Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը. Արայիկ Հարությունյան

Օգոստոս 26,2020 23:07

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար քննարկում է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված դժվարությունների արագ հաղթահարումն օրախնդիր է, որպեսզի հայկական համայնքը շարունակի իր բնականոն կյանքը, բայց եթե ընտանիքներ կան, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու, գերադասելի է, որպեսզի հայրենիք վերադառնան: Այդ համատեքստում Հանրապետության նախագահը խոսել է ԱՀ կառավարության ձեռնարկումներից, որոնք ավելի մանրամասն ներկայացրել է Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Զարեհ Սինանյանը նշել է, որ իր շոշափելի մասնակցությամբ Արցախը ցույց տվեց, որ լիովին կիսում է համահայկական խնդիրների ծանրությունը, և ավելի մեծ մարտահրավերների դիմակայելու ճանապարհին Արցախի հետագա հզորացումը պետք է դիտվի որպես ազգային օրակարգի խնդիր:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ նախագահի խորհրդական,  Սփյուռքի հարցերով նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31