Օրվա լրահոսը
ԱԱԾ-ն այս պահին խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանի բնակարանը
ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։ Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ
Ադրբեջանցի զինվորականները հայկակա՞ն տարածքում
Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի տարածքում այս պահին ռուս եւ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում են հայկական կողմի ներկայացուցիչները։ Հանքի աշխատակիցներին հրահանգվել է դադարեցնել աշխատանքը, եւ ըստ նրանց՝ սպասում են հանքի տնօրենի ժամանմանը, որպեսզի պարզ լինեն հետագա անելիքները։ Ի դեպ, ինչպես տեղեկացրին աշխատակիցները, ազերիները քանդել են նաեւ հայկական կողմի օրերս տեղադրված դարպասները, որով արգելվում էր նրանց մուտքը
«Հաստատվել է, որ ադրբեջանցիները կոտրել են դարպասները, իսկ Սոթքի հանք մտնելը չի հաստատվել». պատգամավոր
Թագուհի Թովմասյանն իշխանությանը կոչ արեց արագ գործել, որովհետեւ Սոթքը ՀՀ տարածքում է
«Սու-30 ՍՄ» կործանիչ ինքնաթիռների ոդիսականը. Գևորգ Գորգիսյան
Պիտի պատասխան տան, թե ինչ հաշվարկներով է իրականացվել «Սու-30 ՍՄ» ինքնաթիռների ձեռքբերումը, որոնք կիրառելի չէին լինելու պատերազմական դրության ժամանակ, բայց ՀՀ պետական բյուջեի վրա տարեկան ծախսը կազմելու էր մոտավորապես 90 մլն ԱՄՆ դոլար։
Հրատապ և անհրաժեշտ քայլեր․ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարությունը
Նշված բոլոր այդ խնդիրներից կարելի կլիներ խուսափել, եթե միայն բավականաչափ ազնվություն և արիություն ցուցաբերած լինեին թե՛ նախկին, թե՛ ներկա կառավարությունները և դրանց ղեկավարները:
Պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով. Նիկոլ Փաշինյան
Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել. Նիկոլ Փաշինյան
Ծաղիկները միայն կանանց համար չեն. որոշները խորհրդանշում են ուժ եւ առնականություն
Բենգալացի բանաստեղծ եւ փիլիսոփա Ռաբինդրանաթ Թագորը ծաղիկները համարում էր իր ազատության վկաներ
Լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
«Միայն ռազմական դրության վերացումը մեզ նոր խնդիրներ կբերի». ՊՆ ներկայացուցիչը՝ ԱԺ-ում
Խնդիրները համակարգված, կշռադատված մոտեցումներ են պահանջում
Կառավարությունը շարունակելու է նեցուկ լինել յուրաքանչյուր քաղաքացու՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար. Արայիկ Հարությունյան
Թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն
Զինծառայողների հարազատներ․ զինծառայողների հանգստի կազմակերպման և ապահով կացության հետ կապված կազմակերպչական բացեր են առկա
Հարազատների կարծիքով՝ այս պահին պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի կազմակերպման և ապահով կացության հետ կապված կազմակերպչական բացեր են առկա
Մարմնամարզության և սպորտի բնագավառում արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպությունների համար սահմանված են հակահամաճարակային առանձին կանոններ. ՍԱՏՄ
Մարզասրահը զերծ է պահվում մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 2 քառակուսի մետրում թույլատրվում է առավելագույնը 1 անձ
«Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը Պուտինին հարցրել է՝ «ի՞նչը կարող է կասեցնել պատերազմը». Արման Բաբաջանյանը մանրամասներ է բացահայտում
Մենք այդ օրը, երբ Հադրութը դեռ չէր ընկել, կամ, մի քանի ժամ հետո պետք է այլեւս իրողություն դառնար, մենք խոսեցինք կապիտուլյացիայի մասին
«Թուրք կամ ազերի անձինք են պատասխանել հեռախոսազանգին». հրադադարի հաստատումից հետո Արցախում երկու լիբանանահայ է անհետացել. Արմենպրես
Դեպքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր Խաչին և Ազգային անվտանգության ծառայությանը:
«Ինչ-որ բան գիտե՞ք մոտալուտ նոր հարձակման մասին». Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլ»-ին
Եթե նման բան կա, եկեք փակենք այս քննարկումը եւ փակ ռեժիմով քննարկենք
Կարեն Գրիգորյանը Կատալոնիայի միջազգայինում ընթանում է 3-րդ տեղում
Կատալոնիայի միջազգայինում Կարեն Գրիգորյանը ընթանում է 3-րդ տեղում Իսպանական Կատալոնիայի Բարբերա-դել-Վալյես քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում է տասը գրոսմայստեր, Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը վեց տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Օր առաջ ռազմական դրությունը պետք է հանվի, եթե հանգամանքները թույլ տան». Վլադիմիր Վարդանյան
