Օրվա լրահոսը
Այնպես պետք է անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը. Ատոմ Մարգարյան. «Հայաստանի Հանրապետություն»
Շատերը, ովքեր մինչ այժմ չէին պատկերացնում, հիմա արդեն շատ հստակ, շոշափելի ընկալում են, որ մեզ բոլորովին այլ որակի տնտեսություն է պետք: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակն ու մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ նոր պատերազմները բացառել պետք չէ:
Իշխան Սաղաթելյան. «Գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ՖԲ էջում գրում է. Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Ա՛յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք։ Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում և ովքեր դեռ սահմաններից ներս թշնամիներ են փնտրում, որովհետև իրենք միայն թշնամացնել, պառակտել ու մթնոլորտ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ հարցմանը
Հարց. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Ինչպես մեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան. Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ
«Տատի էլի ուժե՞ղ են խփում, դիմացի տատի, դիմացի»․ ստեփանակերտցի կին
Ադրբեջանական հրետակոծության ժամանակ անգամ ապաստարաններում էր վտանգավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարար. «Քոչվորն ի՞նչ գիտի…»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակելով Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի լուսանկարները՝ ադրբեջանական հրթիռակոծումից հետո, իր ՖԲ էջում գրում է. Միևնույնն է #ՍարքելուԵնք Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված: Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ
Զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք». Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք: Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն
«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված. «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար
«Վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում: Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված,
Թուրքիան իրենց դաշնակիցն է, հայերի համար ճնշումներ չեն գործադրի. թուրքագետ
Եթե շատ կոնկրետ ազդեցիկ քայլեր այլ պետություններից չլինեն, Թուրքիան չի դադարի իր գործն անել. Անդրանիկ Իսպիրյան
«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է». Շուշան Ստեփանյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, լկտի սուտ է։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»:
Արցախյան պատերազմի գլխավոր դերակատարների վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Այս վերլուծությունը գրելու պահին՝ 2020 թ. հոկտեմբերի 5-ին, պատերազմը, մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և իսլամիստ վարձկանների միջև, շարունակվում է զինվորների և խաղաղ բնակիչների անթիվ կորուստներով և քաղաքների ու գյուղերի լայնամասշտաբ ավերածություններով։ Այս շաբաթ վերլուծելու եմ գլխավոր դերակատարներից յուրաքանչյուրի դերը հակամարտության մեջ։ ԱԴՐԲԵՋԱՆ Ադրբեջանի
«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում». Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը: Ֆուտբոլիստն ընդգծել է, որ այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ:
Մարտի դաշտում վիրավորվել է Վահան Բադասյանը. medialab.am
medialab.am. Մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Բադասյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում էր առաջնագծում: Ինչպես տեղեկացրեցին «Մեդիալաբին» Բադասյանի մտերիմները, Բադասյան գլխի շրջանում վիրավորում է ստացել: Նրան վիրահատել են Գորիսում: Վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր: Վահան Բադասյանը վիրահատությունից հետո դեռեւս գիտակցության չի եկել: Այս
Ստեփանակերտն ու Շուշին կրկին հրթիռակոծվում են
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է»: Քիչ անց նա նաև տեղեկացնում է, որ հրթիռակոծվում է նաև Շուշին: «Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ», գրում է Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն». Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ դրամական միջոցները հիմնականում կարող եք ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին և զինծառայողների ապահովագրության 1000+ հիմնադրամին:
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՊԲ-ի նոր տեսանյութը.
