Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային․ Լևոն Զուրաբյան

Օգոստոս 15,2020 18:06

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջապես նայեցի վարչապետի «HardTalk»-ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։ Ո՛չ Զոհրաբ Մնացականյանը, ո՛չ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը լինելով, ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։ Փոխարենը, նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ եւ նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ։

Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընտրության հարցը նույնպես շատ պարզ պատասխան ուներ։ Իրականում որեւէ ընտրություն գոյություն չունի։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ-ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։ Էլ չասած, որ ՆԱՏՕ-ի անհնազանդ եւ օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար։ Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, եւ Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը՝ բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային։

Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման…

Gepostet von Levon Zourabian am Samstag, 15. August 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31