Լրահոս
Օրվա լրահոսը

Հմուտ զինծառայողը չհասցրեց ակադեմիական կրթություն ստանալ

Հոկտեմբեր 06,2020 19:30

33 –ամյա վարդենիսցի  պայմանագրային զինծառայող  Վարդան Պողոսյանի երեքամյա զույգ աղջիկները՝ Միլենան ու Գայանեն  միայն տարիներ անց կգիտակցեն ու կհպարտանան իրենց հորով, որը հանուն հայրենիքի զոհեց կյանքը։ Իսկ մեծ աղջիկը՝ 8-ամյա Ռիման արդեն արցունքները զսպելով՝ անթաքույց հպարտությամբ իր ընկերներին կպատմի հոր մասին։

Երկուշաբթի Վարդենիսում հրաժեշտ տվեցին փորձառու զինծառայողին, որը զոհվեց հոկտեմբերի 3-ին՝ Քարվաճառում։

«Ընտանիքին նվիրված էր, գժվում էր աղջիկների համար, միշտ ծառայության օրերին անպայման պիտի զանգեր, խոսար հետները, որպեսզի հանգիստ լիներ»,–մեզ  հետ ունեցած  զրույցում ասաց Վարդան Պողոսյանի բարեկամներից մեկը։

Երկար տարիներ ծառայելով ՀՀ Զինված ուժերում, Վարդանը տիրապետում էր ռազմական հմտությունների։ Հրամանատարը խոստացել էր միջնորդել՝ հեռակա կարգով ուսանելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որպեսզի էլ ավելի ամրապնդվեին Վարդանի գիտելիքները։  Ինչպես այդ, այնպես էլ Վարդան Պողոսյանի շատ  ծրագրեր կիսատ մնացին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031