«Թող ինձ չգան այստեղ պատմեն, թե ճնշում եք գործադրել, սպառնացել եք, դուք չգիտեք, թե ինչ է ճնշում գործադրելն ու սպառնալը». Արթուր Հովհաննիսյանը՝ «թի վի 5»-ի հետ ԱԺ միջադեպի մասին
Ես սրանից ավել մեկնաբանություն ու նկարագիր չեմ կարող տալ այդ մարդկանց գործունեությանը, որովհետեւ մի մարդ, ով դատախազություն, «Ժուռնալիստների միություն» դիմելու մասին հայտարարություն է տարածում, բայց դրանից երկու ժամ առաջ անձնական բնույթի վիրավորանք է հասցնում ԱԺ պատգամավորին, դա չի տեղավորվում որեւէ առողջ բանականության մեջ»:
Աշխարհի բոլոր պետությունները անելիք ունեն Թուրքիայի՝ Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու ծրագիրը ձախողելու գործում
«Կոչ եմ անում միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորել», ասում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Այսօր Արցախն ու Հայաստանը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ բառիս բուն իմաստով։ Սակայն մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ համաշխարհային քաղաքակրթության գոյությանը սպառնացող այս թշնամին մեր հայրենիքի դեմ դուրս է եկել արդեն ՄԱԿ անդամ պետության դրոշի տակ քողարկված,
Մանե Գեւորգյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը՝ փոխզիջումների վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։ «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս,
Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում Կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ
Այսօր Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում Կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրտարական կուսակցության խոսնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։ Ստորև բանաձևի տեքստ ամբողջությամբ. «Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո, ▪ արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է, ▪ արձանագրելով,
«Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ. նաև դիմում են այլ քայլերի». Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը բավականին ինտենսիվ են դարձել հատկապես կեսօրից հետո:
Լավրովն ու Զարիֆը քննարկել են Ղարաբաղում գրոհայինների ներգրավման սպառնալիքը տարածաշրջանի համար
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: «Մոսկվան ու Թեհրանն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է հակամարտությունում Սիրիայի և Լիբիայի անօրինական զինված խմբավորումների արմատական զինյալների
Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ 3 վայրկյան միացել է ազդարարման համակարգը. ԱԻՆ-ը խնդրում է խուճապի չմատնվել
Հարգելի´ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20։34-ին Դավթաշեն վարչական շրջանում տեխնիկական զննման ժամանակ երեք վայրկյան տևողությամբ միացել է ազդարարման համակարգը, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: ԱԻՆ
Առաջին անհրաժեշտության ի՞նչ դեղորայք և իրեր պատրաստել երեխաների համար՝ օդային տագնապի դեպքում խուճապի չմատնվելու համար
Մանկաբույժ Աշխեն Մհերյանը մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներին հորդորում է այս պահից սկսած պատրաստել երեխաների համար առաջին անհրաժեշտության իրերի պայուսակը:
Մետաքսե Հակոբյան. «Հայ զինվորի թիկունքում Հայրենիքն է, իսկ թուրքի հետեւո՞ւմ ինչ է»
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում հայտարարեց. «Սա միայն Արցախի, միայն հայի խնդիր չէ : Սա արդեն գլոբալ, աշխարհի խնդիրն է դառնում: Աշխարհը պիտի պայքարի: Առայսօր մենք դեռեւս լսում ենք կոչեր երկու կողմերին, եւ դա նույնիսկ զայրույթ է առաջացնում: Մենք ի՞նչ կոչ լսենք, եթե մեր զինվորի թիկունքում հայրենիքն է, իր երեխան է, իր
«Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել». Խիրտ Վիլդերս
Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը, կցելով Հաագայում Ադրբեջանի դեսպանի կողմից իրենց ուղարկված մեղադրական նամակը, այսօր իր թվիթերյան էջում գրառում է արել, որտեղ վերահաստելով իր դիրքորոշումը գրել է. «Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»: Նույն գրառման մեջ Վիլդերսը
«Որեւէ պետություն ապահովագրված չէ, որ նույն Թուրքիան վաղը իր դեմ է անելու այս նույն բանը». Մետաքսե Հակոբյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը, որ նրանք հրահրել են Արցախի Հանրապետության դեմ, որակեց ոճրագործություն: «Ես հիմա խոսում եմ որպես կին, որպես մայր: Պատերազմները մղում են բանակները, այսինքն՝ տղամարդիկ: Անթույլատրելի է, որ զոհվում են երեխաներ, կանայք, ծերեր: Այսինքն, սա ոչ թե պատերազմ է դառնում, այլ ահաբեկչություն: Սա մոռանալ չի կարելի,
Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից. ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ժնև, 6 հոկտեմբերի 2020թ․ – Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր կողմերին
Արցախի պատգամավորը Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարելու աշխատանքային խումբ ստեղծելու կոչ է անում
Արցախի ԱԺ պատգամավոր «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցում անդրադառնալով Արցախի խաղաղ բնակչությանը՝ ասաց. «Մենք անընդհատ ասում ենք Ադրբեջան: Բայց միշտ պետք է հստակ պատկերացնենք, որ սա Ադրբեջան-Արցախ պատերազմը չէ, սա հստակ Թուրքիայի ձեռագիրն է՝ Թուրքիա-Արցախ պատերազմ է: Եվ սա ոչ միայն պատերազմ է, այլ ոճրագործություն է Արցախի բնակչության դեմ: Պատերազմում


















































