Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում է տեղի ունեցել

Սեպտեմբեր 26,2021 11:13

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ:

Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կատարել է Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման կարգը։

Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է Սուրբ Զորավոր  մատուռը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին և այն զինծառայողներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել շինարարական աշխատանքներում։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև զինծառայողներ և մարտիրոսվածների ծնողներ։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930