Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ապրում է» խորագրով ջահերթ՝ Ստեփանակերտում․ «Արցախպրես»

Սեպտեմբեր 26,2021 22:37

«Արցախպրես» – Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջահերթի մեկնարկը տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, որտեղ Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել։

Այնուհետև մասնակիցները ջահերով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ տանելով Արցախի՝ 100մ երկարություն ունեցող դրոշը։ Երթին են միացել «Հայաստան», «Սփյուռք», «Հադրութ», «Շուշի», «Քաշաթաղ», «Շահումյան», «Քարվաճառ» թևերը։

Երթն ամփոփվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներին դիմավորել են քահանան, զինվորը և հղի կինը, ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930