Օրվա լրահոսը
Կարեն Խաչանովը Դուբայում հաղթահարեց առաջին շրջանը
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP Dubai Duty Free Tennis Championships մրցաշարի առաջին շրջանում 2 ժամ 15 րոպեում 6։7, 6։2, 6։3 հաշվով հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շևչենկոյի նկատմամբ։ Երկրորդ փուլում մեր հայրենակցի մրցակիցը լինելու է ամերիկացի Ջեյսոն Բրուքսը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս
Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցի հիման վրա կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ
Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի մասին
Քննարկվել են պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնարկեքի արարողությանը
Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից
Քննարկվել են Հայաստանի և FIA-ի, այդ թվում՝ Formula 1-ի, համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային
Դատախազը դատարան է հանձնել Սեյրան Օհանյանի կնոջ վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Դատախազը 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռ. Խ.-ի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող գույքերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ նախկին նախարարին պատկանող և ապօրինի ծագում
Սա պարզապես վանդալիզմ չէ, այլ մշակութային ցեղասպանություն, պետականորեն համակարգված քաղաքականություն է՝ ուղղված հայկականության վերացմանը Արցախում. Հովիկ Ավանեսով
Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը այլևս չեն կարող դիտարկվել որպես չեզոքություն, քանի որ փաստագրված են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, իսկ արձագանքը, չգիտես ինչու, սահմանափակվում է անատամ հայտարարություններով կամ լիակատար լռությամբ:
Սա՞ է ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյան
ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ է դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող:
Գործարարի ընտանիքի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն «Իմ քայլը» հիմնադրամին 10 միլիոն դրամ է նվիրաբերել. «Փաստինֆո»
2017-ի դեկտեմբերի 26-ին ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Արթուր Պետրոսյանը, որը համացանցում առկա տեղեկությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է։
Դիտորդների խումբը պահանջում է իրականացնել կալանավորված անձի մահվան դեպքի անկախ և թափանցիկ քննություն՝ ներգրավելով արտաքին փորձագետների
Միևնույն ժամանակ, ըստ կալանավորի ներկայացրած տվյալների և պաշտոնական պատասխանների, նրա մարմնում առկա են եղել օտար մարմիններ, որոնց մի մասը չի հեռացվել։
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
«Ազատություն». Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Բրյուսել հասցեագրված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին խնդրել է արագ
Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։ Պարբերաբար անդրադառնալով հարցին՝
Մարդասիրական օգնություն արցախցի փախստականներին Եղեգնաձորում և Վայքում
Փետրվարի 24-ին Եղեգնաձոր և Վայք քաղաքներում անցկացվեց Արցախից հարկադիր տեղահանվածների աջակցության ծրագրի հերթական փուլը։ «Եվրասիա» ԻՀԿ-ն, համագործակցելով «Ռուսական մարդասիրական առաքելության» և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ «Ռուսաստանը ձեր կողքին» նախագծի շրջանակում, կազմակերպեց մարդասիրական օգնության տրամադրում այն ընտանիքներին, որոնք հայտնվել են բարդ սոցիալական իրավիճակում։ Այս անգամ օգնություն ստացան 43 մեծահասակ և 20 երեխա։ Սրանք այն ընտանիքներն են, որոնց համար
Աբիսողոմոնյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը քննարկել են վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները
Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների: Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները: ՀՀ ԱԳՆ
Երևանը ողողվեց հարգանքի և շնորհակալության գույներով
Փետրվարի 23-ին «Եվրասիա-Հայաստան» կազմակերպությունը անցկացրեց հիշատակի միջոցառումների շարք՝ նվիրված Հայրենիքի պաշտպանների սխրանքին, նրանց, ովքեր տարբեր տարիներին իրենց կյանքը նվիրեցին խաղաղությանն ու ազատությանը։ Առավոտը սկսվեց Հաղթանակի պուրակում։ Կազմակերպության ավելի քան 200 ակտիվիստներ հավաքվեցին հուշակոթողի մոտ՝ ծաղիկներ դնելու Հավերժական կրակի մոտ։ Լռության մեջ սերունդների կապը զգացվում էր առավել ուժեղ․ այստեղ պատմությունը դադարում է լինել միայն դասագրքի տողեր
Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը
Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման նպատակով շարունակում է կորպորատիվ կառավարման մշակույթի լայնածավալ բարեփոխումները։ Արդյունքում Ակբա բանկի խմբում ներդրվել են առանցքային ներքին ակտեր. Համապատասխանության քաղաքականությունը, Էթիկայի և Վարքագծի կանոնագրքերը, Շահերի բախման կառավարման քաղաքականությունը, Ազդարարման քաղաքականությունը։ Թափանցիկ կառավարման ամրապնդման նպատակով Ակբա բանկի խումբը ներդրել է ազդարարման նոր հարթակ, որը հասանելի է խմբի բոլոր
