Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան իրենց դաշնակիցն է, հայերի համար ճնշումներ չեն գործադրի. թուրքագետ

Հոկտեմբեր 06,2020 23:33

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ՝ Արցախի ռազմական գործողություններում ներգրավված Թուրքիայի հայտարարությունների մեջ արտաքուստ որոշ թուլացումներ առաջիկայում կլինեն, բայց գործողությունների առումով որեւէ փոփոխություն չի լինի:

«Եթե շատ կոնկրետ ազդեցիկ քայլեր այլ պետություններից չլինեն, Թուրքիան չի դադարի իր գործն անել, այն գործն ինչ անում է Սիրիայում, Լիբիայում՝ ահաբեկիչներին սնելով: Ես չեմ հավատում, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կլինեն, նույնիսկ ԱՄՆ-ն ճնշումներ չկիրառեց, բացի տնտեսական մի քանի սահմանափակումից, իրենց դաշնակիցն է Թուրքիան է, հայերի համար ճնշումներ չեն գործադրի»,- ասաց թուրքագետը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօրվա հանդիպմանը՝ պարոն Իսպիրյանն ասաց.

«Սպասելի էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Թուրքիայի նախագահի հանդիպումը: Գլխավոր հարցերը, որ քննարկել են Հունաստանի ու Կիպրոսի հարցերն են եղել, բայց այս պահին չէր կարող անտեսվել նաեւ մեր տարածաշրջանի լարվածությունը: Կարծում եմ՝ գլխավոր քարտուղարը ակնարկած կլինի Թուրքիայի կողմից պատերազմ հրահրելու, ահաբեկչական խմբերի տեղափոխման հարցերը, քանի որ սրանք կարող են ավելի վատթարացնել ՆԱՏՕ-ի հակառակորդ համարվող ՌԴ հետ հարաբերությունները եւ տարածաշրջանում ավելի անկայունացել իրավիճակը: Քանի որ Թուրքիայի հետեւում ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Արցախում հայերի դեմ կռվում է ՆԱՏՕ-ական F 16-ով, ինչը պետք է լուրջ սկանդալ լիներ ՆԱՏՕ-ի ներսում, բայց ցավոք չեղավ: Այդ կործանիչը երրորդ երկրի տարածքում հարվածեց իր երկրին վտանգ չսպառնացող հայկական օդանավին, ինչը քաղաքակրթ աշխարհում արձագանք չգտավ, բացի Ֆրանսիայից»:

Թուրքագետը փոխկապակցված է համարում Թուրքիայի նախագահի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Ադրբեջան ու հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ. «Չնայած՝ այդ հանդիպումը նախօրոք պլանավորված էր, դեռ ավելի վաղ, քան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը, բայց, բնականաբար, մեկը մյուսի հետ կապ ունի փոխկապակցված էր, կարեւոր էր գլխավոր քարտուղարի հետ հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ հետագա քայլերը քննարկել արդեն Ադրբեջանի հետ»:

Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Ասադի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից եկած ահաբեկիչներին, և Դամասկոսը դա կարող է հաստատել, թուրքագետն ասաց. «Ցավոք, Ասադը միջազգային հարաբերություններում գործոն չէ, նույն Արեւմուտքը Ասադին խաղից դուրս է թողել, ցավոք սրտի, իր ասածը այդ երկրների համար նշանակություն չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031