Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա առանց ֆուտբոլասերների

Օգոստոս 19,2020 23:23

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն:

Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր,  այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել խաղերի ընթացքում հիգիենայի, սանիտարական միջոցառումների խստիվ պահպանումը: Այդուհանդերձ, ՈՒԵՖԱ-ն չափազանց վաղ է համարել սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին երկրպագուների ներկայությունը թույլատրելը: Առաջարկ է հնչել որպես այդպիսի նախադեպային հանդիպում դիտարկել Եվրոպայի սուպերգավաթի խաղը, որը կայանալու է սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31