Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

ԿԳՄՍՆ-ն բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնման մասին

Նախարարությունը հետևողական է լինելու ակադեմիական ազնվության սկզբունքի պահպանման հարցում՝ բաց և թափանցիկ գործելաոճ որդեգրելով բոլոր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման ուղղությամբ։

Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ հակասահմանադրական փոփոխությունները արվեցին բացառապես քաղաքական ենթատեքստով. Ասյա Օվանյան

Այդ դատավորները փաստեցին իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։

«Հեղափոխությունից հետո ոչինչ չի փոխվել. ոստիկաններն օրենք չգիտեն». Արա Ղարագյոզյան. «Ա1+»

Արա Ղարագյոզյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին՝ իրեն բերման ենթարկելու համար

Սոցիալական ցանցերը օգնության հասան կորոնավիրուսից տուժող տնտեսվարողներին

«Կառավարության սահմանած «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման» ծրագրից օգտվել ենք, բայց դա շուտ ծախսվեց-գնաց։ Վնասները շատ ավելի մեծ են»,-ասաց Երեւանում գործող հագուստի խանութներից մեկի տնօրեն Էլեն Քոչարյանը։

«Լիբանանահայերը հայրենադարձվում են. պայթյունի արհավիրքն արագացրեց գործընթացը». Զարեհ Սինանյան

Հասկանալի չէ, թե վեց ամիս Հայաստանն ինչ է անում՝ մարդուն քաղաքացիություն տալու համար, ուստի վարչապետի հանձնարարությամբ՝ գործընթացը երեք ամսից ավելի չպետք է տեւի:

«Ադրբեջանը վարձկանների է հավաքագրում հայ ժողովրդի դեմ օգտագործելու նպատակով». քուվեյթյան օրաթերթի անդրադարձը

Արտաքին թշնամու կերպարի շահարկումը հնարավորություն է տալիս Ադրբեջանի ղեկավարությանը շեղել իշխանությունների դեմ կուտակված հանրային դժգոհությունը։

Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով. Վանեցյան

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։

«Ծառի համար նույնն էր երեկ, նույնն է՝ այսօր»

Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնի խոսքը, թե «Հեղափոխությունը խժռում է իր իսկ զավակներին», մեզանում կիրառվելու հնարավորություն չունի, քանի որ թեեւ ախորժակի բացակայություն ամենեւին չկա, բայց բարեբախտաբար այստեղ հեղափոխություն երբեւէ չի եղել: Ավելի շուտ այն հիշեցնում է այն գեղեցիկն ու օգտակարը, ինչին մինչեւ Եգիպտոսում գլխատվելը հետեւել էր հայոց արքայից արքա Արտավազդը՝ Արտաշատ մայրաքաղաքի թատրոնում: Պարոն Դավիթ Սանասարյանն

Ամուլսարում ցուցարարները սպասում են վերամբարձ կռունկին

Շիրակ Բունիաթյանն ասաց՝ նշված տարածքում առկա է բարձրավոլտ էլեկտրական սյուն, ինչը անվտանգության խնդիր է առաջացնում

«Ելնելով ձեւական պահանջից՝ դուք փորձում եք պարտադրել քաղաքացուն կրելու դիմակ… մենք անելու ենք այնպես, որ ազատվեն տուգանքից». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իշխանությունները հակված չեն համագործակցել ու խելքի գալ ու իրենց ապաշնորհ քաղաքականության արձագանքը չի ուշանալու:

Օժանդակությունը պետք է շարունակական լինի. Արմեն Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են լիբանանահայության կրած մարդկային և նյութական կորուստներին

Կարևորել են համակարգված օգնության ծրագրերի իրականացումն ինչպես պետության, այնպես էլ ազգային և եկեղեցական կառույցների կողմից

«Լիբանանահայ 11 զոհված եւ 250 վիրավոր. իրավիճակն աննախադեպ ծանր է». Շահան Գանտահարյան

