Օրվա լրահոսը
Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք. ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է
Քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը:
Ինչո՞ւ են հանելու Թորոսյանին
Խորհրդային ժամանակներից սկսած՝ այս կամ այն պաշտոնյային աշխատանքից ազատելու պատճառները մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար շարունակում են առեղծված մնալ: Առաջ ասում էին՝ «առողջական խնդիրների պատճառով», եւ ոչ ոք դրան չէր հավատում: Անկախ Հայաստանում նույնիսկ դա՛ չեն ասում, եւ այդ ավանդույթը շարունակվում է նաեւ հետհեղափոխական շրջանում: Օրինակ, ոչ մի հստակ բացատրություն չտրվեց, թե ինչու են աշխատանքից ազատվել
Բեռլինն արգելում է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ անցկացվելիք ցույցը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Բեռլինի քաղաքապետարանն արգելել է շաբաթավերջի համար այստեղ նախատեսված ցույցը, որի մասնակիցները որոշել էին բողոքել կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումների դեմ: Քաղաքապետարանն այսպիսի որոշում է կայացրել, քանի որ ամսվա սկզբին անցկացված ցույցի կազմակերպիչներին չէր հաջողվել ապահովել մասնակիցների սոցիալական հեռավորությունը, ինչպես նաեւ դիմակների կրումը: Ինչպես Գերմանիայի մայրաքաղաքի ներքին գործերի բաժնի ղեկավար Անդրեաս Գայզելն
Աշոտյան. «Կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երեւանի հետ զրույցի մասին»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։ Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի եւ այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։ Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ
Ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար քննարկում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում
Երեխաների պաշտպանությունը բռնությունից բոլորիս առաջնահերթ պարտավորությունն է․ ՄԻՊ-ը՝ Տավուշի մարզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ: Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան հիվանդանոցում մահացավ՝ չգալով գիտակցության: Բռնությունը երեխայի իրավունքների
Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել
Ապրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։ 62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար
ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների միավորմանը «կողմ» քվեարկած անձինք սկսել են պետականության ապամոնտաժումը. Վարդան Այվազյան
Ունենալու ենք «հերմոֆրոդիտ» դատական համակարգ
«Մեզ պետք է, որ վիրուսը չտարածվի». Արայիկ Հարությունյան
«Կանոնները պահելով՝ 90 և ավել տոկոսով կանխարգելում ենք վիրուսի տարածումը: Մեզ սա պետք չէ՞: Մեզ պետք է, որ վիրուսը չտարածվի, և մենք նորմալ կրթական գործընթաց իրականացնենք»,-այսօր Համապետական ծնողական ժողովում ասաց նախարար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով քննարկումներին, թե երեխաները դպրոցում երկար չեն կարող դիմակ կրել: «Սիրելի՛ ծնողներ, ուսուցիչներ, քովիդն ամբողջ աշխարհում է: Եվ սա չարիք
Էրդողանի Թուրքիան պետք է կանգնեցվի
Այս շաբաթ Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները պետք է հավաքվեն եւ քննարկեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը։ Համենայնդեպս, այդպես է հայտարարել Բրյուսելի գլխավոր դիվանագետը՝ Ժոզեպ Բորելը։ Դժվար է ասել, թե ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, եւ ինչ են փոխելու այդ ենթադրյալ պատժամիջոցները, սակայն պարզ է, որ եվրոպացիների կողմից սխալ հասկացած «կառուցողականությունը», որը նրանք որդեգրել են՝ հաստատապես սխալ են
Ներկայացվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել
Իրական աշխատավարձն աճել է 4,9 տոկոսով. Կորոնավիրուսի հետեւանքով որ ոլորտներն են աճել, որոնք՝ տապալվել
Անցյալ տարի շինարարության ոլորտում 4.7% աճ էր գրանցվել, այս տարի անկումը հսկայական է՝ 23.4%-ով անկում: Ինչպես եւ սպասվում էր, 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամը հայաստանյան տնտեսությունում ձեւավորել է խորքային բացասական դրսեւորումներ:
Տոնոյանը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել հայ սպայի մասնակցությամբ Ադրբեջանի տարածած տեսագրություններին
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ
Ինչո՞ւ էին Գյումրու Գորկու այգու մոտ երեկոյան կտրել 23-ամյա տղայի պարանոցը․ նոր մանրամասներ
Ինչպես տեղեկացրել ենք, օգոստոսի 20-ի երեկոյան Գյումրու կենտրոնական Գորկի զբոսայգու մոտ կտրել էին 23-ամյա Ա․Ս․-ի պարանոցը։ Երիտասարդը իր ոտքով գնացել էր Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բուժօգնություն ստանալուց անմիջապես հետո ոստիկանները նրան տարել էին։ Նրա մոտ եղել էր պարանոցի առաջնային մակերեսի կտրած-արյունահոսող վերք։ Երիտասարդը ոստիկանությանը հայտնել էր, որ երեկոյան կենտրոնական այգու մոտ թիկունքի կողմից դանակով
Hermès նորաձևության տան կրեատիվ տնօրենը, «Օսկարի» մրցանակակիրն ու այլք․ հայուհիները՝ «գեղեցկության մոլորակում»
