Օրվա լրահոսը
«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար
Մեկնարկել է «Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագիծը
Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը». Ermenihaber.am
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի
Վճռաբեկ բողոք է ներկայացվել «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ
ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում
«Խոշորացումը դառնալու է կռիվ ու հնդկական կինո». ովքեր են կողմ եւ դեմ Արմավիրի մարզում խոշորացմանը
Մինչեւ վերջերս թվում էր, թե խոշորացման գործընթացը շրջանցելու է Արմավիրի մարզը, բայց դա միայն թվում էր: 2021-ին Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Գործընթացը դեռ չի սկսել, բայց արդեն բողոքի ցույցեր են: Ըստ նախնական աշխատանքային սցենարի, մարզի 97 համայնքը միավորվելու է 20 փնջում: Փարաքարից Վաղարշապատ ընկած հատվածում կարող է լինել 2-4 միավորում, սցենարը դեռեւս հստակ
Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա առանց ֆուտբոլասերների
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր, այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը:
«Բազմաբնակարան շենք է կառուցվում առանց որևէ ծանուցման, բնակիչների կարծիքը հաշվի առնելու». «Ա1+» (Տեսանյութ)
«Ա1+». Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են` իրենց բակում բարձրահարկ շենք է կառուցվում, որն, ըստ նրանց, ամբողջովին փակելու է իրենց շենքը։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տարբեր գերատեսչությունների, այսօր էլ հանդիպում ունեցան Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ ամբողջ տարածքում չկա խաղահրապարակ,
Հայաստանը մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայում
Օգոստոսի 21-ին մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկված է «» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ալժիրը, Մարոկկոն, Անգլիան, Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Խորվաթիան եւ Եգիպտոսը: Մեկնարկային տուրում մեր հավաքականի մրցակիցը Ռումինիայի ընտրանին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հակասում է ինքն իրեն. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո». Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թ․ Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանում Թուրքիայից և Իսրայելից հրահանգիչների ներկայության մասին, ինչին «հայելային մեղադրանքով» արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հակասելով ինքն իրեն։ Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչություն ունեցող կայքի միջոցով պատասխան հայտարարության մեջ, ադրբեջանական կողմը նախ պարզունակ «հայելային» կերպով հայտարարել է, թե «ոչ թե
Երևանում 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,
Ժամանակին ասում էին` զարկվողը դավաճան է, հիմա պետք է ասել` մոռացողն է դավաճան. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի։ Այսօրվա ասուլիսը լուրջ ու ծանրակշիռ գործչի ասուլիս էր, որը դիտելուց հետո միայն մի միտք է տանջում. ինչո՞ւ պիտի իրենց կյանքը պետությանն ու հայրենիքին նվիրված մարդիկ ստիպված լինեն խոսել ու ապացուցել,
Ազգերի լիգայի՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Այս և շատ այլ հարցեր քննարկվել են այսօր ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները: Քննարկվող հիմնական թեման երկրպագուներին աստիճանաբար մարզադաշտեր վերադարձնելու հարցն էր: Կոնֆերանսի մասնակիցներն ընդգծեցին հիգիենայի և սանիտարական միջոցառումների խստիվ պահպանման անհրաժեշտությունը հանդիպումների ժամանակ: ՈՒԵՖԱ-ն համարում է, որ չափազանց
Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրառում է արել. «Փորձարկվում է նոր տեսակի հարվածային ԱԹՍ։ Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»:
Վարչապետի խոսնակը խորհուրդ է տալիս Սերժ Սարգսյանին դուրս գալ ցանկացած փողոց և կարծիք հարցնել քաղաքացիներից և’ Սերժ Սարգսյանի և’ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին․ «Ազատություն» ռ/կ
«Ցավում եմ որ հայ զինվորի հաղթական գործողությունները փառաբանելու փոխարեն Սերժ Սարգսյանը զբաղված է այս կարևոր որոշումը քննարկելու անհեռանկար գործով»։ Այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր հնչեցրած հարցադրմանը, թե հատկապես որ սխրագործության համար են նման բարձր շքանշաններ հատկացվում։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ Հանրապետության Նախագահին միջնորդել
Երեւանը պարտավոր չէ Կրեմլի սխալները կրկնել
Մինչ բելոռուս ժողովուրդը հիացնում է աշխարհին եւ մեզ իր պայքարով ընդդեմ բռնապետության, համաձայն որոշ շրջանառվող լուրերի՝ Մոսկվայի որոշ պնդաճակատ շրջանակներ մտմտում են եւս մի ներխուժում, այն «հիմնավորելով» ոչ միայն Բելառուսի անդամակցությամբ ՀԱՊԿ-ում, որտեղ, ի դեպ, գլխավոր քարտուղարը բելառուս Ստանիսլավ Զասն է։ Խոսվում է այսպես կոչված «միութենական պետության» մասին, ինչը կարող է «հիմնավորել», ըստ այդ լուրերի՝