Անհայտ կորածներ էլ կան: Չգիտենք նաեւ, թե 250 վիրավորներից քանիսի կյանքին է վտանգ սպառնում

72-ամյա քաղաքացին հաղթեց ՊԵԿ-ին. հայերեն չիմանալու արդյունքում նրան մաքսայինում «ֆռռացրել» էին

Ըստ իրավապաշտպան Խ.Մարոզյանի, տվյալ գործի ուսումնասիրության շրջանակներում ակնհայտորեն պարզ երեւում է, որ առկա է մոլորությունը: Բագրատաշենի մաքսային կետում նրա վստահորդը պահանջել է, որպեսզի ներմուծումը ձեւակերպվի մեկ տարի ժամկետով, մաքսային տեսուչը պատասխանել է, որ «հիմա մեկ տարով չեն անում, վեց ամիս»: Արամայիս Գասպարյանի ներկայացուցիչը` «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանն «Առավոտ»-ին երեկ

Գաղտնի մուտք գործելով քրոջ ննջասենյակ՝ առանձին դաժանությամբ սպանել է նրան

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հակոբ Հավաթյան. «Լիբանանահայությանն անհրաժեշտ է համահայկական զորակցություն եւ նեցուկ»

Հուսով եմ, որ լիբանանահայությունը միայնակ չի մնա այս մարտահրավերի հետ:

Ինչպես է «հանցավոր խումբը» ուզուրպացրել ՍԴ-ն. ԲՀԿ-ՀՅԴ-Հայրենիք կուսակցությունները՝ ՀՔԾ-ի որոշման եւ գլխավոր դատախազին դիմելու մասին

«Մենք չէինք էլ մտածում, որ ՀՔԾ-ն կհամարձակվի, կունենա այդքան դուխ եւ կհարուցի քրեական գործ»:

«Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է

Կամ՝ Համերգասրահի ոդիսականը «Առավոտը», ըստ պայմանավորվածության, նախօրեին  «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մոտ հանդիպեց արվեստաբան, մշակույթի վաստակավոր գործիչ, «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի հիմնադիր-հեղինակ Սերգեյ Առաքելյանի հետ։ Նպատակը մատենաշարի 21-րդ՝ «Սոս Սարգսյան» գիրք-ալբոմի «ճակատագրին» տեղեկանալն էր, որը ձգձգվում է՝ հավանաբար համավարակով պայմանավորված։ Մեր զրույցը արվեստաբանի հետ չկայացավ, որովհետեւ ականատեսը եղանք եթե ոչ 30, ապա ավելի քան 20 տարի

Հանրային աջակցություն տրամադրել բնապահպան-ակտվիստներին. հայտարարություն

Ընդունել համապատասխան քաղաքականություններ և օրենքներ՝ մասնավոր ընկերություններին իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների կամ հարձակումների մեջ ներգրավվածության համար պատասխանատվության ենթարկելու նպատակով

Քրեական ենթամշակույթի հանցակազմերով՝ երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

Վերջինիս նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին:

Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները

Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝ դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Բաքվին հանկարծ ցավեցրեց հայ-սերբական պաշտպանական համագործակցությունը

«Տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին»,- հիշեցնում է Սերբիայի նախագահը՝ նկատելով. «Չգիտես ինչու, սակայն, որեւէ մեկն այդ մասին չխոսեց» Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում օրերս հրավիրած մամլո ասուլիսում հաստատել էր, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։ «Թե՛ Ադրբեջանը եւ թե՛

Լինգով կոտրել են արտադրամասի մուտքի դռան փականը և էլեկտրական ու շինարարական սարքերի գողություն կատարել. հայտարարվել է հետախուզում

Արտադրամասի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս

Արծվաշենցիներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հենց ինքն է Արծվաշենի հիմնահարցի լուծողը

Արծվաշենցիների զգալի մասն առայժմ պատրաստ չէ Արծվաշենի հիմնահարցը լուծել իրավական և, առավել ևս քաղաքական հարթություններում:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031