Երբ աշխարհը դեռ չէր պատուհասել համավարակը, մարդիկ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բոլորովին այլ թեմաներ էին քննարկում, օրինակ՝ համացանցի հայկական տիրույթում 2019-ի աշնանն ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը նկարչուհի, գրաֆիկ-դիզայներ, մոդել Արմինե Հարությունյանն էր։ Այն, ինչ տեղի էր ունեցել 24-ամյա Արմինեի հետ, հիշեցնում է հայտնի հեքիաթներից մեկը, սակայն այս դեպքում հեքիաթի հերոսուհուն գտնում է ոչ թե սպիտակ ձիով
«Օրենքով գող» Անդրանիկ Ս․-ն կալանավորվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք: Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց հուլիսին հափշտակել է մոտ 4 միլիոն դրամ
Քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր
Լևոն Այվազյանն ընդունել է Քլեր Մեյթրոյին Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է
«Գագիկ Խաչատրյանի որդիները թաքնվել են քննությունից». դատախազը գտնում է, որ կալանքի հիմքերը պահպանվում են
Գագիկ Խաչատրյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատաքննությանը՝ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով
Հայկական կողմն ընդգծել է համավարակի դեմ պայքարի ընթացքում մասնակից երկրների կողմից կիրառված սահմանափակումների պայմաններում բելառուսական կողմի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը
ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստի վերաբերյալ Օգոստոսի 26-ին, ուզբեկական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 27-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում էր նաև
«Արցախի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա». Ադրբեջանի ԱԳ նախարար
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղեկցվի բովանդակային խոսակցությամբ՝ բոլոր կողմերի ներգրավմամբ, այլ ոչ թե վերածվի բանակցությունների իմիտացիայի: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին: Նա նաև ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, ուստի Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի
Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 27-ից կմեկնի արձակուրդ, որի մի մասը կանցկացնի Հայաստանում, մյուսը՝ արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Համավարակի պայմաններում նախարարի արձակուրդ գնալը զարհուրելի, աննորմալ դեպք է»․ Արթուր Համբարձումյան
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր (այժմ նախկին անդամ) Արթուր Համբարձումյանն, անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց․ «Խոսենք փաստերի մասին․ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ առողջապահության ոլորտը համակարգող անձն ամբողջության ձախողել է համավարակի դեմ պայքարը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ արտակարգ դրության հայտարարման հաջորդ իսկ օրն առողջապահության նախարարն
Ուկրաինան օգոստոսի 29-ից փակում է օտարերկրացիների մուտքը մինչև սեպտեմբերի վերջ
Ուկրաինան օգոստոսի 29-ից փակում է օտարերկրացիների մուտքը մինչև սեպտեմբերի վերջ։ Մանրամասները կներկայացվեն Ուկրաինայի կառավարությունից տեղեկությունները պաշտոնապես ստանալուց հետո։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ՝ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից: Արդյունքում փաստական տվյալներ
Առանց դատական համակարգում հիմնարար բարեփոխման, վեթինգի, կոռուպցիան չի կարող վերանալ
Հարցազրույց Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։ – Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ, որի ընթացքում հայտարարել է․ «Ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կա́մ կոռուպցիան Հայաստանում լինի
Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։ Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ
Լավրով. Համանախագահների համար անընդունելի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը
Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ մամուլի ասուլիսը: Կողմերը անդրադարձել են նաև Արցախի հակամարտության կարգավորման հարցին: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարը ասել է, որ համանախագահների համար անընդունելի է Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը: Նա նաև նշել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում պետք է առաջնորդվել միջազգային
24 ժամով արգելվել է սպորտային համալիրի գործունեությունը. տեսչական մարմինների ստուգայցերը շարունակվում են
Գերբեռնված ուղևորափոխադրումների թվաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ ՔՏՀԱՏՄ-ն մայրաքաղաքում ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքները
Ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար. Առաջավորասիական հովազը՝ կրկին տեսախցիկների դիտակետում (տեսանյութ)
Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։
Պարզվում են Կարմիր գրքում գրանցված գորշ արջի անկման հանգամանքները
Քաղաքացին ահազանգել էր, որ Երնջատափ գյուղի տարածքում գտել է գորշ արջի սատկած քոթոթ:


















































