Օրվա լրահոսը

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ

Տպավորություն է, որ Հայաստանում փլուզված է անվտանգության համակարգն ընդհանրապես. որքանո՞վ է հայկական կողմը տիրապետում իրավիճակին. «Ժամանակ»

Ստորագրությունից ու պարտավորություններից բացի, հայկական կողմն այդ համաձայնագրում կա՞ որպես որևէ իրավասություն ունեցող սուբյեկտ

Ռուս խաղաղապահները չե՞ն կարող արգելել ադրբեջանցիներին մտնել այս կամ այն տարածք. «Ժողովուրդ»

«Նրանք պետք է ինչ-որ մեկին չթողնե՞ն. այնտեղ պայմանավորվածություններ կան այդ տարածքների հետ կապված: Պրովակացիայով մի՛ զբաղվեք»

«Պատերազմին շատ ընկերներ ու համագյուղացիներ զոհվեցին, իսկ մենք էլ ամբողջ Հայաստանում ցրված գաղթականներ ենք դարձել»․ Քարինտակի բնակիչ

7 օր պաշտպանեցինք Քարինտակը՝ ամսի 1-ից մինչև ամսի 7-ը գյուղում էինք։
Հետո գյուղը գրավեցին ու մենք հետ քաշվեցինք դեպի Շուշի։

Կարող են լինել որոշ հատվածներ, որտեղից այդպես էլ դիեր չենք ունենա. հրթիռներ են ընկել եւ հողը ծածկել է. Նազելի Բաղդասարյան. «Հայկական ժամանակ»

արմիր Խաչի տիրապետության տակ ավելի շատ անձանց ցուցակ կա, քան ադրբեջանական կողմն է հաստատում։ Մի մասին Կարմիր Խաչի մեր գործընկերները Ադրբեջանում հանդիպել են, եւ կան հստակ ժամկետներ, որոնց շրջանակում մենք լիահույս ենք, որ գերիների փոխանակում տեղի կունենա։

Բո­լո՞ր պաշ­տո­նանկ­ված նա­խա­րար­ներն են դառ­նա­լու խոր­հր­դա­կան ու ստ­վե­րա­յին կա­բի­նե՞տ են ձևա­վո­րե­լու, թե՞ միայն խիստ ար­ժե­քա­վոր­նե­րը, յու­րա­յին­նե­րը. «Իրատես»

Ի փառս պե­տա­կա­նա­շի­նու­թյան Նի­կոլ Փա­շի­նյա­նի ման­կա­պար­տե­զը վեր­ջա­պես գտել է ա­մե­նա­կարևոր հար­ցը և բա­րե­հա­ճել ԱԺ խոր­հր­դի նիս­տի ներ­կա­յա­նալ՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին ման­դա­տից զր­կե­լու: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ման­դատ չու­նե­նա, Լա­չի­նը վե­րա­դարձ­նե­լու են մե՞զ: Թե՞ Շու­շին, որ հան­ձն­վեց թշ­նա­մուն, որ հան­կարծ թուրք քա­ղա­քա­պետ չու­նե­նա: Հի­մա հա՞յ է:

Պարենային անվտանգության այլ խնդիրներ էլ կունենա Հայաստանը, եթե առանց հապաղելու չանցնենք գործի. «Հայաստանի Հանրապետություն»

Այդ տարածքներում ցորեն էր աճեցվում՝ տարբեր հաշվարկներով տարեկան միջինը 100 հազար տոննա: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ բերքը բավականացում էր ոչ միայն Արցախի բնակչությանը, այլեւ Հայաստան էլ էր ներկրվում՝ 100 հազ. տոննայի չափով:

15 տանկ խոցած Արցախի հերոսի մայրը որդու՝ առաջնագծում մարտնչելու մասին առաջին անգամ տեղեկացել էր Արցախի նախագահի հայտարարությունից. «Հայկական ժամանակ»

Նա մորը վստահեցրել էր, թե ծառայությունն ապահով վայրում է անցնում, բայց հանկարծ հեռուստատեսությամբ այլ բան էր հաղորդվել՝ Դավիթը ոչ միայն առաջնագծում էր, այլեւ հերոսական պայքար էր մղում։