ՀՀ նախագահը հունական «Manifesto» պարբերականի հետ զրույցում խոսել է միջազգային համագործակցության դերի մասին
Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական «Manifesto» պարբերականին։ Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։ Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների
Կուժեղացվեն կիբեռանվտանգության ոլորտի կարողությունները. Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։ Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը՝ ընդգծել է, որ համատեղ ծրագրերը
Արվեստագետները իշխանաձկներ են, եթե ջուրը թունավորվի, առաջին մեռնողներն իշխանաձկները կլինեն. Սիմոն Աբգարյանը Երեւանում է
Սիմոն Աբգարյանն ընդգծեց, որ տպավորված է Համազգային թատրոնի դերասաններով. «Այս թատրոնի տղերքն ու աղջիկները հերոսներ են, թատրոն անելն այսօր Հայաստանում հերոսություն է, փողի, մատերիալի մասին չեմ ասում…
Դեսպան Շիրղոլամին շնորհակալ է ՀՀ պատկան մարմիններից Իրանի դեսպանատան առաջ ցույցերի ժամանակ իրավիճակը կայունացնելու համար
«Իրան ներմուծված կազմակերպված խմբերը փորձեցին այս շարժումը տանել այլ հունով և երկիրը ներքաշել ներքաղաքական պատերազմի մեջ։ Ես կարծում եմ` սա 12–օրյա պատերազմի հաջորդ փուլն էր». ՀՀ-ում Իրանի դեսպան
Ունենք պատասխանատվություն առաջ մղելու ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև ամբողջ թյուրքական աշխարհը. թուրք պատգամավոր
«Ազատություն». Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը։ «Այն հողը, որի վրա ապրում ենք, ոչ միայն բնական ռեսուրսներով է հարուստ, այլև մարդկային կապիտալով։ Հետևաբար, մենք ունենք որոշակի պատասխանատվություն։ Այդ պատասխանատվությունն է առաջ մղել ոչ միայն Ադրբեջանը և Թուրքիան, այլև
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս
Արմավիրի մարզի Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ
Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը. Fip
ՊԵԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտը 2018-2025 թվականներին գրանցել է էական աճ՝ թե՛ ընկերությունների քանակով, թե՛ շրջանառությամբ, թե՛ աշխատատեղերով։ Սակայն վարչապետի հրապարակային հայտարարության մեջ ներկայացված տոկոսային և հարաբերական աճերի մի մասը չի համընկնում հարկային մարմնի տրամադրած վիճակագրության հետ։
Ձե՞ռ եք առնում․ ՔՊ-ն Երևանում 33 տոկոս էր հավաքել․ Ռուբեն Ռուբինյանը՝ լրագրողներին
Հարցին՝ ինչո՞ւ չեք այրում կամուրջները Քոչարյանի հետ, երբ նրան պատկանող ընկերությունները տենդերներ են շահում, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ որևէ բիզնեսի վնաս չենք տալիս»։
Պապիկյանը և Իրանի ԶՈւ ԳՇ պետը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարություն
Ինչի՞ հաշվին է աճել տնտեսությունը. Բաբկեն Թունյան
Ի՞նչ էին ասում մեր ընդդիմադիրները՝ Հայաստանի տնտեսական աճի մասին: Ասում էին, որ տնտեսությունն աճել է առևտրի և խաղային ոլորտի հաշվին:
Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը անդրադարձել են խաղաղության շարունակական ամրապնդմանը
Փետրվարի 24-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջնահերթությունների, մարդու իրավունքների միջազգային համակարգի առջև ծառացած արդի մարտահրավերների և փոխգործակցության հիմնական ուղղությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է
Պետությունը վերադարձրել է ԱՆԻՖ-ի օրոք մասնավոր բիզնեսում ներդրված գումարներից 3,6 մլրդ դրամ. «Հետք»
«Հետք». «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը հետ է ստացել մասնավոր 8 ընկերություններից 3-ում կատարած իր ներդրումները: Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ): Ֆոնդը կառավարում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը 2019-2024 թթ. ԱՆԻՖ-ն էր՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, իսկ 2024-ից մինչ օրս՝ ՊԳԿԿ-ն: Հիշեցնենք, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել եւ յուրացնել հայկական մշակույթն ու ժառանգությունը
«Ապառաժ». Լոս Անջելեսում է բնակվում հայկական սփյուռքի ամենամեծ մասն՝ ավելի քան 200,000 հայ բնակչություն․ գրել է Knock LA-ն։ Ինչպես նշվել է, 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները և ներխուժումը հանգեցրին ամբողջ բնակչության արտագաղթի այն հողից, որը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով։ Հարյուրավոր հայ ընտանիքներ լքեցին իրենց տները՝ տանելով միայն այն, ինչ կարող էին։ Երբ
ԿԸՀ-ն սահմանել է կուսակցությունների, դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում սահմանել է «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը»։ Որոշումը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքին, ըստ որի հերթական ԱԺ ընտրությունների պարագայում կուսակցությունը/դաշինքը ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին պետք է հաստատի համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ ԿԸՀ թվային գործիքակազմերին է համապատասխանեցվել


















































