Օրվա լրահոսը

«Ինքը ճիշտ է. երևի ինչ-որ մի պահի պետք չէ անցնել այդ գծերը և պահել կոռեկտությունը, որը ես հիմա փորձում եմ անել». Սոս Ջանիբեկյանը՝ Մհեր Մկրտչյանի հորդորի առիթով

Սոս Ջանիբեկյանն ասաց՝ Մհեր Մկրտչյանն իրեն կհասկանա՝ նշելով, որ ինքն էմոցիոնալ արվեստագետ է. պահի տակ պոռթկումներ է ունենում:

Ստացվել է ոչ թե ազգային անվտանգության ռազմավարության շուրջ պաշտոնական խոսք, այլ լրագրողական հոդված. Արտակ Զաքարյան

Այսինքն, ըստ Փաշինյանի` հայ ժողովուրդը, իր կառավարության հետ միասին, ինչ որ պահի, կարող է շեղվե՞լ իր հայտարարած ազգային նպատակից, թե՞ կասկածի տակ է դրվում այդ նպատակը, կամ էլ կառավարությունը խուսանավում է հայ ժողովրդի այդ նպատակը մինչև վերջ իրագործելու պատասխանատվությունից:

Թուրքիայի առողջապահության նախարարը դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը

Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։

Փակ քննարկում՝ Գլխավոր Շտաբում

Հավաքին մասնակից ազատամարտիկները ողջունել են աշխարհազոր ստեղծելու նախաձեռնությունը ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մոտ նախօրեին փակ քննարկում է տեղի ունեցել, որին հրավիրված են եղել արցախյան ազատամարտի մասնակից հրամանատարներ, ազատամարտիկներ: Քննարկման թեման եղել է ՀՀ պաշտպանության նախարարության՝ աշխարհազոր ստեղծելու մասին նախաձեռնությունը: Հանդիպմանը  մասնակից ազատամարտիկ, «Սեւ հովազ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուստամ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց,

ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգություն են հայտնել ադրբեջանցի ընդդիմադիր գործչի դատավճռի կապակցությամբ

Համազեկուցողները հատկապես տագնապ են հայտնել դատավճռի խստության և Յագուբլուի՝ հացադուլ հայտարարելու որոշման կապակցությամբ:

Սփյուռքահայության ֆինանսական սահմանափակ կարողությունները ծախսվում են անպատասխանատու ձևերով

Վերջին 40 տարվա ընթացքում Իրանը դիմագրավել է բազում արտաքին ու ներքին թշնամիների կողմից սպառնալիքներ, հաղթահարել է բնական աղետներ, հաղթել է պարտադրյալ ութամյա պատերազմում, դիմագրավել է բնական աղետներ, ներառյալ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, ավիավթար և վերջերս էլ կորոնավիրուսային համաճարակ և այլն, որից նաև տուժել են Իրանի հայ համայնքի զավակները: Սակայն, այս երկարուձիգ տարիների ընթացքում, գոնե այնքան, որ տեղյակ ենք, հայկական սփյուռքի այլ համայնքների կողմից ֆինանսական աջակցության չի կատարվել Իրանի հայ համայնքին:

Եվրասիական զարգացման բանկը 10 միլիոն դոլար է տրամադրել COVID-19- ի դեմ պայքարին. Տիգրան Սարգսյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի մասնակցությամբ ազատ տեղաշարժի փորձնական ծրագիր կիրականացվի

«Ինձ մտահոգում է ռեգիոնը, որտեղից երկիր առ երկիր դատարկում են հայերին»

Հարցազրույց ներկայումս ԱՄՆ-ում գտնվող փիլիսոփա, գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանի հետ – Հետեւո՞ւմ եք Բելառուսում տեղի ունեցող զարգացումներին: Որոշ քաղաքագետներ գտնում են, որ Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Իսկ Թուրքիան սպասում է իքս ժամին, որպեսզի հարձակվի մեզ վրա։ Համամի՞տ եք այդ կարծիքի հետ: – Սցենարը հետաքրքիր է: Մանավանդ՝ առաջարկվող կնոջ կերպարը, որն ասաց`