Չի լի­նում այն­պես, որ խոս­տո­վա­նես քո մեղ­քը ու շա­րու­նա­կես աշ­խա­տել՝ իբր ո­չինչ չի ե­ղել. «Իրատես»

Ե­թե դու ստանձ­նում ես պա­տաս­խա­նատ­վու­թյուն տե­ղի ու­նե­ցա­ծի հա­մար, քա­ղա­քա­կան ա­ռու­մով դա նշա­նա­կում է հրա­ժա­րա­կա­նի դի­մում։

Մանե Գեւորգյան. «Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ»

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը հաղորդում է. «Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը

Սոթքի ոսկու հանքը կիսվել է ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ. ԳՇ պետի տեղակալը հաստատել է

Այդ տարածքում խաղաղապահներ ընդգրկված չեն եղել, հայտնի չէ՝ կլինեն, թե ոչ

«Կոտրել են, թե բացել են, ես ինքս չեմ տեսել». ԳՇ պետի տեղակալը՝ Քարվաճառի դարպասի մասին

Մենք ճշտությամբ կատարել ենք այն խնդիրները, որոնք, ըստ ժամանակացույցի, մեզ հանձնարարված են եղել

«Մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր». ԳՇ պետի առաջին տեղակալ

Մեր զորքերը սահմանի պաշտպանությունն իրականացնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով:

Գնել Սանոսյան. «ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի  զինվորներ չկան»

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի  որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում  կատարվում են սահմանային ճշգրտման ու  տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ ՀՀ պետական սահմանը ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

«Նիկոլ Փաշինյանի՝ օր ավել մնալը իշխանության, վնաս է մեր երկրին, ամեն օր մնալը վատություն ու վտանգ է Հայաստանին». Գևորգ Գորգիսյան

Գևորգ Գորգիսյանը հույս ուներ, որ նրանց թիմում կգտնվեին մարդիկ, որոնք այս իրավիճակից այլ կերպ կփորձեն դուրս գալ, բայց, ցավոք, բացարձակ զրո գիտակցում, զրո պատասխանատվության զգացում, թե ինչ է տեղի ունեցել և բացարձակ զրո գիտակցում այդ պատասխանատվությունը կրելու: Սա հղի է կործանման վտանգով:

Նիդերլանդների ԱԳՆ-ն պահանջում է միջոցներ ձեռնարկել, պատժամիջոցներ՝ Ադրբեջանի նախագահի հանդեպ

Կառավարությունը նաև պնդել է տարածաշրջանային բոլոր դերակատարների կողմից զենքի էմբարգոյի պահպանման վրա

Եթե սովետական քարտեզ է, դու Արծվաշեն մտնելո՞ւ ես, չես մտնելու չէ՞, ո՞նց ես Հայաստանի ունեցվածքը ցրիվ տալիս. փորձագետը՝ Փաշինյանին

Սահմանազատման համար երկրները տասնամյակներով կարող են իրար հետ բանակցել, քննարկել, անպայման պետք է լինի սահմանազատման հանձնաժողով. Կարեն Վրթանեսյան

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի հարցում նրա դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունը: «Պատգամավորները կոչ են արել ԵՄ խորհրդին պահպանել միասնականությունը Թուրքիայի միակողմանի և անօրինական գործողությունների նկատմամբ և կոշտ պատժամիջոցներ սահմանել»,- ասվում է փաստաթղթում: Բանաձևին կողմ է քվեարկել 631, դեմ՝ 3 խորհրդարանական, 59-ը

Հայաստանում հայտնաբերվել է ռուս պայմանագրայինի անշունչ մարմին

Հայաստանի տարածքում՝ զորամասից դուրս, հայտնաբերվել է ռուս պայմանագրային զինծառայողի մարմին՝ առանց բռնության հետքերի, կատարվում է քննություն: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հրամանատարության հանձնաժողովը իրավապահ մարմինների հետ անցկացնում են քննություն պայմանագրային զինծառայողի մահվան փաստով: Զինծառայողի անշունչ մարմինը հայտնաբերվել է ծառայակիցների կողմից զորամասի տարածքից

