Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ․ Արյունահեղությունը Ղարաբաղում պետք է դադարեցվի

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կրկնել է Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու կոչը՝ ի շահ քաղաքացիական բնակչության։ Նա նորից է կոչ արել վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ սկզբունքներին և պարտականություններին համապատասխան՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։ Անցյալ շաբաթվա ընթացքում նա անմիջական կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, որպեսզի ընդգծի այդ հարցում ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը,

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար: Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության

ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը

Քիչ առաջ ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառեց։ Որոշման մեջ մասնավորապես ասված է. Դատարանը վերահաստատում է միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։ Նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է մամուլի միջոցները յուրայինների և օտարների բաժանելու մանր գործելաոճը․ հայտարարություն

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում, դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։ Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական

ԱԱԾ-ն «Shame.am» լրատվական կայքէջի ու նրա հիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանի հրապարակման առթիվ հայտարարում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ

Թուրքիան ու Ադրբեջանը տապալել են «բլից-կրիգը» Արցախի ռազմաճակատում

Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը մեծ դիվանագիտական ապտակ են հասցրել Ադրբեջանին ու Թուրքիային Երեկվանից միջազգային հանրությունը մեծ թափով սկսեց արձագանքել Արցախում ընթացող թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին: Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարների հայտարարությանն անդրադառնանք, որը խիստ կարեւոր է՝ հնարավոր հրադադարի հաստատման տեսակետից եւ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին հետագա արկածախնդրությունից հետ պահելու առումով: Այսպես, ՌԴ արտգործնախարար

Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ի կողմից հռչակված խաղաղասիրական և հակաահաբեկչական իր առաքելության դեմ ուղղված գործողություններ

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 2020 թ. սեպտեմբերի  27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը: Թուրքիայի նախաձեռնությամբ հավաքագրվում և հակամարտության գոտի են ուղարկվում ահաբեկչական տարբեր խմբավորումների հազարավոր անդամներ՝ տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչության նոր օջախի: Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանությունն ու պատերազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը նպատակաուղղված է անկայունության աշխարհագրության

Հմուտ զինծառայողը չհասցրեց ակադեմիական կրթություն ստանալ

33 –ամյա վարդենիսցի  պայմանագրային զինծառայող  Վարդան Պողոսյանի երեքամյա զույգ աղջիկները՝ Միլենան ու Գայանեն  միայն տարիներ անց կգիտակցեն ու կհպարտանան իրենց հորով, որը հանուն հայրենիքի զոհեց կյանքը։ Իսկ մեծ աղջիկը՝ 8-ամյա Ռիման արդեն արցունքները զսպելով՝ անթաքույց հպարտությամբ իր ընկերներին կպատմի հոր մասին։ Երկուշաբթի Վարդենիսում հրաժեշտ տվեցին փորձառու զինծառայողին, որը զոհվեց հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում։ «Ընտանիքին նվիրված էր,

«Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին». Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով այն սպառնալիք տարածաշրջանային կայունությանը»: https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/760242427873312

Պաշտոնյաներին օրենքով հնարավորություն կտրվի սոցփաթեթի գումարը նվիրել հիմնադրամին. օրինագիծը՝ ԱԺ-ում

Օրենքը չորս ուղղություն է սահմանում, եւ սոցփաթեթի գումարն այլ ուղղություններով չի կարող ծախսվել: Մինչդեռ ստեղծված իրավիճակում շատ պաշտոնյաներ ցանկություն են դրսեւորում չօգտագործած սոցփաթեթի գումարն ուղղել հանրապետական նշանակության հիմնադրամների կողմից միջոցների հավաքագրմանը

Ստեփանակերտի ավերված քաղաքացիական ենթակառուցվածքներն ադրբեջանական հրթիռակոծությունից հետո (ֆոտոշարք)

Արցախի տեղեկատվական շտաբում հրապարակվել են լուսանկարներ․ Ստեփանակերտի ավերված քաղաքացիական ենթակառուցվածքներն ադրբեջանական հրթիռակոծությունից հետո։ Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/191430695831052

Ո՞ր դեպքում կարող է կնքվել զինադադար. Ալեքսանդր Մանասյանի պարզաբանումները

Քաղաքագետի փաստմամբ՝ փոքրիկ Արցախը կռիվ է տալիս ահաբեկչական երկու պետությունների դեմ:

«Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են կեղծ տեղեկություններ

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀՀ ազգային  անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով: Մասնավորապես, հիշյալ

Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղան. Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը

Միացյալ Թագավորության և Կանադայի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական բախումների վերաբերյալ ՄԹ արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել են․ «Կանադան և Միացյալ Թագավորությունը վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շրջակայքում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական տարածքների հրետակոծման մասին հաղորդագրություններով

Տավուշում կստեղծվի արտակարգ իրավիճակներում բնակչությանն առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելու ծառայություն