Անթույլատրելի է այս պարագայում առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման՝ գնալ ռազմական դրությունը հանելու ճանապարհով
«Սոթքի ոսկու հանք է ներթափանցել 80 ազերի զինվորական». Հարություն Բաբայան
Էդ ո՞ր պայմանագրով ենք կողմնորոշվում, ո՞վ պիտի վերահսկի պայմանագրի կատարումը։
«Նիկոլ Փաշինյան, բա քո գծած քարտեզում այս գյուղը չկար». Նաիրա Զոհրաբյան
Այս մարդկանց խնդիրներով ո՞վ է զբաղվելու: Մարդիկ թուրքի հետ են բանակցում, ի՞նչ անեն այս մարդիկ
«Այդ սպանդը դադարեցվեց հիմնականում հենց Ռուսաստանի ջանքերով». Լուկաշենկոն՝ Լավրովին
«Մենք այժմ գտնվում ենք Կովկասում հարաբերությունների բարելավման ճանապարհի ամենասկզբում»
«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ պարտված իշխանությունը չի կարող մնալ իշխանության, ես համաձայն չեմ». Արփի Դավոյանի ուշագրավ մտքերը
Դավոյանը պատասխանեց, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան՝ գերիների հարց. «Դուք հասկանո՞ւմ եք ՀՀ-ում ու Արցախում այս պահին ինչ իրավիճակ է ու գալիս են ինչ-որ մարդիկ եւ ասում են՝ վարչապետը պետք է հեռանա»:
ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով՝ Ազգային ժողովի խորհրդի դիմումը
Դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժ. 09։49-ին։
«ՀՀ-ի վրա կախված է Թուրքիայի վտանգը. մեր սահմանների մոտ պրոֆեսիոնալ ահաբեկիչներ կան». Իգիթյան
ՌԴ-ի մեր բարեկամներն ասում են, որ նման վտանգ Հայաստանը վերջին անգամ տեսել է ցեղասպանության ժամանակ
«Թույլ չտալ Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը հայ ռազմագերիների նկատմամբ»
Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք
«Մեզ ասվել է off the record, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ են Արցախի՝ Հայաստանի կողմից ճանաչմանը». Մարուքյան
Մարուքյանն ասաց, որ վերջին պատերազմի ընթացքում տարբեր ուժերի ներկայացուցիչներ իրեն են դիմել՝ Արցախի ճանաչման հարցով լսումներ անելու, ինքն էլ դիմել է Արարատ Միրզոյանին, պատասխանը եղել է հետեւյալը՝ շատ լավ առաջարկ է, բայց կարող է խանգարենք պատերազմին, հլը սպասենք:
«Այստեղ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական հաշվեհարդար տեսնելու հետ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ». Իվետա Տոնոյան
Ըստ նրա, իշխանությունները ռազմական դրությունը չեն հանում, որովհետեւ վախենում են, որ ընդդիմությունը անմիջապես հետո՝ 48 ժամվա ընթացքում անվստահություն կհայտնի վարչապետին:
«Կյանքը կարող է շատ բան թելադրի իրենց արդեն, որովհետեւ շատ վատ է իրենց վիճակը». Մարուքյանի արձագանքը՝ Անդրանիկ Քոչարյանին
Հարցին՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանում հնարավո՞ր է իրականացնել՝ Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետի հրաժարական կարող է լինել, բայց անվստահություն հայտնելու գործընթաց հնարավոր չէ. «Մենք նման օրակարգ չունենք, մենք ԲՀԿ-ի հետ 1/3 ստորագրություն էլ չունենք, որ ահ ու սարսափի մեջ են: Բայց ընդդիմության մեխանիզմները պետք է միշտ գործեն ու ոչ մի ռազմական դրություն չպետք է խանգարի»:
Արցախցիները վերադառնում են հայրենիք. «Եթե մենք Ղարաբաղ չգնանք, դա լրիվ մեր պարտությունը կդառնա»
Հիմա հույսը ռուսի հետ է կապում. «Ռուսական բանակը, որ գտնվում է Ղարաբաղում, ես կարծում եմ, որ եթե ղարաբաղցիներին Ռուսաստանի քաղաքացիություն տան, այդ դեպքում եւ՛ Ղարաբաղը կլինի ապահով, եւ՛ Հայաստանը: Կամ պետք է Ղարաբաղի անկախությունը լինի»:
Կենդանասեր քաղաքացիների ջանքերով Քարվաճառից տասնյակ շներ են տեղափոխվել Երեւանի՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն. Ա1+
Որդեգրման աշխատանքը համակարգում է «Դինգո թիմ» կազմակերպությունը։
Զինծառայողների ծնողները դեմ են, որ 44 օր դժոխային պատերազմի միջով անցած իրենց երեխաներին հիմա էլ ստիպեն խրամատ փորել
Զինվորները քնում են գետնին՝ քնապարկերում, պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Զինծառայողների ծնողները պահանջում են հետպատերազմյան արձակուրդ, որ երեխաներին տիրություն անեն


















