«Хотим в Россию». ԱԺ-ի մոտ ցուցարարները պահանջում են իրենց տանել Ռուսաստան. Էդմոն Մարուքյանը ցուցարարներին վստահեցնում է, որ եթե իշխանությունը բանակցեր՝ հարցը կլուծեր

Եթե մեր վարչապետը զանգի Վրաստանի վարչապետին եւ ասի՝ ՀՀ պետհամարանիշներով 50 մեքենա կա, մեր ոստիկանությունը կգա կուղեկցի սահմանից մինչեւ ՀՀ սահման, թողեք գան՝ կասեն՝ հարց չկա: Բայց զանգե՞լ են՝ չե՛ն զանգել: Ես զանգեցի, իրենք ասեցին՝ հանձնարարել ենք, դեսպանատունը դիմել է այնտեղ, իրենք էլ ասել են՝ մեր օրենքի հետ դա հակասում է: Այնքան բան է այնքան բանի հակասում, բայց որ բանակցում են…Հիմա մենք ունենք ջերմ եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ, ինչո՞ւ դա չի արվում:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերից ՀՀ-ում կարանտին սահմանելու օրինագիծը

«Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» ավելի վաղ հայտարարել էին, որ այս տեսքով փաթեթին դեմ են

Ինչո՞ւ էին Հեմինգուեյը, Սոլժենիցինը, Նաբոկովն ու Բուլգակովը արգելված

Եվ ինչու Պաստեռնակի Նոբելյան մրցանակը տեղ հասավ նրա մահից 31 տարի անց Գաղտնիք չէ, որ Խորհրդային տարիներին կատաղի գրաքննություն էր գործում: Կայսրությունն ուներ արգելված գրականության ցանկ, որտեղ տեղ գտած գրքերը չպետք է հասու լինեին խորհրդային մարդուն: Ի թիվս այլոց՝ արգելված հեղինակների ցանկում էր ռուս հասարակական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը՝ իր հասարակական-քաղաքական

«Վա՜յ, «կարանտին» բառը կա. եթե «կարանտին»-ի փոխարեն «հրաշք» գրենք, ձեր կարծիքով, բան է փոխվելո՞ւ». Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

Այսինքն, ձեր պատկերացմամբ՝ նմա՞ն մակարդակով են որոշումներ կայացվում տարբեր երկրների պետական ապարատներում: Այդպես չի, սիրելիներս:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Dasaran-ը՝ 100 լավագույն կրթական-տեխնոլոգիական ընկերությունների ցանկում

Dasaran-ը շարունակում է Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր։

Փորձել էին գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված իշխանի մանրաձկան զգալի խմբաքանակ. պահնորդական հատուկ ջոկատը` գործողության մեջ. Դավիթ Գրիգորյան

Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։ Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։

Աշոտ Վարդապետյան. «ՖԻԴԵ-ն պատրաստ չէր օնլայն օլիմպիադա անցկացնել»

Շախմատի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում, խոսելով շախմատի օնլայն օլիմպիադայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց, որ դա շատ ավելի լուրջ ու շատ ավելի բարդ խնդիր է, քան մեզ համար՝ Հայաստանի հաղթելը կամ պարտվելը: – Ի՞նչ խնդրի մասին է խոսքը: – Նախ, պանդեմիայի պատճառով շախմատիստները նորմալ շախմատ խաղալու ոչ մի հնարավորություն չունեն:

Էլեկտրաքարշից կտրել էր բարձր լարման 22 մետրանոց էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից. Գյումրու լոկոմոտիվային դեպոյից գողություն կատարելու փորձը կանխվել է

Երկաթուղու ԱԾ աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն նկատեցին, որի մասին հայտնեցին Ոստիկանություն, և դեպքի վայր օպերատիվ ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատեցին տարածքը:

Ինչո՞ւ սեպտեմբերի 11-ից հետո քաղաքացիների տեղորոշման համակարգն այլեւս չի գործելու