Տավուշի մարզպետարանը նախաձեռնել է հոգեբանա-սոցիալական ծառայությունների բարելավման ծրագիր, որի շնորհիվ մարզի բնակիչները արտակարգ իրավիճակներում կստանան առաջին հոգեբանական օգնություն։ ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Ինգա Հարությունյանը Aravot.am ֊ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը նպատակ ունի ստեղծել վերապատրաստված մասնագետների մարզային ցանց և արագ արձագանքման խմբեր, որոնք արտակարգ իրավիճակներում պատրաստ կլինեն տեղի բնակչությանն ապահովել առաջին և անհապաղ հոգեբանական խորհրդատվությամբ։

Երրորդ կողմի ցանկացած միջամտություն պետք է ներդաշնակ լինի միջազգային հանրության՝ խաղաղություն հաստատելուն և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն ուղղված ջանքերին. Քաղաքացիական համերաշխության պլատֆորմ

Բնակելի և մարդասիրական նպատակների ծառայող կառույցների, ինչպիսիք են՝ հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի առանց տարբերակման հրետակոծումը չի կարող ունենալ որևէ արդարացում:

Ինչպե՞ս տարբերակել «Ուշադրություն բոլորին» ազդանշանը և ի՞նչ անել այդ ազդանշանի դեպքում. ՄԻՊ-ն իրազեկում է

Ի՞նչ ձայն է հնչում «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում

«Իլհամ, ոնց հայրիկդ պարտվեց հայոց բանակին, նույն ճանապարհով դու ես վստահ քայլում». Քրիստինե Պողոսյան

Վերջապե՜ս, ժողովուրդ, վերջապես Իլհամը սկսեց խոսել ճշմարտությունից

Բաքոյանը՝ թուրքերին եւ ահաբեկիչներին. «Մեզ չխառնեք քրդերի հետ. եզդիներն իրենց պարտքը մարտի դաշտում են տալու»

ՊԲ պաշտպանական ուղղություններից մեկում հենց եզդիական ջոկատն է կռվում Թուրքիայի կողմից Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ

«Բացառված է, որ թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին». Վահրամ Պողոսյան

Խաղաղ բնակչությանը նորից թիրախավորելով, թշնամին հասկացնել է տալիս, որ առաջնագծում վիճակ չունի, դա միանշանակ ստուգված փաստ է:

«Պաշտոնական Անկարան հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը». Տաթեւիկ Հայրապետյան

«Այն, որ Ադրբեջանի բանակն ու Իլհամ Ալիեւը դեռ խնդրելու են հրադադար հայկական կողմերից, քննարկումից դուրս է»,-ասում է պատգամավորը

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է նախապատրաստում Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտնում է Al Monitor- ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեսը։ «Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, երկիրն ունի նաև ազգային արժույթի լուրջ խնդիրներ, որոնք 2018 թվականից ի վեր հարվածում են Էրդողանի ռեժիմին։  Թուրքիայում իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ արաբական երկրները՝ ի դեմս

Ինչ հարցեր է քննարկել ԵՄ դեսպանը՝ Մակունցի սենյակում՝ մոտ 1 ժամ. Եղոյանը՝ հանդիպման մանրամասների մասին

Թե կոնկրետ ի՞նչ է ասել ԵՄ դեսպանն այդ հանդիպմանը, ո՞րն է եղել հանդիպման այսպես ասած «մեխը»՝ Արման Եղոյանն ասաց, որ մեր հաղթանակից հետո, ռազմական գործողությունների ավարտից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ. «Մի բան ակնհայտ է, որ այսօր եվրոպական երկրները եւ ամբողջ աշխարհը գիտակցում է, որ սա այլեւս տարածքային վեճ չէ, սա վերաճել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մի ճակատի»:

«Աշխարհը պետք է արձագանքի». Հայ դատի հանձնախմբերի կողմից կատարված աշխատանքների ամփոփագիր

Հայ դատի հանձնախմբի ջանքերի արդյունքում Կանադայի ԱԳՆ-ն որոշեց կասեցնել կանադական արտադրության ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

«Սա գտել են Արցախում». Արման Աբովյանն ԱԺ ամբիոնի մոտ էր բերել հրթիռի բեկոր

Ամեն օր տասնյակ այսպիսի վտանգավոր եւ ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների հանդեպ

«Պարոն Ալիևի կողմից պահը համարյա իդեալական կերպով էր ընտրված. բոլորը զբաղված են». Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյանը տեսնում է տարածաշրջանում ռուսական ակտիվության աճ:

20-ամյա Էլֆիկը նահատակվեց՝ փրկելով մարտական երկու ընկերների կյանքը․ ուսանողի մասին պատմում են Շիրակի պետհամալսարանից

Աչքիս առաջ Էլֆիկի վեջին հրաժեշտն է դեկանատում, բանակ գնալուց առաջ մտավ, ցտեսություն ասելու, ասացի՝ Աստված քո հետ, երկու տարի հետո լայնաժպիտ կդիմավորեմ քեզ: Հունվարի 29-ին պիտի զորացրվեր․․․

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031