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՉԼ որակավորման առաջին փուլից
Հայաստանի ֆուտբոլային ակումբներից եվրագավաթների խաղարկությունում առաջինը մեկնարկեց «Արարատ-Արմենիան», որը Չեմպիոնների լիգայի 2020/2021 թվականի որակավորման առաջին փուլում Ավանի ակադեմիայում ընդունեց Կիպրոսի «Օմանիային» եւ պարտվելով 0:1 հաշվով՝ դուրս մնաց մրցաշարից: «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Շատ այլ միֆեր, արդեն ոչ թե Սերժ Սարգսյանն է իր այսօրվա ասածներով փարատել, այլ հանձնաժողովի անդամները». Թեւան Պողոսյան
Ի՞նչ ուղերձներ ուներ Սերժ Սարգսյանի ասուլիսը եւ ինչպե՞ս դրանք ընկալել
Գենդերային ճեղքվածքը ՀՀ աշխատաշուկայում. Կանայք բախվում են «ապակե առաստաղին»՝ կարիերայի ճանապարհին
«ՄԱԿ կայանք» եւ ՀՀ ՎԿ-ն Հայաստանի աշխատաշուկայի վերլուծություն են կատարել
«Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան։ Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։ Այդպիսի մի հարված էր
Ինչպես հայ կանայք Փարիզում ճանապարհ հարթեցին բարձր նորաձևության ամենավառ դեմքերից մեկի՝ Էլզա Սկյապարելլիի համար
ХХ-րդ դարի առաջին կեսին էլեգանտ ֆրանսուհի Կոկո Շանելը, անխոս, նորաձևության առանցքային դեմքերից մեկն էր․ կին, որը փոխում էր ոչ միայն կնոջ հագուկապը, այլև վերջինիս դերն աշխարհում։ Մադմուազել Կոկոն կոտրում էր բոլոր կարծրատիպերը՝ ճանապարհ հարթելով տասնյակ մոդելավորողների համար, սակայն Շանելն այդ շրջանում միակ կինը չէր, որը նորաձևության ու կենսակերպի կանոններ էր ստեղծում ու թելադրում․ պրագմատիկ ու
Քննարկվել է Կադաստրի կոմիտեի գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Կադաստրի կոմիտեի 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսվա գործունեության հաշվետվությունը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, 2019թ. մշակվել և ներկայացվել է ինտեգրված կադաստրի հայեցակարգը, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Փոփոխված ժամանակացույցով՝ ներկայում լրամշակման փուլում է ինտեգրված կադաստրի
«Դիրքային էական բարելավում ունենք, ուղղակի մենք դա արել ենք լուռ՝ առանց աղմուկի». Սերժ Սարգսյան
Կարեւոր էր, որ այդ մասին չշեփորահարեինք եւ չշահագրգռեինք Ադրբեջանին գործողություններ կատարել
Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը պետք է անհապաղ սրբագրվի. Իշխան Սաղաթելյան
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հարկ եմ համարում հրապարակային անդրադառնալ Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությանը, որը հնչեցրել է նրա մամուլի խոսնակը։ Վերջինս մասնավորապես հայտարարել էր․ «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Արցախի Հանրապետությունը մշտապես եղել և շարունակում է մնալ
«Նույնը պետք էր անել 2018թ.-ի մայիս-հունիսին՝ Նախիջեւանի ուղղությամբ». Սերժ Սարգսյան
Բայց շատ ուրախ եմ, որ մեր զինված ուժերը հերթական անգամ իրենց դրսեւորեցին լավագույնս
«Ես եկել եմ այստեղ, որ տեսնեմ այդ 30 միլիոնը ո՞նց է շպրտում իմ երեսին». Մարգարիտա Խաչատրյան
Ըստ Ա. Կոչուբաեւի՝ «Մարտի 1»-ին տեղի է ունեցել թալան եւ կառավարության փոխհատուցումը թալանի փոխհատուցումն էր,
«Այսպես էլ «աշխատել» են տասնյակ տարի». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ անդրադառնա ժամանակավրեպ ասուլիսին Սարգսյանի կողմից կատարված մի շարք պնդումներին, քանի որ կլինի համապարփակ, ամբողջական ու օբյեկտիվ զեկույց, այդուհանդերձ, վկայակոչելով հրապարակային՝ բոլորի համար հասանելի տեղեկություններ, մատնանշեմ մեկ “անճշտություն”, որը հնչեցրեց Սարգսյանը: Այսպես, Սարգսյանը հայտարարեց. «Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ
57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս պատճառելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով
2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական
«Ի՞նչ կա տարօրինակ, երբ հրամանատարն ասում է կրակել կամ ոչ». Սերժ Սարգսյանը՝ «ապրիլյան»-ի օրերին տարածված տեսանյութի մասին
Համոզված եմ, որ հենց այդ դիրքերի շրջանում է հակառակորդը կրել շատ մեծ կորուստներ՝ հրամանատարի համբերատարության եւ նպատակասլացության շնորհիվ
Էներգախնայող վառարանների ներդրումը ֆինանսավորելը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը. ՊԳԿ-ն և Կանաչ կլիմայի հիմնադրամը կմեկտեղեն ուժերը Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարեցման ուղղությամբ
«Բնության և նրա էկոհամակարգերի վերագործարկումը հնարավորություն կտա երկրին օրինակելի մոդել դառնալ ածխածնի կրճատմանն ուղղված ծրագրերի և կլիմային հարմարեցված անտառաբուծության համար»
Բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց. Մխիթար Հայրապետյանը առաջարկներ է ներկայացրել
Հանձնաժողովի նախագահի երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով:
«Նախարարները պրոֆեսիոնալներ չեն, նրանք քաղաքական որոշումներ կայացնողներ են». Էդմոն Մարուքյան
Հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը չի կարող իրեն նման բաներ թույլ տալ, դա ուղղակի անընդունելի է։


















































