տրանսպորտային ընկերություններին «անօրինական փոխադրումներ իրականացնել Ղարաբաղ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին: Դեսպանն ասել է, որ այդ ընկերություններին նախազգուշացում է արվել Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո: Մասնավորապես, նրանց առջև պահանջ է դրվել «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































