Օրվա լրահոսը

«Բարսելոնան» կհեռացնի Կիկե Սետյենին. քննարկվում է գլխավոր մարզչի երեք թեկնածություն

Կատալոնյան ակումբի սեփականատերերը ՉԼ-ից դուրս մնալուց հետո որոշել են ազատել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: այս մասին տեղեկացնում է ESPN-ը: Իսպանական գրանդ ակումբը արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը: Թեկնածուների տիտղոսաթերթում երեք անուն է նշվում՝ Մաուրիսիո Պոչետինո, Ռոնալդ Կուման եւ Խավի Էռնանդես: Պոչետինոն «Տոտենհեմից» հեռանալուց հետո ներկայումս գործազուրկի կարգավիճակում է, Կումանը՝ Հոլանդիայի հավաքականի մարզիչն է,

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վերջապես նայեցի վարչապետի «HardTalk»-ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։ Ո՛չ

Մկրտիչ Մինասյան. Որ ինքնագովությամբ չզբաղվենք, գողությամբ չզբաղվենք, ազնվորեն ապրենք մեր կյանքը, ինչ-բան կփոխվի․ «Ա1+»

«Ա1+» – «Եթե մենք, ասելով, որ Հայրենական պատերազմի ժամանակ 300 000 զոհ ենք տվել, կարողանում ենք Հաղթանակի զբոսայգում ծառերը հատել, այդ հատվածը սեփականաշնորհել ու հյուրանոց կառուցել, որևէ մեկը մեզ չի հարգի։ Այ, որ ինքնագովությամբ չզբաղվենք, գողությամբ չզբաղվենք, ազնվորեն ապրենք մեր կյանքը, ինչ-բան կփոխվի։ Ինչպես ասել է իտալացի մի գրող, ամենամեծ հուսահատությունը, որը կարող է տիրել

«Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են․ Ffa.am

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, «Արարատ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ է ուղարկել նամակ՝ հայտնելով, որ «Արարատ-2» թիմի 6 ֆուտբոլիստի և «Արարատ» թիմի 2 ֆուտբոլիստի և 3 մարզչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են: ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, առաջնորդվելով ՀՖՖ 2020/2021 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի հոդված 4-ի կետ 5-ով,

28-ամյա քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին

Օգոստոսի 15-ին, ժամը 13։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են քաղաքացու (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։

Մեսսին չի ուզում մնալ «Բարսելոնայում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2:8 հաշվով խայտառակ պարտությունից հետո կատալոնյան ակումբի արգենտիացի գերաստղը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, որոշել է հեռանալ ակումբից: Լիոնել Մեսսին դրանից առաջ էլ դժգոհություններ ուներ ակումբի ղեկավարությունից, սակայն թիմում կարող էր մնալ միայն ակումբի ղեկավար կազմում էական փոփոխություններ կատարվելու դեպքում: «Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիս

Ավագ դպրոցում Հայոց պատմության ծրագրի կազմման հիմքում շեշտը դրվելու է արդի աշխարհում առկա խնդրահարույց թեմաների ուսումնասիրության վրա․ ԿԳՄՍՆ

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային դիմագիծ, պետականամետ մտածելակերպ ունեցող, հայ ժողովրդի և հայոց պետականության դերը համաշխարհային պատմության համատեքստում պատկերացնող, հայոց ազգային և համամարդկային արժեհամակարգը կրող պատասխանատու քաղաքացի։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի ընթացքում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Պատմության ուսումնասիրումը հիմք է յուրաքանչյուր

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։ Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին: ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ

Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

2020 թվականի օգոստոսի 14-ին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Հանդիպումը նախաձեռնել էր Տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը, մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։

Հիմա կա՞ Աջափնյակում բնակիչ, որը տուն է գնում մետրոյի «Աջափնյակ» կայարանով․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո սոցմեդիայում մի անհասկանալի երաժշտական ընդմիջում սկսվեց։ Բոլորը, որպես «истинный» ֆեյսբուքցիներ, իրենց պարտքը համարեցին հրաժեշտի լալահառաչ մակագրություններով տեղադրել Մեսչյանի երգերն ու օրվա թրենդին համապատասխան՝ հատկապես՝ «Ուր էիր Աստված», երգը։ Թե բա, էս ո՞ւր ես Աստված ջան, որ սենց

«Վստահ եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ ձևով պատրաստվեր, շատ ավելի շահեկան տպավորություն կթողներ». Մարկ Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ BBC-ի «HARDtalk» հաղորդմանը մասնակցության մասին

Ըստ Մարկ Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «HARDtalk» հաղորդման ընթացքում ուժեղ կողմը ներքին քաղաքականության հարցերին պատասխանելու մասն էր, բայց ըստ նրա, երբ խոսում էր Ղարաբաղի խնդրից, այնտեղ թերություններն այնքան էին, որ այդ ուժեղ կողմը չհնչեց պատշաճ ձևով:

Օգոստոսի 9-ից 15-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց

Օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համապատասխան գործողությունների և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:   ԱՀ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։ Հանձնաժողովի անդամները, յուրաքանչյուր

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխան Ալուս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին՝ Ազգային տոնի առթիվ: «Հայաստանը մեծապես կարևորում է Լիխտենշտայնի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում։   ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

5 հարց ու պատասխան առողջության մասին

Եվ ընդհանրապես այդպիսի հարցերը ճիշտ կլինի քննարկել բուժող բժշկի հետ։

Մենք պետք է գիշերային անդորրը աղմկոտ հրավառությամբ չխաթարենք ոչ թե չտուգանվելու, այլ տարեցներին, մանկահասակ երեխաներին անհանգստություն չպատճառելու համար. Ոստիկանություն

Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց արգելում է իրականացնել գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել համակեցության կանոնները՝ հոգատարություն դրսևորելով շրջապատող անձանց նկատմամբ։ Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչաիրավական սանկցիաներ է նախատեսում գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար՝ սահմանելով 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով տուգանք։ Ոստիկանության քարոզչության հիմքում ոչ թե տուգանելու, այսպես

Երբեմն անմտությունը դավաճանությունից վատթար  է

«Ես դուրս կգամ, երբ աշխարհք քանդվի, մեկ էլ՝ շինվի»,- ասում է Սասմա վերջին դյուցազնն ու մտնում Ագռավաքար: Միայն 20-րդ դարում աշխարհն առնվազն երկու անգամ քանդվել ու նորից շինվել է: Առաջին համաշխարհային պատերազմով քանդված աշխարհը շինվեց նորովի՝ նոր աշխարհակարգով, ազդեցության նոր գոտիներով, Ազգերի լիգայով: Այդ աշխարհակարգը, ազդեցության համաձայնեցված գոտիները, Ազգերի լիգան քանդվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմով, որի

Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է. Արա Գալոյան

Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա: Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց

Օգոստոսի 14-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան

Օգոստոսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 20 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8695 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7341 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային

«Թունավորվում ենք այրված աղբի ծուխը շնչելուց»

Որոշ բնակիչներ որոշել են, որ կարելի է աղբավայր «ստեղծել» ու պարբերաբար այրել աղբը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-2 թաղամասում գտնվող «Սիրո եւ հավատի» զբոսայգու տարածքում՝ դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհին, տեւական ժամանակ է, ինչ բնակիչների մի մասն աղբ է լցնում եւ այրում: Ինչպես հայտնեցին «Առավոտ»-ին դիմած մի խումբ բնակիչներ, խոսքը թիվ 77 եւ 74 մանկապարտեզների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ը առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և

Դատավորների ընդհանուր ժողովի հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ

Դատավորների ընդհանուր ժողովի հուլիսի 31-ի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ: Այս մասին տեղեկացրին Դատավորների

Ոստիկանը մե՞րն է…

ՀՀ կառավարությունը երկու օր առաջ տեղեկացրեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է եւս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։ Մասնավորապես,  վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, վերացվել է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների եւ գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ՝ մասնավորապես անհրաժեշտ է դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։ Մեղմացվել էին ընտանեկան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մօտէն կը հետեւի Հալէպին մէջ համաճարակի ստեղծած կացութեան

Վերջին օրերուն, Հալէպին մէջ, ինչպէս նաեւ հայ կեանքէն ներս Քորոնա Վիրուս համաճարակը սկսած է լայն տարածում ունենալ: Վեհափառ Հայրապետը մօտէն կը հետեւի ստեղծուած կացութեան: Այս առաւօտ, Նորին Սրբութիւնը դարձեալ խորհրդակցութիւն ունեցաւ Բերիոյ Թեմի Առաջնորդ՝ Մասիս Սրբազանին եւ համայնքին պատասխանատուներուն հետ: Վեհափառ Հայրապետը նկատի ունենալով համայնքին կարիքները, անմիջապէս որոշ գումար մը փոխանցեց իրենց՝ գործածուելու համար դեղորայքի

Թրանսփարենսի Ինթերնեշնլը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել փոխվարչապետ Ավինյանին տրամադրել 33-րդ թաղամասին առնչվող տեղեկություններ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կազմակերպությանը տրամադրել Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուսի) տարածքներ ձեռք բերողների ներկայացրած ֆինանսական ապահովման հիմքերը, կառավարության հետ գործարքի ապահովումը երաշխավորող պայմանագրեր կնքվելու դեպքում դրանց պատճենները և այլ տեղեկություններ։ Ավելի վաղ՝ սույն թվականի հուլիսի 1-ին, ԹԻՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ

Ինչպես ճաշել թագուհու հետ

Կամ` արքայական ճաշի տասը կանոն Ի՞նչ է թույլատրված եւ արգելված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի սեղանի շուրջ: kulturologia-ն փորձել է պատասխանել այս հարցին՝ նշելով, որ շատ շատերն են երազել ճաշել թագուհու հետ՝ նույն սեղանի շուրջ: Աղբյուրը նշում է, որ Բուքինհեմյան պալատում հատուկ արարողակարգ ու կանոններ կան դրա համար, ինչը վերաբերվում է սպասքի գործածելուց մինչեւ սենյակ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 101 նմուշառում

«Համատեղ ջանքերով կկարողանանք առավել ընդգրկուն դարձնել հայ-կորեական երկկողմ օրակարգը»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կորեայի Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին Ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ փոխգործակցությունը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել

Գարեգին Բ-ն ցանկացել է ուխտատեղի կառուցել, սակայն պարզել է, որ հարակից հողատարածքները սեփականաշնորհված են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկացել է Արարատի մարզի Ծաղկեվանքի հարակից տարածքում ուխտատեղի կառուցել: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Կաթողիկոսը պարզել է, որ Ծաղկեվանքի հարակից հողատարածքները սեփականաշնորհված են, այն վաճառել են ու սեփականատերեր ունեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Կաթողիկոսը հետարքրքրվել է, թե ովքեր են այդ հողատարածքները գնել և պարզվել է, որ այն պատկանում

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք․ ԱՆ

Օգոստոսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031