Օրվա լրահոսը
2 անձի մեղադրանք է առաջադրվել Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ
Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 և 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, սառը զենք հանդիսացող 1 սվին-դանակ, որոնք վերցվել են ավտոմեքենայի զննության ժամանակ:
Մարուքյանը դիմել է Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ
Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ։ Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է. «Հերացի» համալսարանական հիվանդանոցում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր
«Արդյունքը գոհացնող է. քիչ մահեր արձանագրվեցին և անդամահատումների թիվն էլ մեծ չէ»
Այս պահին Բերձորի ադրբեջանական ղեկավարումը բացառվել է. բնակիչները կարող են վերադառնալ եւ ապրել
Ներկայումս բոլոր հնարավոր միջոցներով (մեր մոտ կապ չկա) հայտարարել եմ, որպեսզի բնակիչները մնան եւ շարունակեն իրենց խաղաղ կյանքն ու կենսագործունեությունը
Ահաբեկիչների և վարձկանների համակարգված ձևով մասնակցությունը պատերազմին փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. ՀՀ դատախազություն
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած ռազմական գործողություններին մի շարք այլ վարձկանների մասնակցության, մասնավորապես՝ ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Ահմադ Ալ-Տայեբի /35 տարեկան, բնակվում է թուրքական Ռեյհանիյը քաղաքում/, Աբու Սթեֆ Ալ-Հինդավիի /35 տարեկան/, Աբու Դիաբ Հալաբիի /30 տարեկան/ վերաբերյալ:
«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները եղել են Սյունիքում
Ընկերության գլխավոր տնօրենը չի կարող նշել երկաթուղու գործարկման ժամկետները
Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ
Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:
«Սպասում ենք նախարարության արձագանքին». Արայիկ Հարությունյանի հրամանը՝ բողոքի առիթ. Ա1+
Արամ Սարգսյանը նշում է, որ աշխատակազմի մի մասը իրեն չի ճանաչում, ուստի անհիմն են իր դեմ բողոքները։
«Հեղափոխություն և պատերազմ ձախողած իշխանությունը պետք է հեռանա». Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանի համար միանշանակ է՝ իշխանության փոխանցում պետք է տեղի ունենա, բայց նրա համար նաև սկզբունքային խնդիր է, որ հանցավոր ռեժիմը վերադարձի հնարավորություն չունենա:
«Չեմ կարողանում հասկանալ՝ նախապատրաստված դիվերսիա՞ էր ներքին եւ արտաքին թշնամիների կողմից, թե՞ դավաճանություն, որը ժողովուրդը չի կարողանում ընկալել». Արմեն Մարտոյան
Մի բան ասեմ. իմ հետ կապվել է Քուրդիստանի գեներալ, անունը չեմ հնչեցնի, եւ ասել, որ կես տարի առաջ ինքը Հայաստանի տղաներին, այսինքն, ղեկավարությանը զգուշացրել է, որ ԻԳԻԼ-ի՝ մոտ երկու հազար ծառայողների հավաքագրում են Ադրբեջան: Եվ նա զարմանքով հարցնում էր, թե մի՞թե Հայաստանում չհասկացան, թե ինչ է կատարվում:
Հաղթանակներից հետո Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Նոյեմբերի 27-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։ Բելգիան շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։ 1․ Բելգիա 1780 2․
«Մի տարածեք անհետ կորածների մասին նման գրառումներ՝ «զինվորը թաքնվել է այսինչ հատվածում». ԱՀ ՄԻՊ
Չի բացառվում, որ Ադրբեջանը կոնկրետ հասցեով գնում եւ փնտրում է այդ զինվորներին, որոնք անհետ կորած են
Դերբիի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին
Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել
Հակաբիոտիկների օգտագործման չարաշահումը կորոնավիրուսի համավարակի ընթացքում
«Գյուղացիները դիմել են անձնական ռիսկի». Արցախի ՄԻՊ-ն այն մասին, թե ինչ է կատարվել Վազգենաշենում
Գյուղացիներին ասել էին՝ դուրս եկեք, հանեք գույքը, բայց չվնասեք ձեր տները, որովհետեւ գուցե հնարավորություն լինի վերադառնալու: Այդ հնարավորության հույսի պայմաններում որոշ գյուղացիներ որոշել են մնալ:
Եթե համացանցում տարածված ադրբեջանական տեսագրություններում ճանաչել եք ձեր հարազատներին՝ դիմել ՀՀ քննչական կոմիտե