Անհետ կորածների հարազատները փակել են Փաշինյանի ճանապարհը. (Տեսանյութ) yerkir.am

Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը: Մանրամանսերը՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=-dYDOpDaGvQ&feature=emb_logo

Ժամանակի չորս հորիզոնները․ ամիս, տարի, 5 և 25 տարիներ

Անմիջապես ասեմ, թե ինչ չի լինելու այս հոդվածում: Չի խոսվելու Ղարաբաղի մասին. շատ մոտ է, շատ ցավոտ է և առայժմ անհասկանալի է: Պարզ է հետևյալը. եթե առաջիկա տարիների ընթացքում չստեղծվի ուժեղ ու գրավիչ Հայաստան, անգամ խաղաղապահները չեն կարողանա փրկել այն, ինչ մնացել է Արցախից: Այսպիսով, խոսվելու է հենց Հայաստանի մասին, սակայն չի լինելու անդրադարձ հայ

«Ապրիլյան» հանձնաժողովի եզրակացությունը պետք է հրապարակվի առանց գաղտնիության գրիֆի. Անդրանիկ Քոչարյան

«Հրանտ Բագրատյանը կամ պետք է տեղափոխվեր համապատասխան բուժհիմնարկ կամ պետք է ԱԱԾ-ում լիներ»

Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական

«Սիրո և հանդուրժողականության մթնոլորտ խոստացող իշխանությունը 2,5 տարի ՀՀ-ն շարունակում է պահել գետտոյի մեջ». Գեղամ Մանուկյան

Գևորգ Գորգիսյանը փաստեց՝ ռազմական դրությունը կարող է վերացվել կա′մ կառավարության, կա′մ ԱԺ որոշմամբ: Մեր բերած նախագիծը տապալվեց մոտավորապես խոստումներով, որ սեղմ, խելամիտ ժամկետներում մենք կվերանայենք սահմանափակումները: Կարծես պատրաստ են բոլոր սահմանափակումները վերացնել, բայց ռազմական դրությունը պահել:

ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբի մամուլի քարտուղարին ցմահ որակազրկել է

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ադրբեջանական «Քարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ցմահ որակազրկվել է, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար եվրո: Սույն անձը արցախյան պատերազմի օրերին սոցցանցում գրառում կատարելով բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին սպանելու ուղիղ կոչ էր արել: Ճիշտ է, հետո նա հեռացրել ր այդ գրառումը, սակայն օգտատերերը հասցրել էին տարածել գրառումը:

ԼՂ ավելի քան 17 հազար քաղաքացի վերադարձել են իրենց նախկին բնակության վայրեր. Ռուսաստանի ՊՆ

Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենիկովը: Նա հայտարարել է, որ ռուս խաղաղապահները մշտական մոնիթորինգ են իրականացնում շփման գծում, ինչպես նաև զբաղվում են հումանիտար հարցերով, ապահովում խաղաղ բնակիչների վերադարձը իրենց նախկին բնակության վայրեր, քաղաքացիական նշանակության օբյեկտների վերականգումը: Կոնաշենիկովի խոսքով՝

«Տղաները հիմա էլ դիրք են պահում եւ մոռացված չպետք է լինեն». Վարդան Պետրոսյան

«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով: Բայց իրականում դա այդպես չէ: Միգուցե, ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է»:

Նախիջևան տանող միջանցքից Թուրքիայի օգտվելու հանգամանքը անհանգստացնում է Իրանին. «Ա1+»

«Ա1+»-ի զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը: -Իրանի մեջլիսում նախօրեին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարեց,որ իրենց համար անընդունելի է Արցախյան պատերազմից հետո ձևավորվելիք միջանցքից Թուրքիայի օգտվելու հանգամանքը: Արդյո՞ք սա իրանական իշխանությունների կողմից մեսիջ է,թե առանձին քաղաքական ուժի տեսակետ է ընդամենը: -Ընդհանուր առմամբ, եթե մի քիչ ավելի վաղ շրջանից խոսենք, Իրանի Արտաքին գործերի նախարարության, հատկապես Ռոհանիի կառավարության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031