Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին

Սեպտեմբեր 27,2021 09:45

2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախվեց Հայրենիքի ազգային անվտանգության պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի և Արցախի ժողովուրդները բազմաթիվ փորձությունների միջով են անցնում: ՀԲԸՄ-ն մաղթում է նրանց տոկունություն և մխիթարանք Արցախյան երկրորդ պատերազմից ապաքինվելու դժվարին ճանապարհին։

Մտորելով այս վշտալի իրադարձության մասին՝ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասել է. «Այս օրն, անկասկած, կհիշվի որպես հայոց պատմության տխուր էջերից մեկը: Բայց այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին: Մեր մտքերը նաև այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել և շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհ՝ այդ թվում նաև պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային և մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ:

Հարգելով մեր բոլոր քաջ նահատակների հիշատակը, որը մշտապես վառ կմնա ողջ հայ ազգի հիշողության մեջ՝ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաև ծանր վիրավորում ստացած մեր հերոսներին»:

Միևնույն ժամանակ ՀԲԸՄ-ն արժևորում է ճգնաժամի մեջ գտնվող հայերին աջակցելու հայկական համերաշխության խոր զգացումը, որը դրսևորվել է սփյուռքի մեր նվիրատուների, կամավորների, աջակիցների, գործընկերների և ընկերների կողմից:

Միասին նրանք իսկապես մարմնավորում են ՀԲԸՄ-ի հավերժական կարգախոսը՝ «Միությունը զորություն է»:

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930