Եթե ունենանք վատթարացող իրավիճակ եւ վարակվածների թվի ավելացում, հարցը դիտարկելու հնարավորություն կլինի

Մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն Արցախի գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները

3G կապն արդեն իսկ հասանելի է Արցախի մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով

Պարգևատրվել են Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցների

Հարբած վիճակում թույլատրելի արագությունը գերազանցելով, իրեն զրկել էր 2 անձի մահվան պատճառ դարձած վթարը կանխելու հնարավորությունից. Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել

Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների  պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային:

«Ժամանակ չունի, շատ զբաղված է… Նոր Հայաստանի «ամենաարդար» դատավորը». Արթուր Ղազինյան

Պետք է պարզել, թե ի՞նչն է այդքան վախեցրել «ժողովրդի» վարչապետին

Կրքեր` Վիկտոր Ցոյի եւ նրա մասին ֆիլմի շուրջ

Խորհրդային ռոք-երաժիշտ, բազմաթիվ երգերի հեղինակ,դերասան, նկարիչ, «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի որդին՝ Ալեքսանդր Ցոյը, դեմ է, որ Ալեքսեյ Ուչիտելի՝ իր հոր մասին ֆիլմը վարձույթ դուրս գա: TACC-ի հաղորդմամբ, ֆեյսբուքի իր էջում նա այդ մասին խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Ես խոսում եմ ոչ միայն իմ, այլեւ հորս մտերիմների, մայրիկիս, պապիկիս` Ռոբերտ Մաքսիմովիչ

Եվրամիությունը չի բացառել պատժամիջոցների կիրառումը Նավալնու թունավորման գործով

«Քիմիական զենքի կիրառումը բացարձակապես անընդունելի է ցանկացած պարագայում և միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:

Հղի է պետության համար անվտանգային լուրջ ռիսկերով. 100 լեգեոներների սինթեզը կառավարման համակարգում. Վլադիմիր Մարտիրոսյան

Կա՞ արդյոք երաշխիք, որ իրենց աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո այդ անձանցից որոշների կողմից տիրապետվող տեղեկատվությունը չի հայտնվելու իրենց երկրների հատուկ ծառայությունների տնօրինության ներքո։ Արդյոք այդ անձանցով Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել և տվե՞լ է իր համաձայնությունը․․․

«Կառավարությունն, այո, մտադիր է սեպտեմբերին կարանտին հայտարարել եւ շարունակել պայքարը համաճարակի դեմ». փոխնախարար

Խնդիրը հետեւյալն է՝ այս փաթեթը նախատեսում է այնպիսի սահմանափակ միջոցառումներ, որոնք հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ

Վտանգավոր փուլ. Թուրքիան Արցախի հարցով ինքն իրեն «քարտ բլանշ» շնորհեց

Անկարան ղարաբաղյան կարգավորման շահագրգիռ երկրների հետ «առեւտուր» անելու «թույլտվություն» է իրեն վերագրել Անցյալ շաբաթ հայաստանյան քննարկումներում դուրս մնաց մի կարեւոր հայտարարություն, որը հնչեց Թուրքիայի իշխանությունների կողմից: Պաշտոնական Անկարան, ի դեմս՝ այդ երկրի պաշտպանության նախարարի, ուղղակի արձանագրեց, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում,

«Երկաթուղին իր պարտականությունները ոչ միայն չի կատարում, այլև ՀՀ-ին ու հայ ժողովրդին հիմարի տեղ է դնում». «Ժամանակ»

«Ազնիվ, փոխադարձ շահերը հաշվի առնո՞ղ գործարք, թե՞ ինչ-որ բան է տեղի ունեցել հայ սպառողների շահերի կամ ՀՀ-ի պետական  շահերի հաշվին»

Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, փոխարենը կսահմանվի կարանտին. ԱԺ-ն քննարկում է նոր օրենսդրական փաթեթը

Կառավարության կողմից կարանտին կարող է սահմանվել այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է արտակարգ իրավիճակի հիմք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031