Դիմել ՔԿ քրեագիտական վարչություն՝ (011)88-00-94 և (011)88-00-21 հեռախոսահամարներով:
«Եթե դա չկանխվի, լուրջ պատժիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն». ՄԻՊ-ը՝ ադրբեջանական զորահանդեսում հայ գերիների հնարավոր ցուցադրման մասին
Հաշվի առնելով նախորդ գործընթացները, ադրբեջանական ձեռագիրը, Ադրբեջանում հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է հենց Ադրբեջանի իշխանության կողմից, բնականաբար, տեսականորեն չեմ կարող բացառել
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամները և ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկեցին նաև պատերազմի ավարտից ի վեր տարածաշրջանում ստեղծված նոր ստատուս քվոն
Անդրադարձ կատարվեց երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ քայլերի անհրաժեշտությանը
ՀՀ անկախությունն այլընտրանք չունի, բայց ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքն օրախնդիր է. Կարեն Խաչատրյան
ՌԴ-Բելառուս միությանը ՀՀ-ին միանալու հարցը նույնպես քննարկելի է. Արամ Սաֆարյան
«Մենք անողնաշար կառավարություն եւ ԱԺ ունենք». Փարավոն Միրզոյան
2,5 տարվա մեջ միայն անկում է գրանցվել, սրանք միայն փող ու պաշտոն են ուզում
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»:
«Այն քաղաքական ուժը, որը չի կարողանում ապահովել հասարակության մեջ կոնսենսուս, չի կարող շարունակել իշխել». Ռուբեն Բաբայան
Նրա համոզմամբ՝ մենք սթափ պետք է գիտակցենք՝ ինչ ենք ուզում ունենալ, որ ամեն ինչ չավարտվի հերթական իշխանափոխությամբ:
Պատգամավոր Շաքե Իսայանը Կիմ Բալայանին հորդորում է դադարեցնել հացադուլը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը կառավարության շենքի առջեւ հացադուլ հայտարարած քաղաքացիներին հորդորում էր վերջ տալ այդ ծայրահեղ քայլին: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորն էլ դադարեցնեն հացադուլը եւ իրենց առողջությունը վտանգի չենթարկեն: Հորդորս հատկապես ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին եմ ուղղում, քանի որ նա ոչ միայն տարիքային, այլեւ առողջական ռիսկային գոտում է: Որքան տեղյակ եմ, պարոն
«Գործադիրը չպետք է սպասի, որ մարդիկ դուրս գան փողոց. գերիների ընտանիքների հետ ամեն օր պետք է աշխատել». Արթուր Սաքունց
Իրավապաշտպանի համար մտահոգիչ է, որ նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության կետերում չկա մարդասիրական իրավունքի խնդիրների հստակ կարգավորում, ժամանակացույց, աշխատանքային փաթեթ
ԲՀԿ պատգամավորները մեկնել են Սոթք
Գնում ենք հասկանանք՝ Նիկոլը մաս-մաս ոնց է մեր Հայաստանը եւս հանձնում:
«Բոլորը հասկանում են, որ արտահերթ ընտրությունների պահանջը ձևավորված է». Սոնա Այվազյան
Նա հորդորում է խնդիրը չպրիմիտիվացնել՝ հասցնելով մեկ հոգու հրաժարականի:
Պատրուշևը և Արթուր Բաղդասարյանը քննարկել են ՌԴ և ՀՀ հարաբերությունների խորացման, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության արդիական խնդիրներին վերաբերող հարցեր
Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակույթային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը:
Ռուսաստանը ԼՂ հարցով մշտական կապ է պահպանում Թուրքիայի հետ. Զախարովա
Զախարովան նշել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները Ղարաբաղում շարունակել են ստեղծել բարենպաստ պայմաններ փախստականների վերադարձի համար, իրականացրել են ականազերծման և անհետ կորած զինծառայողների և զոհերի մարմինների որոնման աշխատանքներ:
Հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել. «Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Տոնինո Գուեռային
Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանը անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանին։
«Ադրբեջանը տարբեր տեղերում նախապես հավաքել եւ պահում է հայ զինվորների մարմինները». Արտակ Բեգլարյան
Հադրութի հարավային թեւի բնակավայրերում որեւէ մեկին չեն գտել: Մարմին էլ չեն գտել: Սա ենթադրում է, որ Ադրբեջանը նախապես հավաքել է մարմինները


















































